Ռուսաստան

Հուլիս 30, 2010թ. 13:39

Ինչպես տեղեկացրել էինք, մոսկովյան «Ведомости» թերթի հաղորդմամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Рособоронэкспорт-ի հետ պայմանագիր է կնքել C-300 տիպի զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոնի մատակարարման վերաբերյալ, և որ պայմանագիրն արդեն իրականացվում է: Սակայն Рособоронэкспорт-ը ՌԻԱ Նովոստի լրատվական ծառայության միջոցով հերքել է հիշյալ հաղորդագրությունը. «Ադրբեջանին C-300 զենիթա-հրթիռային համալիրների մատակարարման վերաբերյալ այդ երկրի հետ Ռուսաստանը գործարք չի իրականացնում, նման գործարք […]


Հուլիս 30, 2010թ. 11:46

Ինչպես հաղորդում է մոսկովյան «Ведомости» թերթը, անցյալ տարի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը Рособоронэкспорт-ի հետ պայմանագիր է կնքել C-300 տիպի զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոնի մատակարարման վերաբերյալ: Թերթի տեղեկացմամբ, պայմանագիրն արդեն իրականացվում է: Նախատեսվում է բոլոր առաքումներն ավարտել առաջիկա մեկ-երկու տարում: Բաքուն ռուսական C-300-ների դիմաց կվճարի առնվազն 300 մլն դոլար: Սա հետխորհրդային հանրապետություններում ռազմական տեխնիկայի գնման ամենախոշոր գործարքն […]


Հուլիս 19, 2010թ. 18:26

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման նպատակով եռօրյա այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինի գլխավորած պատվիրակությունը: Հուլիսի 19-ին պատվիրակությանն ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀԱՊԿ Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովին կից Գործարար խորհրդի նախագահ […]


Հուլիս 15, 2010թ. 17:30

Չորեքշաբթի Ռուսաստանի եւ Իրանի էներգետիկ նախարարները ստորագրել են ճանապարհային քարտեզ` նշելով երկարաժամկետ էներգետիկ համագործակցությունը եւ հայտարարում են, որ նրանք նպատակ ունեն ստեղծելու ընդհանուր բանկ` օգնելու ֆինանսավորել երկկողմանի նախագծերը եւ ընդլայնել համագործակցությունը բնական գազի եւ նավթամթերքների առաքման համար: Այս մասին հայտնում է «Reuters» գործակալությունը: Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Շմատկոն հայտարարել է, որ պատժամիջոցները Ռուսաստանին հետ չեն […]


Հուլիս 13, 2010թ. 16:43

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայում դեսպանների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է.«Իրանը սկսում է այնպիսի ներուժ ձեռք բերել, որը սկզբունքորեն կարող է օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար»: Նշենք, որ սա առաջին անգամ է, որ Մոսկվան հրապարակայնորեն հայտարարում է, որ Իրանը կարող է շարժվել միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ: Ռուսաստանը, որն ամուր տնտեսական եւ ռազմական կապեր […]


Հուլիս 9, 2010թ. 10:19

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, թե Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ նորմալ կապեր հաստատելու: Այդ մասին ՌԴ արտգործնախարարը հայտարարել է Միռ (МИР) հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Գազետա.ռու կայքի տեղեկացմամբ, «Նույնիսկ դիվանագիտական հարաբերությունների բացակայության պարագայում, երբ Ռուսաստանի շահերը Վրաստանում և Վրաստանինը` Ռուսաստանում ներկայացնում է Շվեյցարիան, մենք պատրաստ ենք նորմալ հարաբերությունների, առաջին հեթին ելնելով այն […]


Հուլիս 3, 2010թ. 09:45

Ինչպես հայտնի է օրեր առաջ ԱՄՆ-ում լրտեսության համար մեղադրանք է առաջադրվել 11 անձանց, որոնք կասկածվում են Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայությանը տվյալներ փոխանցելու մեջ: BBC-իի տեղեկացմամբ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, թե Ռուսական լրտեսների գործը չի խոչընդոտի ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունների զարգացմանը և որ ԱՄՆ-ը նախկինի նման դրական է տրամադրված Ռուսաստանի հետ հարաբերություններում: Քլինթոնը […]


Հուլիս 3, 2010թ. 02:23

Ռուսաստանը խաղաղապահներ չի մտցնի Լեռնային Ղարաբաղ, քանի որ դա Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրն է: Այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանին: «Գոյություն ունի ինտենսիվ ձեւաչափ, որի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները հանդիպել են նախագահ Մեդվեդեւի մասնակցությամբ: Ես հույս ունեմ, որ այդ ձեւաչափը կշարունակվի», ասել է Միրոնովը: Ըստ նրա, Ռուսաստանը […]


Հուլիս 1, 2010թ. 23:59

ՌԴ արտաքին գործերի գերատեսչությունը դեմ չէ Իրանի և Վրաստանի համագործակցությանը, եթե այն ուղղված չէ որևէ երրորդ երկրի դեմ: Այս մասին հայտարարել է նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն, պատասխանելով վերոնշյալ երկու երկրների միջև խորացող կապերի մասին հարցին: «Ինչ վերաբերում է Իրանի և Վրաստանի միջև երկկողմ հարաբերություններին, ապա կարող եմ միայն ասել, թե մենք հարգում ենք ինքնիշխան […]


Մարտ 27, 2010թ. 12:22

Ինչպես հաղորդում է BBC-ն, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ամիսներ տևած բանակցություններից հետո եկել են փոխհամաձայնության Ռազմավարական հարձակողական սպառազինությունների (ՌՀՍ) կրճատման նոր պայմանագրի շուրջ։ Երկու երկրների նախագահների միջև համաձայնությունը ձեռք է բերվել երեկ կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Ռուս-ամերիկյան նոր պայմանագրի համաձայն՝ կողմերը պարտավորվում են մարտագլխիկների քանակը հասցնել մինչև 1,550-ի, ինչը գրեթե […]