ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը զինված հակամարտության վերածելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի` կառավարության համար ընդունելի տարբերակին։ Փաստաթղթի նախագծում նշվում է, որ Ադրբեջանը, շարունակաբար աղավաղելով իրականությունը, նենգափոխելով և խեղաթյուրելով փաստերը, ձգտում է միջազգային հանրության համար կեղծ պատկեր ձևավորել՝ հակամարտության […]
Տարածաշրջան
Թուրք վերլուծաբան Քադրի Գյուրսելն անդրադարձել է այն չորս հիմնական հարցերին, որոնք ուղղվելու են Էրդողանին` հստակ պատասխաններ ստանալու ակնկալիքով: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը: Եվ այսպես, սպասվում է, որ Վաշինգտոնում Թուրքիայի վարչապետին կարվեն այսօրինակ հարցադրումներ: 1. Իրանի միջուկային ծրագրերի հարցում ի՞նչ եք անելու Իրանի հետ կապված գործընթացն արագորեն փոխվում է: Հնարավոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը […]
ՌԱՀՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը խոսելով Ադրբեջանի նախագահ Ալիևի ռազմատենչ հայտարարությունների մասին, տեղեկացրեց, թե այսօր Ադրբեջանը ռազմական օդանավեր է ձեռքբերում Չինաստանից, և ստեղծում է ռազմական արբանյակ: սա այլևս նշանակում է, որ Ադրբեջանը կարող է ռազմական տեսակետից լուրջ առավելություն ձեռքբերել: Սրանով հանդերձ, Կիրակոսյանը լուրջ վտանգ է տեսնում նաև ռուս–ադրբեջանական հարաբերություններում: «Սա հավանական փոփոխություն կարող է լինել Ռուսաստանի […]
Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ հոգեբանական գիտ. թեկնածու Գաղտնիք չէ, որ հրադադարի հաստատումից ի վեր հայ-ադրբեջանական հակամարտությունը տեղափոխվել է բարոյահոգեբանական հարթություն: Ավելին. ակնհայտ իրողություն է նաև այն, որ հայկական երկու պետությունները վերջին տարիներին վերածվել են ադրբեջանական հոգեբանական պատերազմի թիրախի: Մեր համոզմամբ, տարիներ շարունակ ՀՀ և ԼՂՀ դեմ թշնամու ծավալած հոգեբանական պատերազմը լայնածավալ ռազմական գործողությունները վերսկսելու նախապատրաստության կարևորագույն բաղադրիչներից […]
ԱՄՆ-ն Աֆղանստանում իր նոր ծրագրերի հետ կապված դիմել է Թուրքիային:Այդ կապակցությամբ, Անկարայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրին լրագրողներին որոշ պարզաբանումներ է տվել: Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն պատրաստվում է մեծացնել Աֆղանստանում զինվորականների թիվը և այստեղ ավելի մեծ պարտականություններ ստանձնել: Ջեֆրին շեշտել է, որ Թուրքիան այն երկրների թվին է պատկանում, որի հետ ԱՄՆ-ն համագործակցում է Աֆղանստանում և […]
«Վաղուց է եկել ժամանակն առաջ գնալու դեպի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում: Ներկայում բանակցություններն ընթանում են մադրիդյան սկզբունքների շուրջ, եւ երբ համաձայնություն լինի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ, հարկ կլինի պայմանագրի նախագծի պատրաստման, որը բավական ժամանակատար գործընթաց կպահանջի»: «Արմենպրես»-ի թղթակիցի հաղորդմամբ, Աթենքում այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության […]
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը քաղաքական հայտարարություն է հնչեցրել Իսրայելի հասցեին: Հղում անելով թուրքական «ԹայմԹուրք» (TimeTurk) լրատվական կայքին, Panorama.am-ը տեղեկացնում է, որ Գյուլը հարցազրույց է տվել է Հորդանանում հրապարակվող «Էլ Ռաի» (El Rai) թերթին, ուր ասել է. «Մենք Մերձավոր Արևելքում պետք է համընդգրկուն խաղաղություն ապահովենք: Պաղեստինցիներն էլ անկախ պետականություն ունենալու իրավունք ունեն»: Գյուլն […]
Euronews-ը ցուցադրել է «Փոփոխություններ բերող քամին Լեռնային Ղարաբաղում» ֆիլմ Արցախի մասին, որը հարուցել է ադրբեջանցիների դժգոհությունը: Սակայն չենք կարող չնշել, որ վերոնշյալ ֆիլմում առկա են նաև մտահոգիչ անճշտություններ: Այսպես. օրինակ՝ հայերի կորուստները 7 հազարի փոխարեն նշված է` 17 հազար, ԼՂՀ-ի տարածքը երկու անգամ փոքր է ներկայացվում: Եթե հաշվի առնենք, որ Հայաստանը և որոշ գերտերություններ հայ-թուրքական […]
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ԵԱՀԿ ԱԳ նախարարների աթենքյան խորհրդի նիստում հայտարարել է, թե, այսպես կոչված, ադրբեջանական գրավյալ տարածքներից հայկական զինված ուժերի դուրս բերումը սահմանափակ ժամանակահատվածում կարող է դառնալ ղարաբաղյան հիմնախնդրի շուտափույթ լուծման բանալին: Ադրբեջանի ԱԳ նախարարը հերթական անգամ կրկնել է ադրբեջանական այն թեզը, թե` «ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում անկայունության հիմնական աղբյուրն է եւ խոչընդոտում է […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Գրիգորի Տաբատաձեին:Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ, վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-վրացական հարաբերություններում նոր առաջընթացին: Տիգրան Սարգսյանը կարեւորել է հատկապես տնտեսական համագործակցության խթանումը եւ ուշադրություն հրավիրել հանգամանքի վրա, որ […]




