Թուրքիայում բնակավայրերի անվանումների փոփոխությունների և դրանց նախկին` հայկական, երբեմն էլ` քրդական անունները վերադարձնելու մասին ArmAr.am-ը տեղեկացրել է նախորդ հրապարակումներում: Այս անգամ խոսքը ադրբեջանական կողմի արձագանքների մասին է: Ադրբեջանցիներն այս առումով կրկին մեղադրել են իրենց ռազմավարական դաշնակցին` դավաճանական քայլ համարելով տեղանունների վերահայկականացումը: Ադրբեջանական կողմը թուրքական իշխանությունների որոշումն անգամ հայերի հետ գաղտնի, հակաադրբեջանական դիվերսիա է համարել և […]
Տարածաշրջան
Թուրքական «Սաբահ» թերթը տեղեկացրել է, որ թուրք բնակչությունը դեռ փնտրում է հայերի գանձերը: Ինչպես հայտնի է դարձել, Թուրքիայի արևելյան հատվածի՝ Սիիրտի շրջանի Մադեն գյուղի բնակիչ` 43 ամյա Բաբաքը վարկով գումար է վերցրել, որ փորի, գտնի հայերի կողմից պահած, ըստ իր տվյալների` 70 տոննա ոսկին։ Գանձեր փնտրողը տեղեկացրել է, որ անցած տարի իրենց գյուղ է այցելել […]
Քրիստինե Վարդանյան Խոժոռնի գյուղը կիսված է երկու երկրների միջև. գյուղացիները հայ ու վրացի սահմանապահների ձեռքը կրակն են ընկել: Զուգարան գնալու համար գյուղի բնակիչ 82-ամյա Մակար Հախվերդյանն ամեն օր ստիպված է լինում հատել հայ-վրացական սահմանը: Հայ-վրացական դեռեւս չճշտված «սահմանի» պատճառով նրա տունն ու բակը բաժանվել են երկու մասի. տունը Վրաստանում է, գոմն ու զուգարանը` Հայաստանում: Հախվերդյանը […]
Նախօրեին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի վարչակազմը հրապարակել է Եվրաատլանտյան տարածաշրջանում անվտանգության ապահովմանն ուղղված պայմանագրի նախագիծը: Այս օրվան պաշտոնական Մոսկվան նախապատրաստվում էր դեռևս 2008 թվականի հունիսի 5-ից, երբ Դմիտրի Մեդվեդևը հանդես էր եկել եվրոպական անվտանգության պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Ռուսաստանի առաջնորդի այս նախաձեռնությունը ենթադրում է եվրաատլանտյան տարածաշրջանում ռազմաքաղաքական անվտանգության միասնական դաշտի ստեղծում, որն իրականացնելու համար Մեդվեդևն առաջարկել […]
Ռուսաստանի մամուլն այսօր հեղեղված է մուսուլմանական Կուրբան-Բայրամ տոնակատարությանը վերաբերող տեղեկատվությամբ: Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այդ տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել երկրի մուսուլմաններին: «Այս լուսավոր տոնը, որի պատմությունը դարերի խորքերն է հասնում, միավորում է մարդկանց Իսլամի իրական արժեքների` խաղաղության, ողորմածության և բարու շուրջ», – նշված էր Դ. Մեդվեդևի ուղերձի մեջ: Սակայն, արդեն մի քանի ժամ […]
Ադրբեջանի խորհրդարանը նոյեմբերի 26-ին քվեարկությամբ հաստատել է 2010թ. պետական բյուջեն: Եկող տարվա համար բյուջեն սահմանված է 10 միլիարդ 15 միլիոն մանաթի չափով: Դա, մոտավորապես, հավասար է 13 միլիարդ ԱՄՆ դոլարի: Հիմնական մուտքերը, որոնց հետ հույսեր են կապում ադրբեջանական իշխանությունները, պետական և մաքսային հարկերն են (շուրջ 6.25 մլրդ դոլար) և պետական նավթային ֆոնդից ստացվող եկամուտները (6.143 […]
2008 թվականի հունիսի 5-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդես է եկել Եվրոպական անվտանգության պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ: Ինչպես հայտնել է ռուսական լրատվամիոցներին ինքը` Մեդվեդևը, պայմանագիրը ենթադրում է եվրոատլանտյան տարածաշրջանում ռազմաքաղաքական անվտանգության միասնակա դաշտի ստեղծում, որպեսզի վերջնականորեն վերացվեն «սառը պատերազմի» հետքերը: Այդ նպատակին հասնելու համար Դմիտրի Մեդվեդևն առաջարկել է միջազգային իրավունքի դրույթներում ամրագրել անվտանգության անբաժանելիության սկզբունքը: Խոսքը […]
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն ամերիկյան «Newsweek» ամսագրին տված հարցազրույցում նշել է, որ թեև եվրաանդամակցության բանակցության գործընթացն Անկարայի համար ռազմավարական նախապատվություն է, սակայն դա չի նշանակում, որ անտեսվելու են Մերձավոր Արևելքը, Ասիան և Աֆրիկան: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ջումհուրիյեթ» (Cumhuriyet) օրաթերթի կայքէջը: Panorama.am կայքը թարգմանաբար ներկայացնում է Դավութօղլու հարցազրույցը: Նկատենք, որ պարբերականը Դավութօղլուն […]
Ինչպե՞ս է գնահատվում Թուրքիայի` Եվրամիություն մուտք գործելու հնարավորությունները: Նման հարցով իր անգլիացի պաշտոնակցին է դիմել Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Էրդողանի մտահոգությունները կապված են Եվրամիության նոր` ոչ թուրքասեր նախագահ Հերման Վան Ռոմպեայի ընտրությամբ: Ադրբեջանական «Bakililar» պարբերականը Թուրքիայի` եվրաընտանիք ներխուժելու փորձերը անհիմն է համարում, այն համոզմունքով, որ` «Եվրամիությունը մոտակա տարիներին Թուրքիային իր կազմում ընդգրկելու միտք անգամ […]
Իրանը պատրաստվում է կառուցել ուրանի հարստացման 10 նոր գործարան: «Ռեգնում» գործակալությունը հայտնում է, որ Իսլամական Հանրապետության կառավարությունն արդեն համապատասխան մարմիններին հրահանգ է ուղղել` 5 գործարանների կառուցման աշխատանքները սկսելու վերաբերյալ: Մյուս 5 գործարանների հետ կապված աշխատանքները նախատեսված է սկսել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում: Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը պետք է արդյունահանի […]




