Տարածաշրջան

Նոյեմբեր 27, 2009թ. 19:40

Ադրբեջանի` Հեյդար Ալիևի անվան ՊՆ բարձրագույն ռազմական դպրոցի պետ Հ.Փիրիևը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել Նախիջևանի բանակային կորպուսներից մեկի շտաբի պետ: Նրա փոխարեն ռազմական դպրոցի պետ է նշանակվել գնդապետ Միրզալի Յուսիֆովը, ով մինչ այդ ՊՆ պահպանության գնդի հրամանատարն էր: Եթե նկատի ունենանք այն, որ Նախիջևանում ծառայության նշանակվելն Ադրբեջանի բանակում համարվում է «աքսոր», ապա կարելի […]


Նոյեմբեր 27, 2009թ. 19:03

Իլիա Ֆրանկը տեր կանգնեց խոստմանը, ադրբեջանցիները  ընդունեցին պարտությունը Նոյեմբերի 26-ին ArmAr.am-ն իր ընթերցողներին տեղեկացրեց, որ ռուսական տեղեկատվական և լեզվաուսուցման խոշորագույն Franklang գործակալությունը փոխել է Հայաստանի և Ադրբեջանի մասին տեղեկությունները` տեղադրելով դրանցում երկու երկրների իրական, գործող քարտեզները: Արցախն այնտեղ ներկայացված է որպես հայկական տարածք: Մենք նաև տեղեկացրել էինք, որ ադրբեջանական կողմը աղմուկ բարձրացրեց երևույթի շուրջ` պահանջելով […]


Նոյեմբեր 27, 2009թ. 15:53

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը երեկ ընդունել է Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Բայերլիին: Ինչպես նշված է Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվական փաստաթղթերում, զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունները ԱՊՀ-ի պետությունների հետ, իրավիճակն Անդրկովկասում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների դիվանագետների հանդիպման մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: ArmAr.am


Նոյեմբեր 27, 2009թ. 15:25

Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում նոր զորանոց է կառուցվել, որում կտեղակայվեն Ներքին գործերի նախարարության զորամիավորումները: Ինչպես Ադրբեջանի ՆԳՆ-ից հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցներին, նոր զորանոցը համապատասխանում է ժամանակակից բոլոր չափանիշներին և լավագույնս հարմարեցված է անձնակազմի ռազմական ծառայության համար: Նշենք, որ Ադրբեջանի Զաքաթալայի շրջանում հիմնականում բնակվում են ավարներ, որոնք ենթարկվում են մշտական ճնշումների երկրի իշխանությունների կողմից: Ավարները Կովկայան Աղվանքի […]


Նոյեմբեր 27, 2009թ. 12:59

Նոյեմբերի 26-ին Տոկիոյում պաշտոնական այցով գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը   Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով հանդես է եկել Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Հայաստանի արտգործնախարարի ելույթին ներկա էին Տոկիոյում հավատարմագրված դեսպաններ եւ դիվանագետներ, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ, համաշխարհային եւ ճապոնական հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Պատասխանելով ադրբեջանական կողմից անընդմեջ հնչող պատերազմի սպառնալիքների վերաբերյալ հարցին, Էդվարդ […]


Նոյեմբեր 27, 2009թ. 11:52

Պոլսո պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանը թուրքական  «Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցում ոչ միայն ներկայացրել է իր ընտանիքի ապրած դժվարությունները, այլ նաև անդրադարձել է թուրքական ճնշման ներքո  կրոնափոխ եղած հայերի խնդիրներին: Նա նշել է, որ Թուրքիայում այսօր կան մարդիկ, ովքեր միայն տասնամյակներ անց տեղեկացել են, որ իրենց պապերն ու տատերը հայեր են եղել, որ իրենք  մինչ մահմեդական […]


Նոյեմբեր 27, 2009թ. 09:45

Ադրբեջանի քաղաքական շրջանակներում շարունակում են քննարկվել հայ-թուրքական հարաբերությունները:  Այդ քննարկումներում  հիմնականում շեշտադրվում է այն միտքը, որ Արձանագրությունների վավերացումը նախ և առաջ վտանգավոր է Ադրբեջանի համար, քանզի  այն ոտնահարում է իրենց երկրի շահերը: Հետևապես, Ադրբեջանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի  Թուրքիան առհասարակ մերժի դրանց վավերացումը: Այսպես.  «Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, […]


Նոյեմբեր 26, 2009թ. 18:40

Օրերս Լոռու մարզի  մի շարք հասարակական և  քաղաքական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ: Հայտարարությունը պահանջ է` ուղղված Հայաստանի ու Վրաստանի իշխանություններին սահմանի վերագծման աշխատանքների, հայ-վրացական պետական սահմանի հստակեցման ու Հյուսիսային Լոռու հայ ազգաբնակչության իրավունքների պահպանման վերաբերյալ: Սակայն նկատենք, որ այդ հայտարարությունը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել. եթե ոմանց դիտարկմամբ այն ազգային շահեր է հետապնդում, ապա […]


Նոյեմբեր 26, 2009թ. 14:35

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ զարգացող քաղաքական իրադարձությունները վերջին շրջանում նոր թափ են ստացել, ինչը հիմնականում պայմանավորված է հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու Երևանի և Անկարայի ջանքերով: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում էին տարանջատել երկու գործընթացները, այնուամենայնիվ, իրականում դա անհնար էր անել, քանի որ Թուրքիան և Ադրբեջանը հանդես են գալիս փաստացի համադաշնության դիրքերից: «Մեկ […]


Նոյեմբեր 26, 2009թ. 13:12

Ավարտվել է Լեհաստանի Պաշտպանության նախարար Բոգդան Կլիխի այցն Ադրբեջանի Հանրապետություն, որտեղ նա հանդիպել է ադրբեջանցի իր գործընկեր Սաֆար Աբիևեին: Բանակաշինության հարցերը քննարկելուց հետո, Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր լեհ գործընկերոջը պատմել է ադրբեջանա-արցախյան հակամարտության ներկայիս փուլի մասին: «Հայկական ագրեսիայի արդյունքում ավելի քան մեկ միլիոն մեր հայրենակիցներ վտարվել են հայրենի հողերից, իսկ բանակցությունները, որ արդեն 15 տարի […]