Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունից պատգամավոր Շուքրյու Էլեքդաղը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել մի փաստաթուղթ, որում երկու առաջարկ է արվում. կա’մ Անկարան դիմում է Հաագայի միջազգային դատարան` Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներից բացատրություն ստանալու պահանջով, կա’մ Հայաստանի հետ միասին է դիմում դատարան` քննարկելու 1915 թվականի իրադարձությունները: Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, նախընտրությունը, հավանաբար, կտրվի երկրորդ տարբերակին. ընդ որում` Անկարան […]
Տարածաշրջան
Վրաստանում հայկական եկեղեցիները խայտառակ վիճակում են գտնվում: Այս մասին Կովկասի ինստիտուտի մարտի 25-ի կազմակերպած կլոր սեղանի ընթացքում հայտարարեց Վրաստանում Խաղաղության եւ ազգայնամոլության հետազոտությունների ղեկավար, վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին: Ըստ նրա, այն եկեղեցիները, որոնք մինչեւ հեղափոխությունը հայկական էին, պետք է վերադարձվեն Հայ եկեղեցուն: Պ.Զաքարեիշվիլին գտնում է, որ Վրաստանում հայերի իրավունքները ավելի շատ պաշտպանվում են, քան խախտվում: Այլ […]
Մարտի 29-30-ը կայանալու է Վրաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդարանական հանձնաժողովի 12-րդ նիստը: Նախատեսված է նաեւ այդ նպատակով Վրաստան ժամանած ԵՄ պատվիրակության հանդիպումը Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի, խորհրդարանի փոխնախագահ Գեորգի Ցերեթելիի, եվրոպական եւ եվրաատլանտյան կառույցներին ինտեգրացիայի հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեի, վերինտեգրացիայի հարցերով պետնախարար Թեմուր Յակոբաշվիլիի եւ ԿԸՀ նախագահ Զուրաբ Խարատիշվիլիի հետ: ArmAr.am
Միացյալ Նահանգներում գործող «Վուդրո Վիլսոն» հետազոտական կենտրոնը պետության, գործարար սեկտորի, գիտության, արվեստի և մի շարք այլ բնագավառներում ակտիվ գործունեության և աջակցության, ինչպես նաև երկխոսության ծավալմանը նպաստելու համար տրվող մրցանակն այս անգամ որոշել է շնորհել Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին և թուրքական Doğuş («Դողուշ») հոլդինգի ղեկավարող խորհրդի նախագահ Ֆերիթ Շահենքին: Վերջապես, Դավութօղլուն մրցանակ ստացավ,որը սկիզբ է լինելու, […]
Փորձագետները կարծում են, որ Իլհամ Ալիևի` Դուբայում 75 մլն դոլարի դղյակներ ունենալը կոռուպցիայի ու կաշառակերության բարձրագույն դրսևորում է: Թուրք իրավաբան Յաման Ակդենիզի խոսքով, Թուրքիայում նման կոռուպցիան անպատիժ չէր մնա: Իսկ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Փանախ Հուսեյնը կարծում է, որ երկրի նախագահը պետք է պատգամավորներին բացատրություն տա Դուբայում իր ունեցվածքի վերաբերյալ:
«Երեք տարի առաջ ո՞ւմ մտքով կանցներ, որ Հայաստանի հետ հարաբերությունները կհասնեին ներկայիս կետին: Արձանագրությունների հարցում հոգեբանական գործոն էլ կա: Ֆորմալ առումից բացի կա քաղաքական ու հասարակական հոգեբանության ժամանակացույց, որը պետք է առավել ճիշտ կերպ սահմանենք»: Հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն «CNNTurk»-ի հեռուստաեթերով: Դավութօղլուի խոսքով` առկա ստատուս քվոն ոչ մեկի` այդ թվում և Ռուսաստանի շահերից […]
Ինչպես տեղեկացրել էր ArmAr.am-ը մարտի 26-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թահիփ Էրդողանը հանդիպելու է այդ երկրի հայկական համայնքի հայտնի անձանցից մեկի` Ստամբուլի Սուրբ փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ, Սուրբ փրկիչ հիմնադրամի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի հետ: Թուրքական լրատվամիջոցները որպես նշված հանդիպման շարժառիթ մատնանշում են անցած շաբաթ Լոնդոնում հնչեցրած Էրդողանի այն հայտարարությունը, ըստ որի, հարկ եղած […]
Անկարայում գործող MetroPoll հետազոտական կենտրոնի վերջին հարցման արդյունքների համաձայն թուրքերի 48 տոկոսը կողմ է Հայաստանից Թուրքիա անօրինական ներգաղթածների արտաքսման Էրդողանի գաղափարին: Հարցվածների միայն 34 տոկոսն է հայտարարել, որ կտրականապես դեմ է Էրդողանի լոնդոնյան հայտարարություններին: Հայաստանցիների արտաքսման ամենաջերմ կողմնակիցները երիտասարդներն են. հետազոտությանը մասնակցած 18-24 տարեկան երիտասարդների 55 տոկոսն ասել է, որ հայաստանցի միգրանտներին պետք է վտարել […]
Իսրայելը, բացի ուժի լեզվից, այլ լեզու չի հասկանում։ Ինչպես հաղորդում է Курсор տեղեկատվական գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։ Al Manar հեռուստաալիքի եթերում, որին հովանավորում է «Հզբոլլահ» կազմակերպությունը, ալ-Ասադը նշել է, որ իր երկիրը պատրաստվում է Իսրայելի դեմ պատերազմի։ Ասադը նաև խոստացել է «Հզբոլլահին» անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Իսրայելին դիմադրելու հարցում։ «Մենք […]
Ռուսաստանի ջավախքահայ հասարակական կազմակերպությունները հաղորդագրություն են տարածել, որտեղ նշվում է, որ Վրաստանի իշխանություններն ու ընդդիմությունը բացարձակապես անտարբեր են Սամցխե-Ջավախք-Ծալկա շրջանի հայ համայնքի խնդրանքների ու պահանջների նկատմամբ։ «Սա ևս մեկ անգամ համոզում է մեզ բոլորիս, որ թե´ Վրաստանի իշխող կուսակցությունը, թե´ ընդդիմությունը, փաստորեն, ոչ մի ազգային ծրագիր չունեն. նրանք պարզապես պայքարում են իրար մեջ՝ աթոռի և […]




