Ռուսաստանի Դաշնության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւն ու Ուկրաինայի ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչն արդեն առաջիկայում հանդիպելու են` քննարկելու երկու երկրների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր: Ռուսաստան այցելելու հրավեր Վիկտոր Յանուկովիչը ստացել է Մեդվեդեւից, ով նաեւ պաշտոնապես շնորհավորել է Յանուկովիչին անցյալ կիրակի Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Ուկրաինայի նոր նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է փետրվարի վերջին: ArmAr.am
Ռուսաստան
Ռուսաստանահայ յոթ գործարարներ ընդգրկվել են ռուսական «,Ֆինանս,, ամսագրի հրապարակած 2010թ. Ռուսաստանի 500 միլիարդատերերի վարկանիշային ցուցակում։ «,Ռոսգոսստրախ,, ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, Դանիիլ Խաչատուրովի կարողությունը գնահատվել է 790 մլն դոլար (91-րդ տեղ)։ Նրա եղբայր Սերգեյ Խաչատորովի կարողությունը նույնպես գնահատվել է 790 մլն դոլար (92-րդ տեղը)։ «,Տաշիր,, խմբի նախագահ և հիմնական բաժնետեր Սամվել Կարապետյանի կարողությունը գնահատվել է […]
«Ուկրաինայում անցկացված նախագահական ընտրություններում Յանուկովիչի հաղթանակի դեպքում, վերջինս կհայտարարի հակառուսական ՎՈւԱՄ կազմակերպությունից դուրս գալու մասին»,- կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը: Նրա կարծիքով, Յանուկովիչը դա կանի ընտրվելուց ոչ ուշ` իր ընտրողներին չհիասթափեցնելու համար: Ռուս քաղաքագետը իշխանափոխություն է կանխատեսում նաև Վրաստանում, որը ևս «դուրս կգա ՎՈւԱՄ-ից»: Արդյունքում` «այդ հակառուսական կազմակերպությունում կմնան միայն Ադրբեջանն ու Մոլդովան: […]
Ռուսաստանը բոլոր երկրներին կոչ է անում հրաժարվել միմյանց հակառակվելու արտաքին քաղաքականությունից եւ նոր մոտեցում ձեւավորել արդի հիմնախնդիրների լուծման համար. օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ, դիմելով Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանին` ՌԴ նախագահը հաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունը` աջակցել Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Ռուսաստանը պատրաստ է հետագայում եւս […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության վարչապետի առաջին տեղակալ Իգոր Շուվալովին: Ողջունելով հյուրերին` վարչապետը կարեւորել է պարոն Շուվալովի այցը Հայաստան երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման համատեքստում և վստահություն է հայտնել, որ այցը նոր թափ կհաղորդի երկու երկրների համագործակցությանը: Վարչապետը գոհունակություն է հայտնել երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափի հարաբերությունների մակարդակից: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Իգոր […]
Ս. թ. հունվարի 28-ին Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը հայ համայնքի հետ համատեղ կազմակերպել է միջոցառումներ` նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 18-րդ տարելիցին: Սանկտ-Պետերբուրգի Սբ. Կատարինա եկեղեցում կատարվել է ժամերգություն` նվիրված հայ բանակի ստեղծման տոնին, այնուհետև տեղի է ունեցել ընդունելություն եւ համերգ: Բանակի ստեղծման 18-րդ տարելիցի տոնին մասնակցել են Սանկտ-Պետերբուրգի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում սովորող […]
ՌԴ Ազգային անվտանգության խորհրդից «Ինտերֆաքս» լրատվական գործակալությանը հաղորդել են, որ Ռուսաստանի Ազգային անվտանգության խորհուրդը հաստատել է, որ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի այցը Ռուսաստան հետաձգվել է: Հիշեցնենք, որ այցը նախատեսվում էր հունվարի 26-28-ը: ՌԴ ԱԱԽ-ից փեղեկացրել են, որ այն հետաձգվել է իրանական կողմի նախաձեռնությամբ»: ArmAr.am
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հույս նշմարվեց: Այդ հույսը տվեց Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, ով Սոչիում եռակողմ ձևաչափով հանդիպեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Այսպիսի տեսակետ է հայտնել թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթը: «Եթե Սոչիի հանդիպումից «Մադրիդյան փաստաթղթի» թեմայով դրական ազդանշան գա, ապա հայ-թուրքական արձանագրությունների առջև ճամփա կբացվի: Թուրքիան էլ կազատվի Ցեղասպանության բանաձևերի` ապրիլ ամսին ԱՄՆ-ում և ամբողջ […]
Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակի կապակցությամբ հայկական Գյումրի քաղաքում կվերականգնվի ռուսական բանակի 156 սպաների հուշակոթողը, ովքեր զոհվել են 1855 և 1877-1878 թթ. ռուս–թուրքական պատերազմների ժամանակ»: Այս մասին РИА REGNUM Новости-ի գործակալությանը հայտնել են հայ-ռուսական «Պատվի հարց» բարեգործական կազմակերպությունից, որն անմիջականորեն մասնակցում է վերականգնման աշխատանքներին: Ասենք, որ խոսքը Գյումրու «Պատվո բլուր» ռուսական զինվորական գերեզմանոցի մասին է: Գերեզմանոցն […]
ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրամանագրով ՌԴ հարավային դաշնային շրջանի հաշվին ստեղծվել է նոր` Հյուսիսկովկասյան դաշնային շրջան, որտեղ նախագահի լիազոր ներկայացուցիչ է նշանակվել Կրասնոյարսկի նախկին նահանգապետ Ալեքսանդր Խլոպոնինը: Նա համատեղելու է նաև ՌԴ փոխվարչապետի պաշտոնը: Դաշնային նոր կազմավորման մեջ են մտել Դաղստանը, Ինգուշեթիան, Կաբարդինո-Բալկարիան, Կարաչաևո-Չերկեսիան, Հյուսիսային Օսեթիան, Չեչնիան և Ստավրոպոլի երկրամասը: ArmAr.am




