Տարածաշրջան

Նոյեմբեր 19, 2013թ. 12:17

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի դեկտեմբերի սկզբին: Այդ մասին երեկ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսին: «Էդվարդ Նալբանդյանի հետ մենք բանակցություններ վարեցինք, որոնք դիտարկում ենք որպես դեկտեմբերի սկզբին Հայաստանի Հանրապետություն ՌԴ նախագահի սպասվող այցի նախապատրաստական առանցքային փուլերից մեկը»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ Եվրասիական տնտեսական […]


Նոյեմբեր 18, 2013թ. 22:41

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումից հաշված օրեր առաջ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում սահմանապահ բնակավայրի ուղղությամբ՝ քանիցս խախտելով հրադադարի ռեժիմը եւ համառորեն մերժելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված կոչերն ու շարունակական ջանքերը: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից դեպի Տավուշի […]


Նոյեմբեր 18, 2013թ. 13:41

Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Միլիարդավոր նավթադոլարների մեջ լողացող, սակայն բարոյականությունից զուրկ Ադրբեջանն զբաղված է ահռելի գումարներ բաժանելով բոլոր նրանց, որոնք պատրաստ են ուշադրություն դարձնել նրա քարոզչությանը: Բաքվի կաշառակերության սխեման, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես «խավիարային դիվանագիտություն», այժմ էլ իր թակարդն է գցել Վաշինգտոնի ազդեցիկ վերնախավին: Ըստ երևույթին, ամերիկացիների պակաս չի […]


Նոյեմբեր 15, 2013թ. 01:14

Այսօր նույնն Եվրոպայի ներսում է խաթարվել արժեհամակագը: Եվրոպան իր քաղաքական, առևտրային, տնտեսական շահը հաճախ գերակա դարձնելով, աչք է փակում շատ կարևոր հարցերի վրա: Եթե Եվրոպան ուզում էր, որ Հայաստանի հետ այդ գործընթացը ճիշտ հունով ընթանար, չպետք է կիրառեր երկակի ստանդարտներ: Ի վերջո, իր քայլով հավատ ու վստահությունն է կորցնում:


Նոյեմբեր 15, 2013թ. 00:06

Հեղինակը պատմում է, որ քսաներորդ դարի սկզբին Թուրքիայում իրականացվել է Հայոց ցեղասպանություն՝ պետական քաղաքականության մակարդակով։ Եվ վրդովմունք է արտահայտել, որ մինչ օրս համաշխարհային հանրությունը , տարբեր պատճառներով եւ նկատառումներով այդպես էլ չի ճանաչել մարդկության դեմ գործված այդ հրեշավոր հանցագործությունը։


Նոյեմբեր 15, 2013թ. 00:00

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նոյեմբերի 12-ի այցը Անկարա սոսկ պատեհ առիթ էր բացահայտելու այն նոր մարտահրավերները, որոնց առաջ կանգնել է թուրքական դիվանագիտությունը մի կողմից՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտենալու, մյուս կողմից՝ Մաքսային միություն Հայաստանի մուտք գործելու սեպտեմբերի 3-ի որոշման հետեւանքով։ Հարց է առաջանում. ի՞նչ կապ ունեն իրար հետ այս երկու, թվում է միմյանցից տարբերվող զարգացումները, […]


Նոյեմբեր 14, 2013թ. 12:01

Եվրամիության Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին ընդառաջ, Ուկրաինայի քաղաքական վերնախավում ակնհայտորեն որոշակի խմորումներ են նկատվում: Այնտեղ ինչ-որ բան այն չէ՝ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրել-չնախաստորագրելու առումով: Նախ, Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն ռադան, երեկ պետք է հատուկ օրենք ընդուներ, որը, ըստ էության, վերաբերում է կոնկրետ մեկ անձի՝ այդ երկրի նախկին վարչապետ, այժմ կալանքի տակ գտնվող Յուլյա Տիմոշենկոյին, ավելի […]


Նոյեմբեր 13, 2013թ. 00:30

«ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը ներկա փուլում նպատակահարմար չէ, խոսքը վերաբերում է դե յուրե ճանաչմանը, որովհետեւ դե ֆակտո մենք վաղուց ճանաչել ենք ԼՂՀ անկախությունը»: Շավարշ Քոչարյանը նշեց, որ բոլորիս նպատակն է ԼՂՀ միջազգային ճանաչումը, եւ այդ նպատակը ՀՀ-ն հետապնդում է նաեւ բանակցային գործընթացում: Սակայն. «Մենք ամենեւին կողմ չենք, որ ճանաչելով մնանք միայնակ, ինչպես դա եղել […]


Նոյեմբեր 12, 2013թ. 23:25

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը Հարաւային Կորէայի Բուսան քաղաքում գումարւած Եկեղեցիների Համաշխարհային խորհուրդը իր վերջին նիստում, գումարւած 2013 թւականի նոյեմբերի 8-ին, ընդառաջելով Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի կոչին, միաձայնութեամբ ընդունեց հետեւեալ բանաձեւը, որով հաստատւում է դարերից ի վեր իսլամ-քրիստոնեայ եւ այլ կրօնների հետեւողների համակեցութիւնն ու խաղաղ գոյակցութիւնը, եւ ապա կոչ է անում Ամերիկային […]


Նոյեմբեր 12, 2013թ. 23:14

Աշխարհի 110 երկրներում գործող 349 եկեղեցիների շուրջ 560 միլիոն անդամ ունեցող այս ամենաազդեցիկ էկումենիկ կազմակերպությունը իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն ու հայ ժողովրդին՝ 2015 թվականին նախատեսվող Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջոցառումների պատշաճ կազմակերպման եւ միաժամանակ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու նրա համար արդարացի հատուցման հասնելու հարցերում։