Տարածաշրջան

Նոյեմբեր 24, 2009թ. 15:17

«Շատ քրիստոնյա համշենահայեր զարմանում են, երբ իրենց անվանում ենք համշենցի, քանի որ իրենք իրենց կոչում են այն տեղանունով, որտեղից եկել են: Նրանք իրենց անվանում են օրդեցի, ջնիկցի, տրապիզոնցի, ունիեցի. Դրանք այն բնակավայրերն են, որտեղից գաղթել են Աբխազիա, Կրասնոդարի երկրամաս, Հունաստան, Ֆրանսիա, մի մասն էլ եկել է Հայաստան»,- ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, […]


Նոյեմբեր 24, 2009թ. 14:49

«Անձի ներքին ազատության սպառնալիքի դեպքում մարդու մոտ առաջանում է վախի զգացողություն սեփական անձի նկատմամբ, և  ի հայտ են գալիս հոգետրավմատիկ իրավիճակներ` համապատասխան  պարանոյիկ դրսևորումներով»: Նման պարանոյաներով ու պաթոլոգիկ երևույթներով էլ հենց մասնագետները բացատրում են  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայիս հոգեկան վիճակը: Ի՞նչ  հիվանդությամբ է տառապում որդի Ալիևը: Մեզ հետ զրույցում հոգեբան Հրայր Ավանեսյանը մասնագիտորեն  ներկայացրեց […]


Նոյեմբեր 24, 2009թ. 14:37

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով այսօր ՌԴ է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, երկու երկրների առաջնորդները հանդիպման ընթացքում, որը կկայանա Ուլյանովսկ քաղաքում, քննարկվելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները և Ղարաբաղյան հիմնահարցը: «Ուլյանովսկում կայանալիք Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևը հանդիպումը կդառնա ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության շարունակությունը: Այս տարի երկու երկրների առաջնորդներն […]


Նոյեմբեր 23, 2009թ. 18:00

Վերջին ժամանակներում ակտիվորեն շրջանառվող տեսակետը, թե թուրք հասարակությունը փոխվել է, որ էլ նախկին երիտթուրքերը չեն, որ եվրոպականացվել են և այլն, հոգեբան Դավիթ Ջամալյանն առնվազն անհիմն է համարում. «Եվրոպայում հանդուրժողականության մթնոլորտում ապրող թուրք համայնքը, ըստ էության, նույնն է մնացել, ավելին, այժմ նրանց կողմից առավել ծայրահեղական դիրքորոշումներ են նկատվում: Եթե նման պայմաններում ապրող թուրքը չի փոխվում, էլ […]


Նոյեմբեր 23, 2009թ. 17:22

«Մյունխենում կայացած հանդիպումից մենք առանձնապես մեծ սպասելիքներ չունեինք, քանի որ այս հարցերում մեր դիրքորոշումը հստակ է. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու անկախությունը որևէ այլընտրանք չեն կարող ունենալ: Ադրբեջանցիներն ինչ-որ անհասկանալի տերմինների մասին են խոսում` ինչ-որ կարգավիճակի հա~րց, Ղարաբաղ` Ադրբեջանի կազմո~ւմ… սրանք մտքեր են, որոնց ո’չ իրենք են հավատում, ո’չ էլ ինչ-որ լուրջ մարդ կարող է հավատալ […]


Նոյեմբեր 23, 2009թ. 17:15

Եթե խաղաղ բանակցություններն ընդհատվեն, եւ ռազմական գործողություններ սկսվեն, ապա ոչինչ չի խանգարում Հայաստանի Հանրապետությանը` ճանաչելու ԼՂ անկախությունը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիեւի՝ մյունխենյան հանդիպումից մեկ օր առաջ արած հայտարարությունը, թե հանդիպման ձախողման դեպքում պատերազմ կսկսվի: «Մենք արդեն առիթ ունեցել ենք նշելու, որ ինչքան էլ նման հայտարարություններն արվում են […]


Նոյեմբեր 23, 2009թ. 16:02

«Վաղուց անցել են այն ժամանակները, երբ պատերազմը սկսում էին նախապես հայտարարելով: Այսօր այդ մասին ոչ ոք նախօրոք չի հայտարարում` դիմացինին հանկարծակիի բերելու ու հնարավորինս արագ հաղթանակ տանելու ակնկալիքով: Նման հայտարարություններն ընդամենը Ալիևի հերթական ռեվանշիստական հոխորտանքն են: Նման պարզունակ հայտարարություններով Սերժ Սարգսյանին չես վախեցնի, իրենք դա լավ գիտեն»,-մեկնաբանելով Իլհամ Ալիևի կողմից օրերս կատարված ռազմատենչ հայտարարությունը` ասաց […]


Նոյեմբեր 23, 2009թ. 12:40

Իր պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը համալրել է ամենաանվստահելի պարտապանների տասնյակը: Նման ցուցանիշ է գրանցել CMA հետազոտական ընկերությունը` կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Ցուցանիշները վկայում են, որ Ռուսաստանի կողմից առաջիկա 5 տարիների ընթացքում պետական փոխառությունների դիմաց չվճարելու հավանականությունը 14,5%  է: Ռուսական «Ուտռո» էլեկտրոնային պարբերականը տեղեկացնում է, որ Ռուսաստանից բացի նախկին խորհրդային պետություններից այդ տասնյակում տեղ են գրավել […]


Նոյեմբեր 23, 2009թ. 10:00

Բազմիցս գրվել է այն մասին, թե Ադրբեջանում ինչպիսի սահմանափակումներ, բռնություններ են կիրառվում խոսքի ազատության, մարդու իրավունքների, դեմոկրատիայի ոլորտում: Լրատվամիջոցների մակարդակով ազատ խոսք Ադրբեջանում չկա վաղուց, և քանի որ լրատվամիջոցների հետ Ադրբեջանի իշխանություններն արդեն «խնդիր չունեն», այդ երկրում սկսել են բռնություններ կիրառել խոսքի ազատության այլ դրսևորումների նկատմամբ: Հունիս ամսից միջազգային կազմակերպությունների ու ադրբեջանական լրատվամիջոցների և իշխանությունների […]


Նոյեմբեր 21, 2009թ. 17:04

Թուրքերին Գերմանիայում դիտում են որպես անկոչ հյուրեր, և այս վերաբերմունքը սկսել է նրանց նյարդայնացնել: Ի դեպ, այսօր թուրքական համայնքը համարվում է Գերմանիայի ամենամեծ ազգային փոքրամասնությունը, նրա թիվը հասնում է   3 մլն-ի: Գերմանիայում բնակվող թուրքերից վերցված  հարցումներից պարզ է դարձել, որ նրանք աշխատում են, հարկեր վճարում և սպառողների մեծ խումբ են ներկայացնում, սակայն վերջիններս գերմանական […]