Քաղաքականություն

Փետրվար 20, 2013թ. 00:25

Ի սկզբանե պարզ էր, որ հիմնական մրցակիցները երկուսն են` Սերժ Սարգսյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախագահի մյուս թեկնածուներն իրենց հասարակական վարկանիշով փաստորեն չկարողացան ապահովել քիչ թե շատ լուրջ մրցակցություն:


Փետրվար 19, 2013թ. 15:26

Ա.ՀԱԿՈԲՅԱՆ Երեկվա «ֆեյսբուքային» մեկնաբանությունների ու լրակայքերի «աստղերից» մեկն, անշուշտ, Երեւանի Նոր Նորք թաղամասի այն երիտասարդ բնակիչն էր, որ ընտրատեղամասում… կերավ քվեաթերթիկը։ Դեպքը տեղի է ունեցել հետմիջօրեից քիչ անց, Նոր Նորքի թիվ 2/08 ընտրատեղամասում։ Քվեարկության եկած անձնավորությունը, մյուսների նման վերցրել է քվեաթերթիկը, մոտեցել քվեախցին, նշում կատարել, ապա կանգնել է տեղամասի կենտրոնում, գոռացել՝ «Ոչ ռեժիմին», «Ազատություն Տիգրան […]


Փետրվար 19, 2013թ. 13:37

Մարդիկ խմբերով կամ իրենց կամքով գնացին, նշեցին, ճղեցին, ջնջեցին, իրենց ցանկությունը դրեցին սկզբում ծրարում, ապա թափանցիկ տուփի մեջ ու վերադարձան տուն` սպասելու:


Փետրվար 19, 2013թ. 13:30

Երեկ վաղ առավոտյան սկսվեցին հայաստանյան նախագահական ընտրությունները, լրատվամիջոցները ուշի ուշով հետևում էին ընտրատեղամասեր ժամանող նախագահի թեկնածուների քվերկության ընթացքին: Հայաստանի նախագահի թեկնածուներին հետևում էր նաև ArmAr.am լրատվական կայքը:


Փետրվար 17, 2013թ. 21:08

Իրականում ի՞նչ է քարոզարշավը, արդյոք այն միտված է միայն կարճ ժամանակահատվածում սեփական ռեսուրսները մոբիլիզացնելով ընտրողի համակրանքին արժանանալո՞ւն, ու վե՞րջ:


Փետրվար 16, 2013թ. 17:00

ախագահի թեկնածուների նախընտրական քարոզարշավը, կարելի է ասել, ավարտվեց: Թե այդ քարոզարշավն ինչ տվեց ու ինչքան ներվ տարավ, այլ հարց է, բայց նաեւ չենք կարող չփաստել, որ այն ընտրողներիս բազմաթիվ զվարճալի պահեր պարգեւեց:


Փետրվար 14, 2013թ. 01:41

Նախընտրական քարոզարշավի թոհուբոհի մեջ նախագահի թեկնածուների անկանխատեսելի «վարք ու բարքի» լուսաբանմամբ տարված լրագրողներս գրեթե մոռացանք հայ մտավորականին, ու այս անգամ էլ` մի քիչ մեր, մի քիչ էլ իրենց մեղքով կրկին հարկ եղած չափով չհնչեց մտավորականության խոսքը:
Այսօր մենք փորձում ենք լրացնել այդ բացը։


Փետրվար 13, 2013թ. 23:36

Արցախի բնակչությունից ներողություն խնդրելու ադրբեջանական կոչը առայժմ իբրեւ սոսկ լրատվություն է շրջագայում հայկական լրատվադաշտում: Ադրբեջանական կողմը անշուշտ բիրտ հակազդողի դիրքերի վրա է: Այլախոհ եւ հալածյալ գրողի հռչակ ունեցող Աքրամ Այլիսլին համարձակ քայլի է դիմել: Խնդիրը այս պարագային «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության եւ նման մտայնության հակազդեցությունը չէ: Հարցը առնչվում է պետության վերաբերմունքին, որն ակնարկում է այլախոհ ադրբեջանցին: […]


Փետրվար 13, 2013թ. 14:05

Հարցազրույց ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ
<Երևի բախտներս բերել է, որ նա չհասցրեց իրականացնել իր նմանօրինակ ցանկությունները, ու 1992-ին բավարարվեց միայն Ստամբուլում արած հայտարարություններով>:


Փետրվար 12, 2013թ. 11:07

Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը երեկ կեսօրին՝ ժամը 12:25-ի սահմաններում, դիմեց Սահմանադրական դատարան նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգելու պահանջով Պ.Հայրիկյանի դիմումը հետ վերցնելու հարցով: «Արդեն վերջնական որոշում եմ ընդունել` մենք ընտրությունների օրը չենք փոխում: Ելակետս մնում է նա, որ եղել է ամենասկզբում, որ մենք չպետք է թույլ տանք, որ որեւէ ստահակ […]