Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը դեկտեմբերի 24-25 պաշտոնական այցով ժամանելու է Թուրքիա: «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի լրատվական կայքի տեղեկացմամբ` Մամեդյարովի այցի ընթացքում փոխադարձաբար հանվելու է երկու երկրների միջև ներկայումս գործող վիզային (մուտքի արտոնագրային) ռեժիմը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Հուլուսի Քըլըչը` ընդգծելով. «Դրանում ոչ մի կասկած չկա»: Հիշեցնենք, որ […]
Թուրքիա
Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ Սիդնեյում շուտով կանգնեցվելու է ասորիների ցեղասպանությունը խորհրդանշող արձան: Նախօրեին Սիդնեյի Fairfield շրջանի ղեկավարությունը հաստատել է «Ասորիների համաշխարհային միության»` այդ շրջանի կենտրոնական այգում ասորիների ցեղասպանության հուշակոթող կանգնեցնելու մասին առաջարկը: Թուրքական աղբյուրներն ընդգծում են, որ ասորիները նման հաջողության կարողացան հասնել հայկական ու հունական լոբբիստական ուժերի աջակցությամբ: Ի դեպ` «CnnTur»-ի հաղորդմամբ` իրենց ցույցի […]
Բուլղարիայի պետական «BNT 1» հեռուստաալիքով եթեր հեռարձակվող ամենօրյա 10 րոպեանոց թուրքերեն լեզվով լրատվական ծրագրի գոյության հարցը դրվելու է համաժողովրդական քվեարկության: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» օրաթերթի կայքէջը: Նման առաջարկով հանդես է եկել Բուլղարիայի ազգայնական «ATAKA» կուսակցությունը: Հանդիպելով Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ` նշված կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը ստացել է նրա աջակցությունն այդ հարցում: Հանդիպումից […]
Թուրքիայի կառավարական շքախմբի` ամերիկյան հանդիպումների շրջանակներում դեկտեմբերի 10-ին Ահմեդ Դավութօղլուն Վաշինգտոնում մասնակցել է SETA հիմնադրամի կազմակերպած Թուրքիայի քաղաքականության սկզբունքները խորագրով համաժողովին: Դավութօղլուին ակնհայտորեն դուր չեն եկել Թուրքիային բնորոշող` առանցքային փոփոխություն կամ նոր օսմանիզմ ձևակերպումները: Իր ելույթում թուրքը դժգոհել է, թե իրենց քաղաքականությունը ներդաշնակում է Եվրամիության պահանջներին: «Մենք կովկասյան նոր տարածաշրջան ենք ցանկանում ունենալ, որտեղ չի […]
Համաքրդական բողոքի ալիքը Թուրքիայում օրեցօր ավելի է ահագնանում: Դեկտեմբերի 11-ին Ստամբուլից մեկնարկած բողոքի ցույցերն ու քայլերթերը վերջին օրերին շարունակվեցին Իզմիրում, Մերսինում, Իգդիրում, Հաքքարիում, իսկ այսօր ու այս պահին էլ լարված իրադրություն է Արևմտահայաստանի Մշո նահանգում: Թուրքական «Sabah» օրաթերթի լրատվական կայքը տեղեկացնում է, որ Մուշի Բուլանըք գավառում արտակարգ լարված դրություն է: Թուրքիայի Սահմանադրական դատարանի որոշմամբ լուծարված […]
Դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանում ութժամյա հագեցած քննարկումից հետո հնչեց դատավորի մուրճի ձայնը: Դա նշանակում էր, որ Ահմեթ Թյուրքի ղեկավարած «Ժողովրդավարական հասարակություն» (ԺՀԿ) քաղաքական ուժն այլևս կուսակցություն չէր, այլ համախոհների խումբ: Դա նշանակում էր, որ կոտրվեց Թուրքիայի քուրդ ազգային փոքրամասնության ներկայիս քաղաքական ողնաշարը: Ու վերջապես, դա նշանակում էր, որ իրենց իրավունքների պաշտպանության համար քրդերը ստիպված […]
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հյուրն է Պոլսի «Ակօս» թերթի պատասխանատու խմբագիր Արիս Նալջին «Մենք Թուրքիայի ղեկավարների բանավոր հայտարարություններին չենք վստահում: Մենք վստահում ենք միայն նրանց գրավոր հայտարարություններին: Երբ էրդողանը Բաքվում ինչ-որ բան է ասում, դա ինձ համար կարևոր չէ, քանի որ Թուրքիա վերադառնալուց հետո նա մի այլ բան է ասում: Եվ հետո Թուրքիայի ղեկավարներ ներքին ու […]
Թուրքիայի խորհրդարանի պատգամավորական 21 աթոռները շարունակում են թափուր մնալ: Թուրքիայում Սահմանադրական դատարանի որոշումով փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավորները որոշել են հրաժարվել իրենց մանդատներից: Դիարբեքիրում հրավիրված քրդական կուսակցության արտահերթ նիստում քննարկվել է ստեղծված իրավիճակը: Նիստի ավարտից հետո հանդես է եկել փակված կուսակցության նախագահ Ահմեդ Թյուրքը և տեղեկացրել, որ նախկինում ընդունված որոշումը մնում է ուժի մեջ […]
Ինչպես հայտնի է դեկտեմբերի 11-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց քրդերի շահերը պաշտպանող, շուրջ 4 տարի առաջ ձևավորված «Դեմոկրադական հասարակություն» կուսակցության գործունեությունն արգելելու մասին: Սա երկրի բնակչության 20 տոկոսը (15 միլիոն) կազմող քրդական միակ կուսակցությունն էր, որն այդ երկրի խորհրդարանում ուներ 21 ներկայացուցիչ: Եթե Թուրքիայի այդ քայլը լայն արձագանք գտավ միջազգային ԶԼՄ-ներում, և գնահատվեց ոչ […]
Արևմտահայ մեծանուն բանաստեղծ Դանիել Վարուժանի ծննդյան 125-ամյակի առթիվ ստամբուլահայ մի շարք գործիչների նախաձեռնությամբ կկանգնեցվի բանաստեղծի արձանը: «Ակոս» թերթի փոխանցմամբ, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի առաջարկով, որոշվել է արձանը տեղադրել Հայոց գերեզմանատանը: Իսկ Դանիել Վարուժանի բրոնզե կիսանդրին քանդակելու գործը ստանձնել է պոլսահայ քանդակագործ Էրոլ Սարաֆյանը: Հայտնի է նաև, որ ճարտարապետ Վազգեն Պարընը, Սարաֆյանի հետ միասին, պատրաստել […]




