Տարածաշրջան

Դեկտեմբեր 23, 2009թ. 14:37

«Ադրբեջանում «փախստական» հասկացությունն ի սկզբանե այլ կերպ է բնորոշվել, քան այլ երկրներում: Ադրբեջանում այն շատ ավելի գործիք է կոպիտ և ցինիկ քաղաքականության»: Այդ մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ-ի փախստականների հասարակական կազմակերպության նախագահ Սարասար Սարյանը: Ինչպես նկատում է պարոն Սարյանը` պաշտոնական Բաքուն հիշում է փախստականներին դեպքից դեպք: Ինչպես հայտնի է, մինչ օրս […]


Դեկտեմբեր 23, 2009թ. 12:36

2008թ. ռուս-վրացական պատերազմը էապես փոխեց քաղաքական իրադրությունը կովկասյան տարածաշրջանում: Ակնհայտ դարձավ, որ ազգերի ինքնորոշման միջազգայնորեն ընդունված սկզբունքները ուժային ճանապարհով լուծելու բոլոր փորձերը դատապարտվում են և ստանում համարժեք ուժային հակադարձ: Օգոստոսյան պատերազմից դասեր քաղեցին նաև Ադրբեջանում. ճիշտ է, Ադրբեջանը չի հրաժարվում Լեռնային Ղարաբաղի խնդիրը ուժային ճանապարհով լուծելու ցանկությունից, սակայն քաջ գիտակցում է, որ այդպիսի փորձերը կարող […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 20:15

Սերբիայի, Մակեդոնիայի եւ Չեռնոգորիայի քաղաքացիներն այլևս կարող են առանց վիզաների մեկնել Եվրոմիության երկրներ: Այս որոշումն անցած շաբաթ կայացրել է  Եվրոմիությունը: Հիշյալ որոշման համաձայն, փաստորեն, Բալկանյան վերոհիշյալ երկրների քաղաքացիներն արդեն կարող են իրենց անձնագրերով անարգել այցելել Եվրոմիության տարբեր երկրներ` բացի Մեծ Բրիտանիայից ու Իռլանդիայից: Հետաքրքին այն է, որ սույն որոշման  կապակցությամբ Թուրքիայի   արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի, անմիջապես […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 19:39

«Թուրքիան 20 տարի ապրել է Հայաստանի հետ փակ սահմաններով, կապրի եւս այդքան»,- ըստ ադրբեջանական 1news.az-ի` հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Նրա կարծիքով` Անկարան նաեւ չի փորձի առաջ գցել Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը, որովհետեւ Հայաստանի հետ սահմանի բացումը Թուրքիային պետք է ԵՄ-ին անդամակցելու համար, իսկ բանակցություններն այդ կառույցի հետ հիմա արգելակված են: «Ընդհակառակը, Անկարան կցանկանա դեռ […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 17:41

«Դու էլ ինչի° համար ես պետք»,- հեռակա կարգով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուին հարց է ուղղել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության Արդահանի պատգամավոր Էնսար Օղուտը: Կուսակցության Էրզրումի գրասենյակում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ընդդիմադիր պատգամավորը խստորեն քննադատել է Թուրքիայի իշխանություններին: Թուրքական «Իհլաս» (Ihlas) լրատվական գործակալությունը հայտնում է, որ Էնսար Օղութը քննադատության թիրախ է դարձրել, հատկապես, արտգործնախարար Դավութօղլուին` ասելով. «Քո […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 17:17

Վերջերս բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձան ադրբեջանական բանակի զինծառայող Իսլամ Շեյուբովի մոր՝ Էբել Շեյուբովայի մամուլի ասուլիսին: Պատմելով իր որդու ծանր ճատակագրի մասին և բողոքելով Ադրբեջանի բանակում տիրող անարդարություններից՝ վշտացած մայրն իր վերջին հույսը կապում է լրատվամիջոցների հետ: Ինչպես հաղորդում է Vesti.az-ը, դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել ճակատային գծի մոտ զինծառայություն անցնող մեղադրյալ Իսլամ Շեյուբովի մոր` Էբել Շեյուբովայի […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 16:32

Ռուսաստանում խորհրդային իշխանության հաստատումով, փաստորեն, սկսվեց Հայաստանի հիմնաքանդումը։ Աշխարհի պրոլետարականացման ճանապարհին Ուլյանով Լենինն իր սատանայապաշտական նպատակներին հասնելու համար գտավ այն թույլ օղակը, որը, մաս-մաս «աճուրդի հանելով» ու նվիրելով, փորձեց ուղի հարթել դեպի գերագույն նպատակը։ Եվ անօրինաբար` հօգուտ Թուրքիայի ու Ադրբեջանի, հեշտ ու հանգիստ, կարմիր պրոլետարիատի նույնագույն լոզունգների ներքո, Հայաստանը մասնատվեց։ Այս ճանապարհն անցավ լենինյան ու […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 16:28

Թուրքական կառավարությունը վեցուկես ժամ տևած նիստից հետո «արտասահմանցի թուրքերի նախարարություն» ստեղծելու մասին որոշում է ընդունել: Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet» օրաթերթի էլեկտրոնային կայքը: Կառավարության խոսնակ Ջեմիլ Չիչեքը ժողովից հետո հայտնել է, որ  ստեղծվելիք գերատեսչությունը զբաղվելու է արտասահմանում բնակվող շուրջ 5 միլիոն  թուրքերին առնչվող հարցերով: Չիչեքը նաև նշել է, որ արտերկրում բնակվող թուրքերի հարցերով այժմ […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 15:43

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի (Տիգրանակերտ) Սուր գավառի տեղական ինքնակառավարման մարմինը (ՏԻՄ) երեք փողոցների անվանոփոխության մասին որոշում է ընդունել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» օրաթերթի լրատվական կայքը: Աղբյուրի համաձայն` օրերս կայացած ղեկավար խորհրդի նիստում որոշում է ընդունվել Հասարլը թաղամասի Դիրեքչի անունը կրող փողոցը վերանվանել հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի անվամբ:  Զիա Գյոքալփ թաղամասի Փուշուջու 1 փողոցը վերանվանվել […]


Դեկտեմբեր 22, 2009թ. 14:42

Ճակատագրի հեգնանքով մեզ որպես հարևան հայտնված ու չգիտես ինչ կախարդական փայտիկով մշակութապաշտ դարձած ադրբեջանցիներն այս օրերին կրկին աղաղակում են իրենց հերթական «հայտնագործությունների» մասին: Բնականաբար, նրանց  թիրախը դարձյալ հայերս ենք: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմն ակտիվ աշխատում է հայ-ռուսական տարաձայնություններ հորինելու ուղղությամբ. դեռ երկու տարի առաջ գազի թանկացման խոսակցությունները փորձեցին դրան ծառայեցնել: Այսօր էլ` այդ նույն […]