Թուրքիայում երկրի վարչապետ Էրդողանին վիրավորելը վերածվում է վատ ավանդույթի: Կամ թքում են կամ հայհոյում, կամ էլ հանդես գալիս տարաբնույթ կարգախոսներով: Դրանցից մեկն էլ «Մարդասպան Էրդողան» կարգախոսն է: Եվ ահա, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Թուրքիայի Թունջելիի դատարաններից մեկը վճիռ է կայացրել տեղեկագրեր բաժանած երկու անձանց նկատմամբ: Սակայն ինչպես տեղեկացնում է Firat գործակալությունը` Թունջելիի դատարանը արդարացման վճիռ է […]
Տարածաշրջան
Թուրքական «Յունուս Էմրե» հիմնադրամը ցանկանում է Թուրքական մշակույթի կենտրոն բացել Հայաստանում: Թուրքական «Զաման», օրաթերթի փոխանցմամբ, այս մասին ասել է հիմնադրամի տնօրեն Ալի Ֆուաթ Բիլկան: Վերջինս միաժամանակ հավելել է, թե կենտրոնը կբացի այն ժամանակ, երբ հայ-թուրքական արձանագրություններն ուժի մեջ կմտնեն: Բիլկանը նաև նշել է, որ եթե Հայաստանը թույլ տա, ինքը կգնա Հայաստան և անձամբ կբացի կենտրոնը` […]
Ինչպես հաղորդում է BBC-ն, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ամիսներ տևած բանակցություններից հետո եկել են փոխհամաձայնության Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման նոր պայմանագրի շուրջ։ Երկու երկրների նախագահների միջև համաձայնությունը ձեռք է բերվել երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Ռուս-ամերիկյան նոր պայմանագրի համաձայն՝ կողմերը պարտավորվում են մարտագլխիկների քանակը հասցնել մինչև 1,550-ի, ինչը գրեթե […]
Ապրիլի 17-18-ին, Թեհրանում կայանալու է միջուկային խնդրի վերաբերյալ «Միջուկային էներգիա բոլորի համար, միջուկային զենք` ոչ ոքի» խորագրով խորհրդաժողով: Այս մասին հայտնում է Iran.r-ն: Օգտվելով այդ առիթից` Իրանը որոշում է կայացրել ընդլայնել համագործակցությունը Հնդկաստանի հետ ատոմային ոլորտում: Իրանը, հաշվի առնելով Դելիի եւ Թեհրանի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները, ցանկություն է հայտնել, որպեսզի Հնդկաստանը նույնպես մասնակցեր այդ խորհրդաժողովին:
Նախօրեին Թուրքիայի եւ Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են անվտանգության ոլորտին առնչվող հարցեր: Այդ թվում նաև անդրադարձել են ահաբեկչության եւ թմրադեղերի տարածման դեմ պայքարի համար հարցերին` քննարկելով կանխարգելման հնարավոր քայլերը: Թուրքիայի ներքին գործերի նախարարն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ իրենք խոսել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` մայիսին նախատեսվող Թուրքիա […]
Բրազիլիայի նախագահ Լուլա դե Սիլվան հայտարարել է, որ մայիս ամսին այցելելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Իր այցի նպատակը նա մեկնաբանել է հետևյալ կերպ. կանխարգելելու այն ճգնաժամը, որն առաջացել է այդ երկրի միջուկային ծրագրի պատճառով` արեւմտյան ուժերի հետ առկա բախման պատճառով: Լուլա դե Սիլվան ասել է. «Դուք արդեն գիտեք, թե որքան են ինձ քննադատել իմ այն […]
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնն այսօր մեկնելու է Թեհրան, որտեղ Իրանի եւ Աֆղանստանի ղեկավարների հետ մասնակցելու է Նավրուզի տոնակատարություններին: Ակնկալվում է, որ Տաջիկստանի եւ Աֆղանստանի նախագահների Թեհրանում գտնվելու ժամանակ կանցկացվեն պարսկալեզու երկրների ղեկավարների երկկողմ եւ եռակողմ հանդիպումներ: Այդ ընթացքում կքննարկվեն տարածաշրջանային համագործակցության զարգացման հարցեր: Ռահմոնի այցն Իրան կավարտվի մարտի 28-ին: ArmAr.am
Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով ծառայության պատվիրակությունը Ցխինվալում բանակցություններ է անցկացրել Հարավային Օսիայի հետ: Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնություն են ձեռք բերվել այդ ոլորտում համագործակցության բոլոր առաջարկների շուրջ. խոսքը վերաբերում է Ռուսաստանի եւ Հարավային Օսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության պայմանագրի բոլոր առաջարկներին: Ենթադրվում է, որ կստորագրվի նաեւ համապատասխան պայմանագիր, որի նպատակն է ապահովել երկու երկրների անվտանգությունը: ArmAr.am
Թուրքիայի ազգային կրթության նախարար Միմեթ Չուբուքչուն Անկարայում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, թե կրթության նախարարությունը ցանկանում է լուծել անօրինական ապրող հայերի երեխաների ուսման հարցը: Կրթության նախարարը ասել է. «Բոլորն էլ գիտեն, որ մեր պարտականությունն է ապահովել մեր երկրում միջազգային իրավունքներին համապատասխան կրթություն ստանալու իրավունքը: Այդ տեսանկյունից, անհրաժեշտ է, որ Թուրքիայում գտնվողները օրենքով սահմանված ստատուս ունենան: […]
Թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի վերլուծաբանն անդրադարձել է «CNNTurk» հեռուստաընկերության «Անկարայի հետնաբեմը» հաղորդմանը մասնակցելու ժամանակ Դավութօղլուի ներկայացրած դիտարկումներին: Թուրք հոդվածագիը նախ նկատում է, թե մի կողմից հետ է կանչվում Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Նամըք Թանը, մյուս կողմից Դավութօղլուն ջերմ ազդակներ է հղում հայկական սփյուռքին: Հեռուստաեթերից Դավութօղլուն ասել է, որ ինչքան էլ ծանր ու դժվար լինեն հայերի ու […]




