Դեկտեմբերի 15-ին ԱՄՆ ներկայացուցիչների պալատն Իրանի դեմ նոր սահմանափակումների օրինագիծ է հաստատել, համաձայն որի` պատժամիջոցներ են կիրառվելու օտարերկրյա այն ընկերությունները դեմ, որոնք բենզին են արտահանում Իրան կամ որեւէ կերպ նպաստում այդ գործընթացնին ` տեղափոխում, արտադրության կազմակերպում և այլն: ԱՄՆ օրենսդիրներն ընդգծում են, որ հաստատված օրինագիծն ուղղված է Իրանի միջուկային ծրագրերի կասեցմանը, որոնք միտված են միջուկային […]
Տարածաշրջան
«Ադրբեջանի տարածքում` Դաղստանից 50 կիլոմետր հեռու գտնվող Հրահոբա և Ուրյանոբա գյուղերում ապրող լեզգիները Ռուսաստանի քաղաքացիներ են, և պահանջում են իրենց բնակավայրերը ճանչել ռուսական անկլավներ: Նրանց թվաքանակը հասնում է մոտ 230-ի»: Ռուս վերլուծաբան Ալեքսանդր Բովդունովն անդրադառնալով այս ցավոտ խնդրին նկատում է, թե առաջին հայացքից աննշան թվացող այս խնդիր հավակնում է վերաճել Կովկասյան լարվածության նոր օջախի: «Ըստ […]
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 24-25 պաշտոնական այցով ժամանելու է Թուրքիա: «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի լրատվական կայքի տեղեկացմամբ` Մամեդյարովի այցի ընթացքում փոխադարձաբար հանվելու է երկու երկրների միջև ներկայումս գործող վիզային (մուտքի արտոնագրային) ռեժիմը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուլուսի Քըլըչը` ընդգծելով. «Դրանում ոչ մի կասկած չկա»: Հիշեցնենք, որ […]
Ադրբեջանցիների մոտ սովորույթի ուժը շա~տ մեծ է։ Որ նրանք պատմությունը կեղծելու մեծ վարպետ են, դրանում համոզվել են բոլորը։ Սակայն հիմա էլ փորձում են կեղծել բոլորի աչքի առջև տեղի ունեցած մի իրողություն՝ Հարավային Կորեայի Գոյանգ քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ հայ մարզիկները փայլուն ցուցանիշ գրանցեցին։ Հայերիս հաղթանակը, ինչպես և սպասվում էր, բոլորովին դուր չի […]
Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավոր, «Ումիդ» ( «Հույս») ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Իգբալ Ագազադեն լրատվամիջոցներին տված հարցազրույցում դժգոհելով սեփական իշխանություններից ասել է, որ Ադրբեջանի իշխանությունների անօրինական գործողությունների արդյունքում իրենց ծրագրերը հօդս են ցնդել, քանի որ ԿԸՀ-ն «Ումիդի» ներկայացրած 3500 թեկնածուներից գրանցել է միայն 371-ին: Ապա հավելել, որ մի մասին իշխանությունները վախեցրել են, որոնք էլ հրաժարվել են ընտրությունների […]
«Վահագն Չախալյանի և ջավախահայության խնդիրների միջազգայնացման գործում վերջին շրջանում 3 կարևոր դեպք է տեղի ունենցել»,- այսօր լրագրողներին ասել է Երկիր միության ղեկավար Սևակ Արծրունին: «Առաջինը երկիր միության նամակն է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ հանձնակատար Փիթեր Սեմնեբիին` կապված նրա հարցազրույցներից մեկի հետ, որտեղ նշել էր, որ Վրաստանում ազգային փոքրամասնությունները ունեն սոցիալական և տնտեսական զարգացման խնդիրներ: Բայց […]
Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ Սիդնեյում շուտով կանգնեցվելու է ասորիների ցեղասպանությունը խորհրդանշող արձան: Նախօրեին Սիդնեյի Fairfield շրջանի ղեկավարությունը հաստատել է «Ասորիների համաշխարհային միության»` այդ շրջանի կենտրոնական այգում ասորիների ցեղասպանության հուշակոթող կանգնեցնելու մասին առաջարկը: Թուրքական աղբյուրներն ընդգծում են, որ ասորիները նման հաջողության կարողացան հասնել հայկական ու հունական լոբբիստական ուժերի աջակցությամբ: Ի դեպ` «CnnTur»-ի հաղորդմամբ` իրենց ցույցի […]
Ադրբեջանցիները հերթական անգամ իրար են անցել։ ԱՄՆ կողմից 2010թ. Ղարաբաղին որպես օգնություն տրամադրվող 8 մլն դոլարը սրանց սիրտը չափից ավելի է մրմռացրել։ Ու հիմա էլ մինչև գետին ռևերանսներ են անում առ ԱՄՆ նախագահը, որ վերջինս ԼՂՀ-ին տրամադրված գումարը Ադրբեջանին հատկացնի: Սրանց խորհրդարանում` մեջլիս կոչվածում, հավերժ նախագահ Ալիև կրտսերի «դոբրոյով» մեջլիսականներն այս անգամ որոշել են ժողովրդի […]
Բուլղարիայի պետական «BNT 1» հեռուստաալիքով եթեր հեռարձակվող ամենօրյա 10 րոպեանոց թուրքերեն լեզվով լրատվական ծրագրի գոյության հարցը դրվելու է համաժողովրդական քվեարկության: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» օրաթերթի կայքէջը: Նման առաջարկով հանդես է եկել Բուլղարիայի ազգայնական «ATAKA» կուսակցությունը: Հանդիպելով Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ` նշված կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը ստացել է նրա աջակցությունն այդ հարցում: Հանդիպումից […]
Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը դեկտեմբերի 12-ին հերթական անգամ հայտարարել էր, թե հակամարտության կարգավորման ուժային տարբերակը «միշտ իրական է»: Սակայն հետաքրքիրն այն է, որ` օրինակ, «day.az» ինտերնետային կայքը նրա հայտարարությունը տարածել է միայն ռուսերեն լեզվով: Մինչդեռ, անգլերեն նորություններում այն բացակայում է և, առհասարակ, «day.az» -ում Աբիևի անվան վերջին հիշատակումը եղել է օգոստոսի 1-ի լուրերում: Փաստն […]




