Տարածաշրջան

Դեկտեմբեր 5, 2009թ. 17:35

Վտանգվո՞ւմ է արդյոք, հայի ինքնությունը Հայաստանի և Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացման դեպքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման դեպքում մեր ազգային ինքնության կորստի մասին պատկերացումները համակարգված չեն և կարիք ունեն պարզաբանման: Ինքնությունը պատմամշակութային երևույթ է, որի հիմքում ընկած են այնպիսի էական գործոններ, ինչպիսիք են ազգային պատկանելիո-թյան զգացումը, ազգային ինքնագիտակցությունը, պետությունը, լեզուն, ավանդույթները: Ակնհայտ է, որ […]


Դեկտեմբեր 5, 2009թ. 16:56

Մեկ շաբաթ շարունակվող քուրդ ցուցարարների ու թուրք ոստիկանների փողոցային բախումներն արդեն վերածվել են զինված ընդհարման: Երեկ երեկոյան Թուրքիայի Մարդինի նահանգի Նուսայբին շրջանում տեղի ունեցած բախման հետևանքով սպանվել է մեկ թուրք զինվոր, ևս մեկը վիրավորվել է: Հիշեցնենք, որ «Քրդական աշխատավորական կուսակցությունը» 25 տարուց ի վեր պայքարում է հարավ-արևելյան Թուրքիայում ինքնավարության հաստատմոն ուղղությամբ։ Այս տարիների պայքարի ընթացքում, […]


Դեկտեմբեր 5, 2009թ. 16:51

Արցախյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի նախագահ Ալիևի հերթական ռազմատենչ հոխորտանքներին հաջորդեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Ս.Աբիևի նույնաբովանդակ  հայտարարությունը, թե  «ստեղծված իրավիճակում Ադրբեջանն իր հողերն ազատագրելու այլ ճանապարհ չի մնում` բացի պատերազմից»: Եվ ահա, երկրի բարձրաստիճան ղեկավարությանը հաճոյանալու համար, վերջիններիս  ռազմատենչ բարբաջանքներին արագ   արձագանքեցին    մի քանի իշխանական գործիչներ: Նրանցից ոմանք, օրինակ, հակահարված տալով ռուս քաղաքագետի այն […]


Դեկտեմբեր 5, 2009թ. 16:48

Ուշագրավ է, որ համացանցում ադրբեջանական  ռազմատենչ հայտարարությունների հիմնական  տարածողը ադրբեջանական  «1news.az» ռուսալեզու կայքն է: Մինչդեռ` «day.az», «trend.az» գործակալությունների անգլերեն նորություններում ռազմատենչ հայտարարություններ չեք գտնի: Ինչի մասին է սա վկայում:  Սա ունի շատ պարզ բացատրություն. ակնհայտ է, որ  Ադրբեջանի ռազմատենչ քարոզչության գլխավոր թիրախը Հայաստանն է ու Ադրբեջանի հասարակությունը: Մինչդեռ արևմտյան լսարանին Ադրբեջանն ամենևին էլ չի ցանկանում […]


Դեկտեմբեր 5, 2009թ. 15:30

«Եվրանյուզ» հանրահայտ հեռուստաալիքով նոյեմբերի 28-ին  Արցախի վերաբերյալ իրական փաստերով ռեպորտաժի հեռարձակումից  հետո ադրբեջանցիները մեծ աղմուկ-աղաղակ բարձրացրեցին, հարայ-հրոցով,  նամաներով սկսեցին բոյկոտել ռեպորտաժն ու պահանջել հեռացնել այն հեռուստաընկերության պաշտոնական կայքից: սակայն միայն այսքանով չեն սահամանփակվում ադրբեջանական ռեվանշիստական քայլերը ArmAr.am-ին հասած տեղեկատվությամբ, ադրբեջանցիներն այժմ էլ ցանկություն ունեն «Եվրանյուզի»  եթեր խցկել, այսպես կոչված, «ադրբեջանական փախստականների» մասին ինչ-որ տեսանյութ: Սակայն, […]


Դեկտեմբեր 5, 2009թ. 10:15

Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջպետական կապերի բաժնի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը հայտարել է, թե «Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացում նկատվում է դրական շարժ և աշխուժություն, մենք Ադրբեջանի և Հայաստանի  ղեկավարների միջև մյունխենյան հանդիպումը դրական ենք գնահատում»: Նա նկատել է, թե այդ բանակցությունները պետք է շարունակել նաև 2010-ին, քանի որ այն անհրաժեշտ են  բոլոր երկրներին՝ և՛ […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 21:11

Թուրքիայում, պարզվում է, մարդիկ պարտավոր են ապրել մինչև մի որոշակի տարիքի հասնելը։ Դրանից հետո այդ երկրում ապրողները պետք է մեռնեն… Թուրքիայի իշխանությունները 135-ամյա թրքուհուն չեն վճարել իրեն հասանելիք թոշակը՝ պատճառաբանելով, որ մարդն այդքան շատ չի ապրում։ Այսինքն՝ նրա ապրելու լիմիթն իրենց մոտ սպառված է, դրանից հետո՜ եթե այնուամենայնիվ դեռ կենդանի է, «թոշակը կտրելով»նպաստավոր պայմաններ են […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 20:00

Նոր պատրիարք ընդրելու դիմումը ներկայացվել է Թուրքիայի կառավարությանը: Պոլսո հայոց պատրիարքի տեղապահ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ՝ հայկական պատվիրակությունը այցելել է Ստամբուլի նահանգապետ Մուամեր Գյուլերին և հանձնել համապատրիարքի ընտրության   դիմումը։ Վերոհիշյալ դիմումը հաստատվել էր պատրիարքարանի կրոնական ժողովի կողմից դեռևս նույեմբերի 13-ին։ Ինչպես տեղեկացնում է պատրիարքարանի կայքէջը, Ստամբուլի նահանգապետը հայ հյուրերից հետաքրքրվել է Պոլսո հայոց պատրիարք […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 19:15

«Պետք է հակազդել ադրբեջանական քաղաքականությանը, դրանում ներգրավելով մեր խորհրդարանական դիվանագիտությունը»,- ասում է Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ,  Արմեն Ռուստամյանը, ով ներկայացրել է`«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանկցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծ: Ըստ Ռուստամյանի, հակազդել պետք է, հատկապես, միջազգային ատյաններում […]


Դեկտեմբեր 4, 2009թ. 18:04

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու և խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու Ադրբեջանի պատրաստակամության մասին. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը. ընդգծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և կազմավորման գործընթացի լիովին և անթերի համապատասխանությունը միջազգային իրավունքին ու այդ ժամանակահատվածում գործող ԽՍՀՄ օրենսդրությանը, շեշտելով` Խորհրդային Միության փլուզումով նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում երկու իրավահավասար անկախ պետությունների` Լեռնային Ղարաբաղի […]