Տարածաշրջան

Փետրվար 10, 2010թ. 11:25

Ամերիկյան բանակի սպա Ռալֆ Պիտերսի քարտեզի «հետքերով» Հայտնի է, որ Միացյալ Նահանգներն իր քաղաքականությունը աշխարհին մատուցում է փորձագիտական  ուսումնասիրությունների կենտրոնների միջոցով: Սա շատ հարմար տարբերակ է` արտաքուստ տպավորություն ստեղծելու, թե աշխարհի այս կամ այն անկյունը վերաձևելուն միտված փորձագիտական ծրագրերը ընդամենը այդ կենտրոնների  ուսումնասիրությունների արդյունք են: Մինչդեռ իրականում դրանք, լինելով պետականորեն հովանավորվող փորձագիտական կենտրոններ, շրջանառում են […]


Փետրվար 10, 2010թ. 10:36

Վրաստանի նախկին վարչապետ, ներկայում ընդդիմադիր Հանուն արդար Վրաստանի կուսակցության առաջնորդ Զուրաբ Նողաիդելին համագործակցության համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի իշխող Եդինայա Ռոսիա կուսակցության հետ: Նախկինում էլ Նողաիդելին բազմիցս եղել է Մոսկվայում, ուր նրան ընդունել է նաեւ ԵԴ նախագահ, Ռուսաստանի վարչապետ Պուտինը: Նողաիդելիի քայլը Վրաստանի թե իշխանության, թե ընդդիմության կողմից բացասական է ընդունվել: Նրան համարել են «դավաճան, ով […]


Փետրվար 10, 2010թ. 10:10

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն փետրվարի 13-ին մեկնելու է Միացյալ Նահանգներ`Վաշինգտոնին ներկայացնելու Անկարայի մտահոգությունները: Թուրքական «CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ` Սինիրօղլուն հայ-թուրքական կարգավորման գործընթացի շահագրգիռ կողմ հանդիսացող Վաշինգտոնին նախ ներկայացնելու է Անկարայի դիրքորոշումը Հայաստանի սահմանադրական դատարանի` արձանագրությունների սահմանադրականությանը վերաբերող որոշման առնչությամբ: Սակայն, աղբյուրի հաղորդմամբ, սա թուրք դիվանագետի այցի միակ նպատակը չէ: Սինիրօղլուն ամերիկյան կողմին […]


Փետրվար 9, 2010թ. 19:45

Այս մասին հայտարարել է ռուս քաղաքագետ, Քաղաքական սոցիոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վյաչեսլավ Սմիռնովը: Նրա կարծիքով, «հնարավոր ռազմական գործողությունները կհանգեցնեն օտար պետությունների միջամտությանը, որոնք հիմա հետաքրքրված են Կովկասում իրենց ներկայությամբ»: Ըստ նրա, «Ռուսաստանը Ամերիկայի և եվրոպացիների հետ կփորձի հակամարտութունը պահել այն վիճակում, որում հիմա այն գտնվում է»: Միևնույն ժամանակ քաղաքագետը կարծում է, որ Մոսկվային, ինչպես և […]


Փետրվար 9, 2010թ. 18:06

Ուկրաինայում  դեռևս չեն հրապարակվել նախագահական ընտրությունների վերջնարդյունքները։ Ըստ նախնական տվյալների, առջևում  Վիկտոր Յանուկովիչն է՝ 48,95% ձայնով, Յու. Տիմոշենկոյին տրված ձայները կազմում են 45,47%։ Եթե ձայների հարաբերակցությունն այս կերպ պահպանվի, ինչը շատ հավանական է, Ուկրաինայի նախագահ կընտրվի Վիկտոր Յանուկովիչը, ով չի թաքցնում իր դրական վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Արդեն իսկ կանխատեսվում է, որ Վիկտոր Յանուկովիչի նախագահ ընտրվելու […]


Փետրվար 9, 2010թ. 16:11

Փետրվարի 9-ին Հայաստանի և Սիրիայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու և Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Սիրիայի Արաբական Հանրապետություն ժամանած Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սիրիայի ԱԳ նախարար Ուալիդ Մուալլիմը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-սիրիական երկկողմ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական և մշակութային համագործակցությանն առնչվող […]


Փետրվար 9, 2010թ. 14:20

Թուրքիայում կրկին բարձրաստիճան զինվորականի ինքնասպանության դեպք է արձանագրվել: Թուրքական «Hurriyet» թերթի տեղեկացմամբ` Իզմիրի ռազմածովային ուժերի հրամանատարությունում ծառայող, շտաբի գնդապետ Բերք Էրդեմն իրեն ամրակցված ատրճանակով ինքնասպանություն է գործել իր  բնակեցրած զինվորականների հանրակացարանում: Սկսվել է հետաքննություն ինքնասպանության հանագմանքները պարզելու համար: «Hurriyet»-ն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա վերջին շրջանում թուրքական զինուժում բավական հաճախադեպ է դարձել զինվորականների ինքնասպանությունները […]


Փետրվար 9, 2010թ. 12:41

«Ռեզոնանս» թերթի հաղորդմամբ, Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողովը կաբելային հեռուստաընկերություններին առաջարկել է եթեր չտրամադրել հայալեզու և ռուսալեզու ալիքներին: Դրա փոխարեն հանձնաժողովը աչք կփակի չարտոնագրված հեռուստաընկերությունների գործունեության վրա:


Փետրվար 9, 2010թ. 11:17

Այսօր  Իրանի մի շարք քաղաքներից ու բնակավայրերից մայրաքաղաք Թեհրան են ժամանել նախագահ Ահմադինեջադի բազմաքանակ կողմնակիցներ, որպեսզի երկրի գլխավոր դատախազություն փոխանցեն վերջին ամսում հավաքած ավելի քան մեկ միլիոն ստորագրություններն ընդդիմության ղեկավարներին քրեական պատասխանատվության ենթարկելու համապատասխան հայտարարությամբ: Այդ մասին փոխանցում է իրանական Ֆարս (FARS) գործակալությունը: Երկրում անկայուն մթնոլորտ ստեղծելու և ընտրություններից հետո զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, մասնավորապես, […]


Փետրվար 9, 2010թ. 10:50

Պաշտոնական այցով Իտալիայում գտնվող Վրաստանի ԱԳՆ ղեկավար Գրիգոլ Վաշաձեն նախօրեին հատարարել է, թե` Վրաստանը պատրաստ է մտնել ՆԱՏՕ-ի կազմի կազմի մեջ, սակայն դրան խոչընդոտում է Ռուսաստանը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Վրաստանը պատրաստ է մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Բոլոր պահանջվող չափանիշները բավարար են», – հայտարարել է Վաշաձեն: «Մենք գիտենք` ինչու մենք դեռ ՆԱՏՕ-ի […]