Տարածաշրջան

Դեկտեմբեր 18, 2009թ. 15:44

Դեկտեմբերի 15-ին լրացավ 5 տարին այն օրից, երբ ադրբեջանական բանակի կողմից  բարբարոսաբար քարուքանդ արվեց պատմական մեծ արժեք ներկայացնող Ջուղայի հայկական գերեզմանատունը։ Հինգ տարիների ընթացքում այս հանցագործության մեղավորները դեռ չեն պատժվել։ ArmAr.m-ի թղթակիցը փորձեց պարզել` ՀՀ պատկան մարմինները   չե՞ն պատրաստվում դիմել Հաագայի միջազգային դատարան` հանդես գալով հայկական մշակութային արժեքների հետևողական ոչնչացում իրականացնող Ադրբեջանի դեմ դատական հայցով: […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 14:22

Թուրքիայի Սահմանադրական դատարանի դեկտեմբերի 11-ի որոշմամբ լուծարված քրդական «Ժողովրդավարական հասարակություն կուսակցությունը» մեջլիսում ներկայացված էր 21 պատգամավորով: Դատարանի վճռով կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքն ու «ԺՀԿ»-ական պատգամավոր Այսել Թուղլուքը զրկվել էին պատգամավորական մանդատից: Մնացած 19 խորհրդարանականներն ակամա հայտնվում էին անկախ պատգամավորների կարգավիճակում: Սակայն կուսակցությունը փակվելուն պես վերջիններս որոշում էին ընդունել հրաժարվել իրենց մանդատներից: «CnnTurk» լրատվական կայքի տեղեկացմամբ, […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 13:00

ԵԽ-ն դեկտեմբերի 16-ին  բանաձև է ընդունել, որը վերնագրված է՝ «Արտահայտվելու ազատության իրավունքն Ադրբեջանում»: Այնտեղ շատ կոշտ գնահատականներ  են հնչում Ադրբեջանի դեմ` մի երկիր, ուր ոտնահարված է  խոսքի ազատությունը: Նշյալ փաստաթուղթն ընդունվել է խորհրդարանականների մեծեմասնության նախաձեռնությամբ։ Փաստաթղթի համար հիմք են հանդիսացել այն հաշվետվությունները, որոնք կազմվել են  միջազգային կազմակերպությունների կողմից՝ այդ երկրում  լրատվամիջոցների  ներկայացուցիչներին ճնշելու ու վախեցնելու […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 12:48

Եվրասիայի էներգետիկ խնդիրների ուսումնասիրման կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդրոս Պետերսենի կարծիքով, Ադրբեջանը, որպես գազ արտահանող երկիր, ոչ հեռու ապագայում կարող է կորցնել իր կարևորությունը Եվրամիության համար: Դրան կարող են նպաստել «Նաբուկո» ծրագրից Ադրբեջանի դուրս մնալը, այդ ծրագրին Մերձավոր Արևելքի երկների մասնակցությունը, ինչպես նաև Եվրոպայում գազի ոչ ավանդական հանքավայրերի մշակումը: Ուստի Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը պետք է ջանա, […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 11:28

Կիպրացի երեք հույն (Միհալիս Թումազու, Նիկոլաս Կաջիլարիս և Մարուլա Տոմբազի) Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանային դատարանում դատական հայց են ներկայացրել Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դեմ (ՀԿԹՀ)`  պահանջելով 400մլն դոլարի փոխհատուցում Կիպրոսում իրենց կրած  նյութական կորուստների համար: Դրան ավելացնելով նաև բարոյական վնասի փոխհատուցման ծավալը` մեղադրող կողմը Թուրքիայից և ՀԿԹՀ-ից պահանջում է գանձել 1 տրլն դոլար: […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 10:55

Ինչպես հայտնի է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով դեկտեմբերի 23-ին ժամանել է Թեհրան, հանդիպել իրանցի պաշտոնակից Մանուչեհր Մոթթաքիի հետ: Այնուհետեւ նրանք համատեղ մամուլ ասուլիս են տվել, որտեղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարվել է, թե Իրանին գազ վաճառելու հարցում կողմերը համաձայնության են եկել: Հատկանշական է, որ եթե ադրբեջանական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում են այցը, ապա Իրանի […]


Դեկտեմբեր 17, 2009թ. 21:49

«Եթե Ղարաբաղյան հարցում, թեկուզև Մինսկի խմբի շրջանակներում, որևէ առաջընթաց չլինի, ես չեմ կարծում, որ Թուրքիան արձանագրությունների հետ կապված, որևէ քայլ անի»,- ասում է Ստամբուլի մշակութային համալսարանի Գլոբալ քաղաքական գործընթացների կենտրոնի տնօրեն Մենսուր Ակգյուն, ով հայ և թուրք լրագրողների եռօրյա հանդիպման կազմակերպիչներից մեկն է: Այսօր հանդիպման առաջին օրն էր և արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ […]


Դեկտեմբեր 17, 2009թ. 19:33

Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում ներկայացվել է հայտնի իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնի «Արդյոք եղե՞լ է Հայոց Ցեղասպանությունը» զեկույցը (իրավական կարծիքը): Հանդիպումը կազմակերպել էին Բրիտահայկական համակուսակցական խորհրդարանական խումբը, Իրավական նախաձեռնության հայկական խումբը, Ուելսի միջազգային հարաբերությունների կենտրոնը եւ «Նոր Սերունդ» հրատարակչությունը: Այս մասին  հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՄԹ խորհրդարանից, Ֆորին Օֆիսից, […]


Դեկտեմբեր 17, 2009թ. 19:32

«Արձանագրությունները կվավերացվեն ոչ թե իրական քայլի դեպքում, այլ նաև այն դեպքում, եթե գոնե հույս հայտնվի, որ Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ որևէ իրական քայլ է սպասվում»,- ասում է թուրքական «Cumhurriet»-ի լրագրող Օգզուր Ուլուսովը: Վերջինս   մի շարք թուրք լրագրողների հետ միասին մասնակցում  է «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի (Հայաստան) և Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի (Թուրքիա) կազմակերպած հայ եւ թուրք […]


Դեկտեմբեր 17, 2009թ. 17:41

Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայն այսօր իր ղեկավարած գերատեսչութունում մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ ներկայացրել է Թուրքայի ուժային կառույցների գործունեությունը` կապված վերջին օրերի զանգվածային բախումների հետ: Ըստ թուրքական «Zaman» օրաթերթի` Բեշիր Աթալայը վերահաստատել է քրդական ազգային փոքրամասնության հետ առկա խնդիրները «Ազգային միասնության և եղբայրության» ճանապարհով հարթելու թուրքական կառավարության վճռականությունը: Անդրադառնալով վերջին օրերին Թուրքիայի […]