Ռուսաստան

Հունվար 19, 2010թ. 13:29

«Telepolis» գերմանական ամսագիրը, որի հիմնական թեմաներից մեկը քաղաքականությունն է, վերջերս բավականին ծավալուն վերլուծական նյութ է հրապարակել Թուրքիայի մասին: Հոդվածում նշվում է, որ  Թուրքիան արտաքին քաղաքականության իր դոկտրինան է մշակում: Հիշատակվում է այն փաստը, որ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ, Գերմանիայի Սոցիալ-քրիստոնեական միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Դոբրինտը Թուրքիայի Եվրամիությանը միանալուն դեմ արտահայտվեց: Ինչպես […]


Հունվար 18, 2010թ. 15:57

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, և որ ռուսական կողմը հավատում է` խնդրի խաղաղ կարգավորմանը: «Պաշտոնական Մոսկվան շարունակում է ակտիվացնել իր ջանքերը` ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը: Վլադիմիր Դորոխինը  նաև անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի մեջ Ցյուրիխում ստորագրված արձանագրություններին ու նկատել, որ […]


Հունվար 16, 2010թ. 16:16

ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, երեկ թուրքական կողմի խնդրանքով, հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլու միջև: Ըստ հաղորդագրության, կողմերը քննարկել են միջպետական խորհրդատվությունների նոր մեխանիզմներին, ինչպես նաև միջազգային հրատապ խնդիրներին վերաբերող հարցեր: ArmAr.am


Հունվար 15, 2010թ. 18:04

Այսօր Բաքվի «Նովոստի» մամուլի կենտրոնում ադրբեջանցի քաղաքագետներ Ֆիկրետ Սադիխովը, Ռասիմ Աղաևը և Զարդուշտա Ալիզադեն քննարկել են տարվա գլխավոր քաղաքական իրադարձությունը, որը բնականբար կապվում է հայ-թուրքական արձանագրությունների և ղարաբաղյան խնդրի հետ։ Ինչպես հայտնի է, հունվարի 12-14-ը տեղի ունեցավ Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի այցը Մոսկվա, հունվարի 13-ին՝ Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովի այցը Երևան, իսկ Հայաստանի պաշտպանության նախարար […]


Հունվար 15, 2010թ. 09:15

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով հունվարի 18-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա: Այցի ընթացում, ինչպես «Ազատությունե ռադիոկայանին փոխանցել է Հայաստանի նախագահի խոսնակ Սամվել Ֆարմանյանը, հնարավոր է, որ քննարկվի նաեւ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման հարցը: ArmAr.am


Հունվար 15, 2010թ. 09:00

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Էդվարդ Նալբանդյանի հետ մեկուկես ժամ տևած բանակցությունների ավարտին կայացած ասուլիսում ասել է. « Ռուսաստանը որևէ կապ չի տեսնում հայ-թուրքական հարաբերությունների կայունացման գործընթացի և ղարաբաղյան հակամարտության միջև: Փորձել արհեստականորեն իրար կապել այս երկու հարցերը, կարծում եմ, կոռեկտ չէ։ Մենք ընդունում ենք, որ երկու գործընթացներն էլ արժանի են աջակցության, սակայն արհեստական նախապայմաններ առաջ […]


Հունվար 14, 2010թ. 16:40

Թուրքական «Զաման» օրաթերթը, հղում անելով թուրքական բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրներին, տեղեկացնում է, որ հունվարի վերջին ծրագրված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Ըստ պարբերականի` Անկարան հուսով է, որ Հարավային Կովկասում անցած տարի գրանցված դիվանագիտական ակտիվությունը կշարունակվի նաեւ այս տարի` հնարավորություն ընձեռելով լուծել ղարաբաղյան հակամարտությունն ու առաջընթաց գրանցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: ArmAr.am


Հունվար 14, 2010թ. 15:43

«Սահմանադրական դատարանի որոշումը լուրջ ազդանշան է Թուրքիայի համար, որ պետք է ստանձնած պարտավորությունները կատարել»,- այսօր այդ մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախորդ տարվա հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին զույգ արձանագրությունները ստորագրելով` Հայաստանը, ինչպեսև Թուրքիան,  իրենց վրա պարտավորություն են վերցրել իրենց երկրներում վավերացնել […]


Հունվար 14, 2010թ. 15:09

Ս.թ. հունվարի 14-ին կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Ողջունելով Սերգեյ Լավրովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Ռուսաստանի արտգործնախարարն այս տարի Հայաստան այցելող առաջին բարձրաստիճան հյուրն է, եւ դա նշանավորում է հարաբերությունների այն բարձր մակարդակը, որ առկա է երկու բարեկամ ժողովուրդների եւ դաշնակից պետությունների միջեւ: […]


Հունվար 14, 2010թ. 11:43

Ռուսաստանի և Թուրքիայի վարչապետները նախ առանձնազրույց են ունեցել, ապա հանդիպումն ընթացել է միջպատվիրակային ընդլայնված ձևաչափով, որից հետո հրավիրվել է մամուլի ասուլիս: Թուրքական «Milliyet» օրաթերթի տեղեկացմամբ` Էրդողանը հայտնել է, որ արդեն մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև վիզային ռեժիմը փոխադարձաբար հանելու գործընթացը: Թուրքական կառավարության ղեկավարը ցանկություն  է հայտնել, որ ՌԴ նախագահի` Թուրքիա կատարելիք առաջիկա այցի ժամանակ […]