Այսպիսի տեսակետ է հրապարակվել թուրքական «Haber 1» լրատվական կայքում: Պաշտոնական վերջին տվյալներով, խոզի գրիպից Թուրքիայում մահացել է 458 մարդ: «Եվրոպայում խոզագրիպի համաճարակին զոհ գնաց 1470 մարդ, որից 458-ը` Թուրքիայում: Եթե հիշում եք, А/Н1N1 գրիպից մահվան առաջին դեպքը Թուրքիայում արձանագրվեց հոկտեմբերի 24-ին: Եվ ուրեմն հարց. Ինչո՞ւ եվրոպական երկրներից ավելի ուշ գրիպի ներխուժմանը ենթարկված Թուրքիայում երկու ամսում […]
Տարածաշրջան
«Սիրիայի հետ պատմական ստորագրություն». այս վերտառությամբ թուրքական «Hurriyet»-ը հրապարակել է տեղեկություն այն մասին, որ Թուրքիայի ու Սիրիայի միջև ճգնաժամ առաջացնող ջրի խնդիրը վերջապես լուծվել է: Երկու երկրների միջև կնքվել է Սիրիայի Տիգրիս գետից ջրօգտագործման և Ասի գետի վրա համատեղ արգելափակոց կառուցելու մասին պայմանագիր: «Haberler» լրատվական կայքն էլ տեղեկացնում է, որ Ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու […]
Թեհրանի Ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ դոկտոր Անդրանիկ Սիմոնյանը iranahayer.com կայքէջին տված հարցազրույցում ասել է, թե հայ լինելն ու հայ մնալը իրանահայ համայնքի կենսաձևն է: Անդրանիկ Սիմոնյանը նկատել է, թե կար ժամանակ, որ ինքը կարևորում էր հայոց լեզվի եւ գրականության ամբիոն հաճախող հայ ուսանողների տարիքը. «Մտածում էի, որ մեր ամբիոնում անպայման երիտասարդներ […]
Թուրքիայում շարունակվում են քրեական հետապնդումները Սահմանադրական դատարանի որոշմամբ լուծարված քրդական «Ժողովրդավարական հասարկություն» կուսակցության (ԺՀԿ) անդամների նկատմամբ: Թուրքիայի ուժայիններն այսօր վաղ առավոտյան ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում հատուկ օպերացիա են իրականացրել: Գործողության արդյունքում ձերբակալվել է նախկին «ԺՀԿ»-ական հինգ քաղաքապետ, որոնք մեղադրվում են ՔԲԿ» (Քրդական բանվորական կուսակցության) հետ կապեր ունենալու մեջ: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Hurriyet» (Հուրրիյեթ) […]
«Քրդական բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ) պաշտոնական Անկարային ուղղված սպառնալից հայտարարություն է արել: Թուրքական «Haber1» լրատվական կայքի տեղեկացմամբ, «ՔԲԿ»-ի ազդեցիկ ղեկավարներից մեկը` Դուրան Քալքանը քուրդ զինյալների անունից հայտարարել է, որ եթե քրդական հարցի լուծումը ձգձգվի, ապա Թուրքիան դարձյալ կցնցվի ապստամբություններից ու փողոցային բախումներից: «Եթե կարգավորման գործընթացը էլ ավելի երկարի, Թուրքիայում կբռնկվի ավելի լայնամասշաբ ու խորը ներքին պատերազմ»,- […]
Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ լուծարված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» (ԺՀԿ) կուսակցության պատգամավոր Օսման Օզչելիքն առաջարկել է Թուրքիայում ստեղծել 20-25 ինքնավար շրջաններ: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Haber1» լրատվական կայքը: Օզչելիքը նշել է, որ իրենց ժողովրդավարական ինքնավարության նախագծի համաձայն, տեղական ինքնակառավարման մարմինները պետք է հզորացվեն: Առաջարկվում է ստեղծել 20-25 ինքնավար շրջաններ, որոնք կունենան մեկ կենտրոն: Այդ շրջանների […]
Վրաստանի իշխանությունների շրջանում իրարանցում է սկսվել։ Պատճառն այն է, որ Աբխազիայի նորընտիր նախագահ Սերգեյ Բագապշը նախատեսում է այցելել Թուրքիա։ Վրաստանի խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է միջոցներ ձեռնարկել «ինքնակոչներին» պատժելու և «ինքնագլուխ» քայլերից հետ պահելու համար։ Այդ միջոցներից ամենաճիշտը նրանք համարում են Աբխազիայի և Հարավային Օսիայի ղեկավարների նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելը՝ նրանց մեղադրելով ռազմական մի շարք հանցագործությունների […]
Ադրբեջանի նախագահը, չնայած իր երկիրը հայտարարում է տարածաշրջանում տնտեսապես ամենահզորը, իրականում, սակայն, Ադրբեջանում բնակչությունը գտնվում է սոցիալապես ծանր վիճակում: Երկրում մեծ չափերի հասնող ինքնասպանությունները նաև պայմանավորված են վատ ապրելակերպով ու մարդկանց ստորացված վիճակով: Դեկտեմբերի 21-ին Ղարաբաղյան պատերազմի վետերան Ֆիզուլի Ալիևը երակները կտրելու միջոցով ինքնասպան է եղել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Ալիևը գտնվել է թե’ սոցիալական, թե’ […]
Այս օրերին, երբ համայն հայության շուրթերին է հայ-թուրքական հարաբերւթյուների կարգավորման խնդիրը, հասարակության լայն շրջանակների դատին է հանձնվում Հրանտ Դինքի «Երկու մոտ ժողվուրդ, երկու հեռու հարևան» վերնագրվ գիրքը: Այն թուրքերեն լույս է տեսել 2008թ. խմբագրապետի ողբերգական մահվանից 1.5 տարի անց: Այստեղ արտահայտված են հեղինակի անձնական կարծիքը, պատկերացումը, մտորումները հայ -թուրքական հարաբերություննների վերաբերյալ: Հեղինակը ներկայացնւմ է Թուրքիայի, […]
Դեկտեմբերի 17-ին ամերիկյան CBS հեռուստաընկերության «60 րոպե» հաղորդումը ցնցող բացահայտումներ էր տարածել Թուրքիայում հույն փոքրամասնության իրավունքների ոտնահարման մասին: Հունական ուղղափառ եկեղեցու (նստավայրը՝ Ստամբուլ) տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը համարձակորեն քննադատել էր թուրքական կառավարությանը՝ իր հետ որպես ՚երկրորդ կարգի քաղաքացու վարվելու համար: Նա բացատրել էր, որ իրեն զգացել էր որպես «խաչված»: Թերևս առաջին անգամ է, որ ամերիկյան հեղինակավոր […]




