Թուրքիա

Դեկտեմբեր 22, 2009թ. 10:48

Ինչպես հայտնի է, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների պատճառով ի վիճակի չէ կատարել թուրքահայության հոգևոր առաջնորդի աշխատանքները: Այդ իսկ պատճառով անհրաժեշտություն էր առաջացել ընտրել համապատրիարք, որի մասին ավելի վաղ պատրիարքարանը պաշտոնապես դիմել էր թուրքական իշխանություններին: «Զաման» (Zaman) օրաթերթը տեղեկացնում է, որ համապատրիարք ընտրելու աշխատանքներն արդեն սկսվել են: Այդ նպատակով ստեղծված համապատասխան պատվիրակությունը նախօրեին […]


Դեկտեմբեր 21, 2009թ. 15:21

Թուրքական «Milliyet» օրաթերթը թուրք հանրությանն ահազանգում է, որ ամերիկյան խոշորագույն հեռուստաընկերություններից մեկը` «NBC»-ն, թուրքերին անհանգստացնող սխալ է թույլ տվել: Բանն այն է, որ առավոտյան «Today’s Show» ծրագրի ժամանակ եթեր է հեռարձակվել մի քարտեզ, որտեղ Թուրքիայի տեղում նշված է եղել Քուրդիստան: Դա արվել է այն ժամանակ, երբ լուր է հաղորդվել Իրանի սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանքով ձերբակալված […]


Դեկտեմբեր 21, 2009թ. 13:54

«Ամենաճակատագրական գարնանն ընդառաջ». ահա այսպես է թուրքական «Hurriyet» օրաթերթի վերլուծաբան Էնիս Բերբերօղլուն վերնագրել իր հոդվածը: Ըստ նրա` 2010 թվականի գարունը փոթորկահույզ է լինելու ողջ Թուրքիայի համար: Իսկ թե ինչպես և ինչու, նա նշում է երկու հիմնական պատճառ: Ստորև ներկայացնում ենք այդ հոդվածի թարգմանությունը: Հայ-թուրքական արձանագրություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները […]


Դեկտեմբեր 21, 2009թ. 11:46

Հարյուրամյակներով թուրքերի հետ հարաբերվելու կենսափորձը, թուրքի մասին պատկերացումները հայ էթնիկ հանրույթի հոգեկերտվածքում բյուրեղացել են մի շարք առողջ դիրքորոշումներում, որոնք կենցաղում դրսևորվում են ասացվածքների տեսքով: Վերջիններս հայության հոգեկերտվածքում ակամա ակտիվանում են ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումից հետո: Հայերի մասին թուրքերի, այդ թվում և ադրբեջանցի թուրքերի մոտ առկա ագրեսիվ ասացվածքներն իրենցից ներկայացնում են ակնհայտ անհանդուրժողականություն, նախապաշարմունք սերմանող կարծրատիպեր: […]


Դեկտեմբեր 21, 2009թ. 10:00

Թուրքական «Hurriyet» օրաթերթի լրատվական կայքի տեղեկացմամբ` Վանի Աղթամար կղզու Սուրբ խաչ եկեղեցու դռները շուտով կբացվեն պատարգներ մատուցելու և ժամերգություններ կատարելու համար: Վանի նահանգապետ Մյունիր Քարաօղլուն հայտարարել է, որ 2010 թվականի սեպտեմբերի 12-ին ծրագրված է տևական դադարից հետո մատուցել առաջին պատարագը: Ըստ նրա` Թուրքիայի մշակույթի նախարարության հետ արդեն արվել են անհրաժեշտ աշխատանքները: «Այդ առիթով մենք հրավիրելու […]


Դեկտեմբեր 21, 2009թ. 09:30

Թուրքիայի ազգային ժողովի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինը երեկ ելույթ ունենալով՝ վերջերս արգելված  քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավորներին նախազգուշացրել է անհրաժեշտ դասեր քաղեր անցյալից։ «Եթե նրանք Թուրքիայում ուզում են քաղաքակնությամբ զբաղվել, եթե ուզում են ծառայել Թուրքիային ու թուրք ժողովրդին, պետք է սովորեն իրենց զսպել։ Եթե  կուսակցության գործունեության հիմքում ինքնատիրապետումն ու ինքնազսպումը լինի, ապա հասարակությունը երբևէ չի […]


Դեկտեմբեր 19, 2009թ. 14:27

Նյու Յորքի Turkishny.com կայքէջի վկայությամբ, պատասխանել է ամերիկյան CBS հեռուստաընկերության հարցերին, Կ. Պոլսո Հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական Բարդուղիմեոս պատրիարքը, մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի հասցեին: Նա ասել է, թե Թուրքիան մի երկիր է, ուր երկրի ոչ թուրք քաղաքացիները չեն կարողանում օգտվել այն բոլոր իրավունքներից, որոնք նախանշված են սահմանադրությամբ: Հարցազրույցը վարող Բոբ Սիմոնը հարց է ուղղել, թե. […]


Դեկտեմբեր 19, 2009թ. 14:02

Երեկ իր հայրենի քաղաք Ռիզեյում Թուրքայի վարչապետ Ռ. Էրդողանը  հայրենակիցների առջև պետք է հանդես գար ելույթով։ Սակայն կատարվեց անսպասելին, պարզվեց Էրդողանն անկարող էր ելույթ ունենալ, որովհետև կտրվել էր նրա ձայնը։ Հայրենի Ռիզայի թուրք բնակչությունը, ստիպված է, որոշ ժամանակ դիմանա՝ առանց հայրենակցի բոցաշունչ ելույթների։ Ամենայն հավանականությամբ ամենաբարձրյան էլ հոգնել ու ձանձրացել է Թուրքայի վարչապետի «ղալմաղալներից», ու […]


Դեկտեմբեր 19, 2009թ. 13:19

Թուրքական «ANKA» լրատվական գործակալության տեղեկացմամբ` Թուրքիայի արտգործնախարարությունն անհանգստացած է այն փաստից, որ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում «Ասորիների համաշխարհային միությունը» կանգնեցնելու է թուրքերի կողմից ցեղասպանված ասորիների հիշատակը հավերժող հսկա հուշարձան: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը: Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակը գերատեսչության անունից մտահոգություն է հայտնել ավստրալիական իշխանություններին այդ հուշարձանի նախագծի իրականացմանը թույլտվություն տալու համար: Թուրքական […]


Դեկտեմբեր 19, 2009թ. 13:10

«Գելլափ» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ առաջիկայում Ադրբեջանի չափահաս բնակչության թիվը 20%-ով կնվազի։ Նրանց կատարած հարցումները փաստում են, որ Ադրբեջանի բնակչության 28%-ից ավելին ցանկություն ունեն տեղափոխվել և բնակվել այլ երկրներում։ Եթե նկատի ունենք այն «փաստը», որ Ադրբեջանի իշխանությունները առավոտից երեկո հայտարարում են, թե երկրի բնակչությունը ապրում է գոհ ու երջանիկ, և այս երկրում ապրելը երանություն է […]