Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մեծ Բրիտանիայում «Չաթեմ Հաուզ»-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին: «Ադրբեջանը չի կարող թույլ տալ, որ ԼՂ բանակցությունները շարունակվեն հետագա 15-20 տարիներին։ Այսօրվա ստատուս քվոն արդեն աշխարհում որեւէ մեկին չի բավարարում՝ բացի, երեւի, Հայաստանից: Հարցը պետք է լուծվի կոնկրետ ժամանակային շրջանակներում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, […]
Տարածաշրջան
Երեկ Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդիպել է Անկարայում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ: Այս մասին հաղորդում է թուրքական «Զամանը»: Հանդիպումը կազմակերպվել է Եվրոպական խորհրդարանի կողմից հրապարակված 2009թ. Թուրքիայի ԵՄ անդամակցության ուղղությամբ Թուրքիայի գրանցաց առաջընթացի գնահատման վերաբերյալ տարեկան զեկույցից մեկ օր հետո: Զեկույցում տեղ են գտել մի շարք հորդորներ` մասնավորապես կապված Կիպրոսի հիմնահարցի հետ: Էրդողանն ասել է, թե. […]
Ադրբեջանական լրատվամիջոցները կյանքն Ադրբեջանում հիմնականում ներկայացնում են վարդագույն երանգներով, իբր թե հայր ու որդի Ալիևների «հզոր» հովանու ներքո այս երկրում ամեն ինչ հիանալի է. ապրում են ուրախ, երջանիկ, կուշտ ու անհոգ կյանքով: Սակայն, երբեմն-երբեմն այս բռնատիրական երկրում գրաքննության ենթարկվող լրատվամիջոցներում պատահաբար հայտնվում են այնպիսի նյութեր, որոնցում պարզորոշ երևում է այդ երկրի այլասերված դիմնագիծը: Թշվառություն, թմրամոլություն, […]
Փետրվարի 11-ին` Իսլամական Հեղափոխության 31-ամյա տարելիցի օրը, Իրանում բախումներ են տեղի ունեցել ընդդիմադիր ցուցարարների եւ անվտանգության ուժերի ու կիսառազմական կառավարական կազմավորումների միջեւ: Ընդդիմության ցույցեր եւ երթեր են տեղի ունեցել Թեհրանի բազմաթիվ շրջաններում. ընդդիմադիր ցուցարարները հակակառավարական լոզունգներ էին վանկարկում եւ պատռում Իրանի հոգեւոր առաջնորդ Խամենեի լուսանկարները: Ականատեսների հաղորդմամբ` անվտանգության ուժերը իրանական մայրաքաղաքի հրապարակներում հավաքված ցուցարարներին ցրելու […]
Ադրբեջանի միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը մեջլիսի գարնանային նստաշրջանի հերթական նիստում հայտարարել է, որ պատրաստվում է դիմել ԱՄՆ Կոնգրեսին` Հայոց ցեղասպանության մասին բանաձևը քննարկման չդնելու կոչով: Հիմա տեսնենք, թե ինչ է անցել այս հիվանդի մտքով: Սրան անհասկանալի է թվում այն, որ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է քննության առնել 1915թ. «դեպքերը»` անտեսելով 1992թ. «արյունալի իրադարձությունները Խոջալուում»: […]
«Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատերազմի կամ դա համարեր հնարավոր, ապա ամեն օր «նույն երգը երգելու փոխարեն» կսկսեր պատերազմը»,- ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Ապա շարունակել է.«Ադբեջանին պետք է հակադարձեն համանախագահները, որ պատերազմի դեպքում տարածքային ամբողջականության խնդրի գաղափարն ընդհանրապես վերանում է, և առաջնային է դառնում ազգերի ինքնորոշման իրավունքը: Այս մասին ենթատեքստով ասաց նաև մեր […]
«Հավանականությունը մեծ է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին կհաստատի Հայոց Ցեղասպանության մասին 252 բանաձևը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման վստահություն հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա այդպես է կարծում, քանի որ նախորդ տարիներին արդեն Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը հավանության արժանացել է: Մանոյանն անդրադարձավ նաև […]
Թուրքական «CnnTurk» լրատվական ծառայության հաղորդմամբ`Թուրքիայում հրապարակվող երկլեզու (հայերեն, թուրքերեն) «Ագօս» շաբաթաթերթի էլեկտրոնային կայքը ենթարկվել է հակերային հարձակման: Աղբյուրի համաձայն` հակերները (համակարգչահեն) թերթի կայքէջում տեղադրել են պոլսահայ անվանի հրապարակախոս, նշված թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության կասկածանքով ձերբակալված Օգյուն Սամասթի նկարը: Թուրք ստահակի նկարիից բացի հակերները «Ագօս»-ի կայքէջում հաղորդագրություն են թողել. «Ողջույն, Օգյուն Սամասթին: Կամ սիրիր, կամ […]
Դաշքեսանի շրջանի Խոշբուլաղ գյուղում տեղակայված զորամասում հունվարի 28-ին տեղի ունեցած կոտորածի հետ կապված քրեական գործի ընթացքի մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվում: Սակայն տեղեկացված աղբյուրներից «Ենի մուսավաթին» հայտնի է դարձել, որ զորամասում հետաքննություն կատարող քննիչները 24 քրեական գործ են սկսել: Այդ զորամասում ծառայող զինվորներին եւ սպաներին սկսել են տեղափոխել այլ զորամասեր եւ նրանց փոխարինել […]
1990թ. փետրվարի 12-ին ՀԽՍՀ ԳԽ որոշում ընդունեց «1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշումը անօրինական ճանաչելու մասին»: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ որոշումը: Այսպես. 1921 հուլիսի 5-ին թ ՌԿ(բ)Կ Կովբյուրայի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղը մարզային ինքնավարության կարգավիճակով հանձնվեց Խորհրդային Ադրբեջան կոչվող արհեստածին պետությանը: Բնականաբար, հարց է ծագում` իսկ ունե՞ր, արդյոք, ՌԿ(բ)Կ Կովբյուրոն նման որոշում […]




