Տարածաշրջան

Ապրիլ 20, 2011թ. 21:04

Մասնագետների պակասի պատճառով հայկական կողմը չի կարողանում օգտվել թուրքական արխիվներից։ Այնինչ թուրք ուսումնասիրողներն ազատորեն օգտվում են Հայաստանի Ազգային արխիվից։


Ապրիլ 20, 2011թ. 20:53

«Բի-բի-սի»- ի ռուսական ծառայությունը «Բաց չթողնեք» իր ավանդական խորագրի ներքո այսօր զետեղել է ռեպորտաժ Արցախի Հանրապետության մասին:


Ապրիլ 20, 2011թ. 20:46

Թուրքիայի Բարձրագույն ընտրական խորհրդի (ԲԸԽ)՝ առաջիկա ընտրություններին քուրդ թեկնածուների մասնակցության վրա արգելք դնելու որոշումը բողոքի ցույցեր է առաջացրել Ստամբուլի, Դիյարբեքիրի, Վանի և Հաքքարիի փողոցներում, որոնց ընթացքում  բախումներ են տեղի ունեցել ոստիկանների հետ:  Ցուցարարները բախումների ընթացքում շենքերի վրա են նետել պայթուցիկ հեղուկով լի շշեր: Տեղեկացվում է նաև Դիյարբեքիրում ոստիկանի գնդակից վիրավորված ցուցարարի վերաբերյալ: Նշենք, որ Թուրքիայի […]


Ապրիլ 20, 2011թ. 20:38

Wikileaks-ի վերջերս գաղտնազերծված փաստաթղթում հրապարակվում է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆֆրիի` 2009 թ. իր ղեկավարությանն ուղղված հեռագրում ասված խոսքերը, որում Թուրքիայի վարչապետն ու նախագահը Գյուլենի խամաճիկներն են համարվում: Ամերիկաբնակ Ֆեթհուլլա Գյուլենը հայտնի մահմեդական քարոզիչ է, ում ղեկավարած շարժումը, դեսպանի խոսքերով, փաստացի վերահսկվելով թուրքական կառավարության կողմից, նրան պարտադրում է հակաիսրայելական և հակաամերիկյան արտաքին քաղաքականություն: Շարժումը ողջ […]


Ապրիլ 20, 2011թ. 20:15

Թուրքական Haberlet-ը հաղորդում է, որ Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ֆրանսիացի սենատորները այցելել են Թուրքիայի խորհրդարան, որտեղ խորհրդարանի փոխնախագահ Սադըք Յաքութը նրանցից պահանջել է ֆրանսիական սենատի օրակարգից հանել Հայոց ցեղասպանությունը ժխտողներին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրինագիծը: Հիշեցնենք, օրինագիծը պետք է քննարկման դրվի մայիսի 4-ին։ Սակայն, Ֆրանսիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ժակ Բլանը հիասթափեցրել է Թուրքիայի խորհրդարանի […]


Ապրիլ 20, 2011թ. 20:14

Ապրիլի 19-ին Թբիլիսիում, Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցավ Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանի կողմից Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլուն նոր դեսպանի հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հավատարմագրերի հանձնման արարողությունից հետո Վրաստանի նախագահի եւ Հայաստանի դեսպանի միջեւ կայացավ առանձնազրույց, որի ընթացքում քննարկվեցին հայ-վրացական միջպետական հարաբերություններին վերաբերող առաջնահերթ խնդիրներ, առեւտրատնտեսական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող […]


Ապրիլ 20, 2011թ. 19:52

Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին մոտակա օրերը կմեկնի Արաբական միացյալ էմիրություններո: Այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը: Այցի նպատակն է մասնակցել Իրան-ԱՄԷ համատեղ տնտեսական հանձնաժողովի նստին: Այցի ժամկետները դեռևս հստակեցվում են: ArmAr.am


Ապրիլ 20, 2011թ. 19:32

Այսօր մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած «Հայոց Ցեղասպանությունը եւ Սկանդինավյան արձագանքը» թեմայով միջազգային գիտաժողովը: Այն երկօրյա է` Շվեդիայից, Նորվեգիայից, Դանիայից ժամանած պատմաբան-հետազոտողների մասնակցությամբ: Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի խոսքով, միջազգային գիտաժողովի նպատակը Սկանդինավիա-Հայստան հարաբերությունների պատմության այս առանցքային դրվագները եւս մեկ անգամ արժեւորելն է` ընդհանուր պատմության եւ հիշողության համատեքստում: Գիտաժողովը նվիրված է նորվեգացի բեւեռախույզ, գիտնական եւ […]


Ապրիլ 20, 2011թ. 17:45

Վրաստանը դադարեցրել է իր տարածքով ռուսական ռազմակայանների համար բեռների և զինվորական անձնակազմի տեղափոխման կազմակերպման մասին համաձայնագրի գործողությունը: Այսօր Վրաստանի խորհրդարանը միաձայն ընդունել է նախագահի ներկայացրած այս առաջարկը: Հիշեցնենք, որ համաձայն այդ պայմանագրի, Ռուսաստանը հնարավորություն էր ստանում Վրաստանի տարածքով ռազմական տեխնիկա և անձնակազմ մատակարարել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազա: ArmAr.am


Ապրիլ 19, 2011թ. 23:05

Ապրիլի 20-ին սպասվում է «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը Վրաստանի խորհրդարանի շենքում: Նրա ստեղծման գաղափարը, ինչպես նաև ժողովածուի հրատարակման հետ կապված բոլոր աշխատանքները իրականացրել են «Վրաստանի Հայ Համայնք» և «Վրաստանի Հայ ուսանողների միություն» հասարակական կազմակերպությունները: Գրքում զետեղվել են Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանի` վրացական պարբերականների բաժնում պահպանվող Հայոց Ցեղասպանությանն առնչվող նյութերը: Այն ընդգրկում […]