ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի ԱԳ նախարար Կանատ Սաուդաբաևը փետրվարի 15-ին կայցելի Կովկասի հակամարտությունների գոտիներ` աջակցելու դրանց հանգուցալուծմանը: «ՌԻԱ Նովոստի» գործակալության տեղեկացմամբ, Կանատ Սաուդաբաևն այս մասին հայտարարել է Նյու-Յորքի ՄԱԿ-ի գրասենյակում, որտեղ մասնակցում է Անվտանգության խորհրդի նիստին: «Ղազախստանը կփորձի իր լուման ներդնել «ձգձգվող հակամարտությունների» հանգուցալուծման հարցում, որոնցից երեքը գտնվում են նախկին Խորհրդային միության տարածքում: Հաշվի առնելով […]
Տարածաշրջան
Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 5-ին Մյունխենում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի հետ։ Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանին առնչվող հարցեր։ Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Սթեյնբերգը գտնվում էր Երեւանում եւ հանդիպել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների […]
Ռուսաստանի Դաշնությունը կարծես թե չի բավարարվում մասնատված Վրաստանի ներկա վիճակից: Ըստ երեւույթին քիչ է համարում այն փաստը, որ Թբիլիսին այլեւս իրավունքներ չունի Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Եվ, շատերի կարծիքով, Ռուսաստանն ու Վրաստանը կանգնած են նոր ռազմա-քաղաքական տարաձայնության առջեւ, թեպետ մի շարք փորձագետներ հիմնավորում են, որ “տաք” բախումից հնարավոր է դեռեւս խուսափել: Ակնհայտ է, որ այս […]
Ռուսաստանը բոլոր երկրներին կոչ է անում հրաժարվել միմյանց հակառակվելու արտաքին քաղաքականությունից եւ նոր մոտեցում ձեւավորել արդի հիմնախնդիրների լուծման համար. օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, դիմելով Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին` ՌԴ նախագահը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը` աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս […]
Հացի պակասության հետևանքով Բաքվի խանութներում մեծ հերթեր են գոյացել: Ըստ Vesti.Az-ի, տագնապալի իրավիճակ է հատկապես արվարձաններում: Պատճառը էլեկտրաէներգիայի անջատումն է, ինչը կաթվածահար է արել հացի գործարանների աշխատանքը: Ցրտի պատճառով մարդիկ հասարակական սննդի օբյեկներ են մտնում ոչ միայն սնվելու, այլև ցրտից խուսափելով` հասարակական տրանսպորտի սպասելու համար: ArmAr.am
Պաշտոնական Բաքուն, ԱԳ նախարարության բերանով և «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում նախատեսվող` խորհրդարանի ընտրությունները չեն ճանաչվելու միջազգային հանրության կողմից: «Հակառակ դեպքում, դա մեկ անգամ ևս կվկայի Հայաստանի զավթողական քաղաքականության մասին»,- ասել է ԱԳ ներկայացուցիչը: ArmAr.am
Ղազախստանի ակտիվ մասնակցությունը ասիական տարածաշրջանի կազմակերպություններին, էներգակիրների բավարար պաշարները և բազմակողմանի արտաքին քաղաքականությունը օրեցօր ուժեղացնում են նրա դիրքերը միջազգային հարաբերություններում: Բացի այդ, նա լուրջ հնարավորություն է ձեռք բերել եվրոպական չափանիշներին համապատասխան պետություն դառնալու համար: Սա կարող է ազդել Կենտրոնական Ասիայի նաև մյուս պետությունների վրա` ժողովրդավարական, համաչափ և բազմակողմանի քաղաքականություն իրականացնելու առումով: ԱՊՀ-ն, որը ստեղծվել է […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովին: Ողջունելով հյուրերին` վարչապետը կարեւորել է պարոն Շուվալովի այցը Հայաստան երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման համատեքստում և վստահություն է հայտնել, որ այցը նոր թափ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափի հարաբերությունների մակարդակից: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իգոր […]
Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպան Ջեյմս Ջեֆրին հարցազրույց է տվել թուրքական «Sabah» թերթին, խոսել քրդական հարցի, Կիպրոսի խնդրի, ինչպես նաև հայ-թուրքական արձանագրությունների մասին: Ստորև ներկայացնում ենք արձանագրություններին առնչվող հատվածը: – «Հարևանների հետ զրո խնդիր» քաղաքականության առանցքային սյուներից էին Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները: Դրանք այլևս փակուղո՞ւմ են: – Ոչ, Հայաստանի Սահմանադրական դատարանը կանաչ լույս է վառել արձանագրությունների […]
«Ռեգնում» գործակալությունը անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում ոմն, այսպես ասած, քաղաքագետի մեկնաբանություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի և Արցախի միջև պատերազմի վերսկսման հնարավորությանը: Սույն «քաղաքագետը»` Մուբարիզ Ահմեդօղլին, այնքան է խորացել իր անգիտության խորխորատների մեջ, որ «հիմնավորումներից» հետո նշել է նաև պատերազմի վերսկսման ժամկետը: Բայց հերթով: Սա մեկնաբանել է ԱՄՆ հետախուզության տնօրեն Դենիս Բլերի այն միտքը, որ Հայաստանի […]




