Երեկ իր հայրենի քաղաք Ռիզեյում Թուրքայի վարչապետ Ռ. Էրդողանը հայրենակիցների առջև պետք է հանդես գար ելույթով։ Սակայն կատարվեց անսպասելին, պարզվեց Էրդողանն անկարող էր ելույթ ունենալ, որովհետև կտրվել էր նրա ձայնը։ Հայրենի Ռիզայի թուրք բնակչությունը, ստիպված է, որոշ ժամանակ դիմանա՝ առանց հայրենակցի բոցաշունչ ելույթների։ Ամենայն հավանականությամբ ամենաբարձրյան էլ հոգնել ու ձանձրացել է Թուրքայի վարչապետի «ղալմաղալներից», ու […]
Տարածաշրջան
Թուրքական «ANKA» լրատվական գործակալության տեղեկացմամբ` Թուրքիայի արտգործնախարարությունն անհանգստացած է այն փաստից, որ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում «Ասորիների համաշխարհային միությունը» կանգնեցնելու է թուրքերի կողմից ցեղասպանված ասորիների հիշատակը հավերժող հսկա հուշարձան: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը: Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակը գերատեսչության անունից մտահոգություն է հայտնել ավստրալիական իշխանություններին այդ հուշարձանի նախագծի իրականացմանը թույլտվություն տալու համար: Թուրքական […]
«Գելլափ» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ առաջիկայում Ադրբեջանի չափահաս բնակչության թիվը 20%-ով կնվազի։ Նրանց կատարած հարցումները փաստում են, որ Ադրբեջանի բնակչության 28%-ից ավելին ցանկություն ունեն տեղափոխվել և բնակվել այլ երկրներում։ Եթե նկատի ունենք այն «փաստը», որ Ադրբեջանի իշխանությունները առավոտից երեկո հայտարարում են, թե երկրի բնակչությունը ապրում է գոհ ու երջանիկ, և այս երկրում ապրելը երանություն է […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին մեկնել էր Տրապիզոն: «Արսինի» կենտրոնական մզկիթում ուրբաթօրյա նամազից հետո` մզկիթից դուրս գալու պահին, Էրդողանը զրուցել է իրեն շրջապատած հայրենակիցների հետ: Այդ պահին քաղաքացիներից մեկը բղավելով` կշտամբել է Թուրքիայի կառավարության ղեկավարին: Ինչպես հաղորդում է «Ihlas» լրատվական գործակալությունը, նա մոտենալով Էրդողանին ասել է. «Քաղցած ենք: Երկու տարի է քաղցած ենք: Ի°նչ […]
ArmAr.am-ի թղթակիցը Պոլսո «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալջիի հետ խոսել է պոլսահայության ներկայիս վիճակի մասին: Արիս Նալջին գտնում է, որ այսօր որոշակի` դրական տեղաշարժեր են նկատվում Թուրքիայում ապրող հայերի իրավունքների հարցում. «1955-ից հետո պոլսահայերը պատգամավոր չունեին Թուրքիայի մեջլիսում: 2007-ի ընտրությունների ժամանակ հայերն ասացին, որ իրենք պետք է քվեարկեն իրենց նախընտրած անկախ թեկնածուների օգտին: Իհարկե, այդ […]
Ադրբեջանի Գուբայի շրջանում 15-ամյա աղջնակն ինքնասպանություն է գործել: Իսկ պատճառն այն է, որ աղջկա ծնողները նրան պարտադրանքով ամուսնացրել են չսիրած տղամարդու հետ: Կատարվածին արձագանքել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռ.Ասլանովան: Նա ասել է, որ աղջկան ամուսնացրել են շարիաթի օրենքով: Պատգամավորը պահանջել է պատասխանատվության ենթարկել մոլլային: Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեի խոսքով, Ադրբեջանի հարավային շրջանների բնակչությունը մոլեռանդ ավանդապահներ […]
Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում իսլամն էական նշանակություն է ձեռք բերել: Իսլամի դերի ակտիվացումն Ադրբեջանում, ըստ էության, պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից են` սոցիալ-տնտեսական խնդիրները, հիասթափությունն իշխանությունների և պաշտոնական իսլամի ներկայացուցիչների նկատմամբ, խոսքի ազատության բացակայությունը և այլն: Գիտակցելով աշխարհիկ ինստիտուտներին սպառնացող մարտահրավերները` Ադրբեջանի իշխանությունները մշտապես փորձում են թուլացնել կրոնի դերը, ինչը դրսևորվում է կրոնական իրողությունների նկատմամբ […]
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում գտնվող թուրքական առաջատար լրատվամիջոցների լրագրողներին: Ողջունելով թուրքական ԶԼՄ ներկայացուցիչներին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ սա լավ առիթ է լրատվամիջոցների եւ նրանց միջոցով թուրքական հասարակության համար առաջին ձեռքից տեղեկանալու տարբեր հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումներին եւ դիրքորոշումներին: Թուրք լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին հայ–թուրքական հարաբերություններին եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: Պատասխանելով հարցերին` նախարար […]
Նախիջևանի համալսարանի պրոռեկտոր Մամեդ Ռազին և Ադրբեջանի իշխող կուսակցության համալսարանական օղակի ղեկավար Էլմար Ջաֆարլին, 40 հոգու գլուխն անցած, ծեծի են ենթարկել «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Իլգար Նասիբովին, լրագրող Էլման Աբասովին և իրավապաշտպան Վաֆադար Էյվազովին: Պատճառն այն էր, որ լրագրողները փորձել էին համալսարանում կոռուպցիայի փաստեր բացահայտել: Ծեծի հետևանքով Ի.Նասիբովն ու Վ.Էյվազովը մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել:
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպել են Թուրքիայի և Իսրայելի նախագահները, որոնք մասնակցում էին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի երկրների համաժողովին: Թուրքական «Զաման»-ի հաղորդմամբ, Աբդուլլահ Գյուլ-Շիմոն Պերես դռնփակ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Ստացված տեղեկությունների համաձայն` Թուրքիայի նախագահը ցանկություն է հայտնել, որ Իսրայելի դադարեցնի բնակավայրերի ընդարձակումն ու նոր բնակավայրերի հիմնելը պաղեստինյան գրավյալ տարածքներում: Գյուլն Իսրայելի իր պաշտոնակցին […]




