Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը Վրաստանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության զինվորական կցորդ գեներալ-մայոր Էլբրուս Օրուջևն այսօր բողոք է ներկայացրել Վրաստանի արդարադատության նախարարություն՝ Ջավախքի հայ վետերանների «Ջավախք» ընկերության գրանցման դեմ։ ArmAr.am- ի խնդրանքով` զինվորական կցորդի «մտահոգությունների» շուրջ իր տեսակետն արտահայտեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ` Շիրակ Թորոսյանը։ Նա նշեց, որ զինվորական կցորդի անհանգստություններն անտեղի են, բայց […]
Տարածաշրջան
Ադբեջանն, ինչպես երևում է չափից շատ է ոգևորվել իր հակահայկական վայնասուններով։ Այնքան շատ, որ սկսել է քիթը խոթել նաև հայ-վրացական հարաբերությունների դաշտ։ Սրա համար, անշուշտ, հիմք են ծառայել Վրաստանի նախագահ Սահակաշվիլու այն հայտարարությունները, թե վրացիները թուրքերի «եղբայրն» ու «բարեկամն» են։ Բայց նկատենք, որ Սահակաշվիլու այս արտահայտությունն ուղղված էր ոչ թե ադրբեջանցիներին, այլ թուրքերին: Որով, ի […]
Պուտին-Սահակաշվիլի հեռահար կսմթոցները շարունակվում են: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայի նախագահին խորհուրդ էր տվել Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի հետ հանդիպման ժամանակ փողկապ չկրել: Սահակաշվիլին էլ ՌԴ նախագահի ծաղրանքին ի պատասխան, ուկրաինական հեռուստաընկերություններից մեկով հայտարարել է, թե Պուտինի կատակները վիրավորական են նախ Ուկրաինայի համար. «Պուտինը խոստացել է ինձ իմ մարմնի մասերից մեկից կախել: Այժմ նա խոսում […]
Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան Ֆեթիհե Չեթինը նշել է, որ իրավապահ մարմիների կողմից տրված վերջին պարզաբանումներով առավել քան հիմնավորվում է այն կարծիքը, որ Դինքի սպանության կազմակերպիչը «Էրգենեքոն» կազմակերպությունն է: Հիշեցնեք, որ «Էրգենեկոնի» գործում նոր բացահայտումներ են եղել: Հետաքննությունը պարզել է, որ ահաբեկչական ցանցի անդամներից մեկը, ով նախկինում աշխատել է Թուրքիայի զինված ուժերում, մանրամասն տեղեկություններ է […]
Թուրքական «Ռադիկալ» թերթը` «Անհասկանալի այս բանն էլ եղավ այս երկրում» խորհագրով մի հոդված է հրապարակել: Պարբերականը զարմանքով տեղեկացրել է, որ Վան քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Վերին Բաքրաչլը գյուղի բնակիչները նահանգի ղեկավարությանը դիմել են իրենց գյուղում գտնվող հայկական «Յոթ եկեղեցիներ» համալիրի կողքի թուրքական մզկիթը քանդելու պահանջով: Գյուղացիները տեղական իշխանություններին ներկայացրած իրենց դիմում նշել են, […]
Հայաստանի Գուգարաց Թեմի Առաջնորդ Սեպուհ Եպիսկոպոս Չուլջյանը, ըստ թուրքական «Ենի Շաֆակ» թերթի, ներկայումս հանդիսանում է առաջիկա Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության ամենահավանական թեկնածուներից մեկը: Նա ծնվել է 1959 թ. Մալաթիայում: Նախանական կրթությունը ստացել է Ստամբուլի Ներսիսյան դպրոցում: 1969 թ. նրա ընտանիքը գաղթել է Հայաստան և բնակություն հաստատել ներկայիս Գյումրի քաղաքում: Ավելին, նա եղել է Մալաթիայում Հրանտ […]
Թուրքիայում «քրդական նախաձեռնությունների» հետ կապված քննարկումների և լարված դեբատների ժամանակաշրջանում «Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերաբերյալ թուրքական մամուլում սենսացիոն տեղեկություններ են հայտնվել: Ինչպես գրում է «Այսօր» լրատվական գործակալությունը, «Մուսավաթ»-ը, հղում անելով թուրքական «Աքսիոն» հանդեսին, գրում է, որ Ադրբեջանում ՔԲԿ-ի ազդեցության տակ գտնվող 8 հազար քուրդ կա: «Ըստ «Աքսիոն»-ի, իրականում, ՔԲԿ-ականներից և Հյուսիսային […]
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, «Ինտերֆակս» գործակալության տարածած տեղեկատվության համաձայն, հայտարարել է, որ եթե Մյունխենում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով կայանալիք հանդիպման ժամանակ հարցը դրական առաջընթաց չստացավ, տարածաշրջանում պատերազմը կվերսկսվի: «Եթե այս հանդիպումն անարդյունավետ լինի, այդ դեպքում արդեն բանակցությունների հույսերն ի դերև կելնեն, ու այլ ճանապարհ, պարզապես, չի մնա և մենք […]
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Միխեիլ Սահակաշվիլու այցը Ուկրաինա: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի վարչապետի մամլո ծառայությունը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչ է հայտնի Սահակաշվիլու` Ուկրաինա կատարած այցի մասին` Պուտինն ասել է, որ չի հետևում Վրաստանի առաջնորդի ամեն մի քայլին: «Ես գիտեմ, թե ինչով […]
Այն, որ հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավումը ադրբեջանական կողմի համար հիստերիկ ցնցումների պատճառ դարձավ, զայրույթով են ընդունում հատկապես թուրք քաղաքական գործիչները: Թեմայի շրջանակներում ArmAr.am-ի թղթակիցը զրուցեց Թուրքիայի խորհրդարանի անդամ, Գարահիսարից պատգամավոր ընտրված Ահմեդ Քոջայի հետ: Վերջինս իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից է և աչքի է ընկնում իր առաջադեմ հայացքներով, հատկապես, հարևանների հետ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցերում: […]




