Ադրբեջանում վերջերս տեղի ունեցավ` հայկական «պատմության խեղաթյուրումների» մասին ևս մեկ «գիտական աշխատության» շնորհանդես[1]: «Խեղաթյուրման պատմության գաղտնիքները» վերնագրով այս գիրքն ադրբեջանցիների հերթական քայլն է՝ վարկաբեկելու Հայաստանը և Հայոց Պատմությունը միջազգային գիտական մակարդակում: Իհարկե, այս աշխատությունը շատ հեռու է «գիտական» կոչվելուց, սակայն Հայոց Պատմությանն անտեղյակ անձանց կողմից այն կարող է նույնիսկ գիտականի տեղ ընդունվել: Գիրքը պատրաստվել է […]
Տարածաշրջան
«Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ադրբեջանի ու թուրքիայի իշխանությունները իրար նկատմամբ վստահությունը կորցնում են»,-գրում է ԼՂՀ-ում հրապարակվող «Ի՞նչ անել» պարբերականի խմբագիր Մուրադ Պետրոսյանը: Նա նկատում է, որ իրար նկատմամբ անվստահության մթնոլորտը ամենևին էլ նոր չէ այս երկու երկրների պարագայում, իսկ թուրքերի ու ադրբեջանացիների մեջ անվստահության սերմեր գցվեցին այն օրից, երբ […]
Ինչո՞ւ են Վրաստանի իշխանությունները դրական արտահայտվում Վերին Լարս անցակետի բացման առնչությամբ. դա ամենևին է Հայաստանին օգնելու նպատակով չի արվում, համոզված է ՀՀԿ խմբակցության անդամ, Ջավախք հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը. «Վրաստանը պարզապես, մտավախություն ունի, որ հայ-թուրքական սահմանը բացվելու պարագայում կարող է կորցնել տարանցիկ երկրի նշանակությունը Հայաստանի համար եւ զրկվել այդ կարգավիճակի բերած միլիոնավոր դոլարներից»: […]
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մի կին գլխատել է իր սեփական քրոջը: Միջադեպը տեղի է ունեցել անցած երեկո: 1969 թ. ծնված Լաուրա Բախադիր Գասիմովան կտրել է 1965 թ. ծնված Նարգիզ Գասիմովայի գլուխը, այնուհետև մասնատել ողջ մարմինն ու նետել աղբարկղը: Մարդասպան կինը ձերբակալված է: Նախաքննության ժամանակ վերջինս իրավապահ մարմիններին հայտնել է, որ հանցանքի պատճառը ծխախոտն է: Լաուրա Գասիմովան […]
Թուրքիայում քրդերը մեծամասշտաբ բողոքի ցույցեր են սկսել: Ցուցարարները պահանջում են բարելավել Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանի բանտային պայմանները: Թուրքիայի արդարադատության նախարար Ս. Էրգինը ստիպված է եղել որոշ պարզաբանումներ տալ: Էրգինը վստահեցրել է, որ Օջալանի նկատմամբ որևէ հատուկ պատժամիջոց չի իրականացվում: «Իմրալը միջազգային չափանիշներին համապատասխանող բանտ է, որտեղ լավ կամ վատ խուց չկա, բոլորը միանման […]
Նոյեմբերի 22-ին Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների` հանդիպման նախօրեին Ալիևը կրկին սովորույթի համաձայն խրոխտացել էր, թե եթե այդ հանդիպումն էլ արդյունք չտա, ապա Ադրբեջանը կընդհատի բանակցությունն ու կպատրաստվի խնդրի ուժային լուծման տարբերակին: Այս հայտարարությունը որոշ քաղաքագետների այնքան լուրջ ընդունեցին, որ սկսեցին վերլուծություններով հանդես գալ, և նույնիսկ ակամա «յուղ լցնելով» ադրբեջանական ռազմատենչ հոխորտանքների «կրակին»: Այսպես. ռուս […]
Ռուսաստանը դեմ է Իրանի միջուկային քաղաքականությանը, բայց «խաղաղ ատոմի իրավունք» Իրանն, ամեն դեպքում, ունի: Այս մասին, ըստ «Իտար տաս» գործակալության հայտարարել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշովը` Իսրայելի կառավարության հետ տեղի ունեցած քննարկումներից հետո; Նիկոլայ Պատրուշովը նշել է, որ Իսրայելը բավական լուրջ մտավախություններ ունի Իրանի միջուկային ծրագրերի վերաբերյալ: Ընդ, որում իր մտավախությունների հարցում, […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հանդիպել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Իլկերըմ Բաշբուղի հետ և քննարկել Աֆղանստան թուրքական զորախումբ ուղարկելու ԱՄՆ-ի պահանջը: Չնայած Թուրքիայի պաշտոնական աղբյուրներն այս առիթով որևէ տեղեկատվություն չեն հայտնում, սահմանափակվելով միայն նրանով, որ այս հարցը ևս Էրդողան-Օբամա հանդիպման օրակարգում է լինելու, սակայն ոչ պաշտոնական աղբյուրներն արդեն լուրեր են տարածել, որ Թուրքիան […]
«Հայաստանն ամեն ինչ պետք է անի, որպեսզի հայ-թուրքական հարաբերությունները գերտերությունների կողմից չօգտագործվեն որպես գործիք` իրենց խնդիրների կարգավորման գործում»,-այսօր «Մարդու իրավունքների ու ժողովրդավարության ինստիտուտում» տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ հայտարարեց փորձեգետ Մանվել Սարգսյանը: Փորձագետը մտավախություն հայտնեց նաև այն առումով, թե Թուրքիան, ունենալով բազում խնդիրներ` քրդական, Կիպրոսի, այժմ նաև Իսրայելի հետ, կարող է դրանց լուծման համար հանցավոր […]
ArmAr.am-ն արդեն տեղեկացրել էր, որ ռուս գիտնականները հսկայածավալ ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ հետխորհրդային պետությունների դպրոցական դասագրքերում «Բացի Բելառուսից, ու Հայաստանից, մնացած բոլոր երկրներն աճող սերնդին հրամցնում են իրենց պատմության ազգայնամոլական մեկնությունը. թե որքան հին է իրենց ծագումը, որքան բարձր մշակութային առաքելություն է իրենց վերապահված եւ որքանով է Ռուսաստանն իրենց երդվյալ թշնամին»: Ռուս գիտնականներին, հատկապես, […]




