Նախօրեին Թուրքիայի եւ Ռուսաստանի պաշտոնյաները քննարկել են անվտանգության ոլորտին առնչվող հարցեր: Այդ թվում նաև անդրադարձել են ահաբեկչության եւ թմրադեղերի տարածման դեմ պայքարի համար հարցերին` քննարկելով կանխարգելման հնարավոր քայլերը: Թուրքիայի ներքին գործերի նախարարն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ իրենք խոսել են Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի` մայիսին նախատեսվող Թուրքիա […]
Ռուսաստան
Շարունակվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակության այցը Ռուսաստանի Դաշնություն: Արթուր Բաղդասարյանն ու Նկոլայ Պատրուշեւը Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել, որից հետո լրագրողների հետ ճեպազրույցում բարձր են գնահատել այցի արդյունքները: Այս մասին ArmAr.am-ին տեղեկացնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ Նկոլայ Պատրուշեւը նշել է, որ […]
«ՀՀ իշխանությունները ղարաբաղյան հարցում նոր մոտեցումներ չորդեգրեցին, եւ բանակցային գործընթացը շարունակվեց այն հունով, ինչը նախորդ երկու նախագահների օրոք էր իրականացվում», -ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Նա համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայկական կողմին առաջադրվող պահանջները հակասում են Հայաստանի ու ԼՂՀ-ի պետական շահերին։ Մելիքյանը նկատում է, որ վերջին շրջանում մեր որոշ քաղաքական […]
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը տեղեկացրել է այս երկրի առաջին ատոմային էլեկտրակայանի համար Ռուսաստանից միջուկային վառելիք գնելու մտադրության մասին: «Մոսկվայի հետ բանակցությունները շարունակվում են ինչպես ատոմակայանի շինարարության, այնպես էլ վառելիք գնելու շուրջ»,- ասել է նախարարը: Ըստ նրա` միայն 5 երկրներ` Մեծ Բրիտանիան, Միացյալ Hահանգները, Ռուսաստանը, Չինաստանն ու Ֆրանսիան ունեն ուրան հարստացնելու իրավունք: Թաներ Յըլդըզի խոսքով` […]
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 8-ին հանդիպում ունեցավ իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ, որի ընթացքում տեսակետներ փոխանակվեցին երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ: Նախարարներ Նալբանդյանը եւ Լավրովը քննարկեցին երկու երկրների ղեկավարների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր: […]
«Անհրաժեշտ է, որպեսզի Վրաստանը եւ Ռուսաստանը բարելավեն երկկողմ հարաբերությունները, եւ Եվրոմիությունը պատրաստ է աջակցել այդ գործընթացին: Դա լինելու է բարդ եւ ցավոտ ուղի, սակայն անհրաժեշտ է այն անցնել հարաբերությունների կարգավորման համար»,- Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ-ում նախագահող երկրի` Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսը: Վրաստան կատարած այցի […]
Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը այսօր՝ մարտի 2-ին ժամանում է Ադրբեջան: Այցի շրջանակներում Շուվալովը կհանդիպի Ադրբեջանի նախագահին, վարչապետին եւ փոխվարչապետին: Հանդիպումներում քննարկվելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարները, համագործակցությունը ԱՊՀ շրջանակներում եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ Իգոր Շուվալովի բանակցությունների պաշտոնական փուլը կսկսվի վաղը՝ մարտի 3-ին, Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Bakililar»-ը: […]
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի հրաժարվում S-300 զենիթա-հրթիռային համակարգերի տրամադրման վերաբերյալ Իրանի հետ կնքված գործարքի կատարումից: Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը»: Միաժամանակ Լավրովն ընդգծել է, որ մինչ այդ անհրաժեշտ կլինի կարգավորել մի շարք հարցեր: Դրանից մեկը, ըստ նախարարի, հավատարիմ մնալ որդեգրած սկզբունքին` «չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կարող են ապակայունացնել […]
«Ռուս-թուրքական էներգետիկ համագործակցությունը զարգանում է շատ ակտիվ տեմպերով եւ մենք բարձր ենք գնահատում Թուրքիայի դերը որպես կարեւոր գործընկերոջ»: Այդ մասին Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինը: Այս մասին հայտնում է «Ռեգնում»-ը: Մ. Սեչինը հայտարարել է, որ իր Թուրքիա կտարած այցը պայմանավորված է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մայիսին […]
Իրանը պետք է բարելավի իր համագործակցությունը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի մամուլի խոսնակը: Նա ասել է, թե. «Պատժամիջոցների առնչությամբ Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Ռուսաստանը դեռ հավատում է, որ Իրանը պետք է ավելի ակտիվ եւ խորը համագործակցի ԱԷՄԳ-ի եւ այլ երկրների հետ»,- հայտարարել է մամուլի խոսնակ Նատալյա […]




