Երեկ թուրքական լրատվամիջոցները հաղորդել են, որ այս տարի Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին Թուրքիայի վարչապետի փոխարեն մասնակցելու է երկրի ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը: «Ես այդ մասին մի անգամ արդեն ասել եմ և չեմ պատրաստվում նորից գնալ այնտեղ», – ասել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը, վկայում է «Milliyet» օրաթերթը: «Hurriyet» թերթը ևս հաստատել է, որ Դավոսի համաժողովին […]
Թուրքիա
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մասնակցելով Մարդինում կազմակերպված թուրք դեսպանների հետ երկրորդ կոնֆերանսին: Այս մասին տեղեկացնում է թուրքական Zaman-ը, ըստ որի Դավութօղլուն դեսպանների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ոչ ոք թող չմտածի որ գծած սահմանները մշտական են։ Իհարկե, պետք է հարգենք սահմանները, բայց բարեկամության շրջանակներում, նույն եվրոպական կառույցի պես պետք է ընդունենք սահմանները։ Այս սահմանները պատից […]
Նախորդ տարեվերջին Վանի նահանգապետը հայտարարել էր, որ Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 2010 թվականին կբացվի ժամերգությունների ու պատարագների համար: Սակայն, ինչպես հայտնում է թուրքական «Milliyet» թերթը, Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայն ասել է, որ եկեղեցին չի վերաբացվելու ժամերգությունների համար, գմբեթին խաչ չի տեղադրվելու և այն շարունակելու է գործել որպես թանգարան: Վանի նահանգապետ […]
Հայտնի թուրք լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդը «Hurriyet» թերթում ամփոփելով և գնահատելով անցնող 2009 թվականը, առավել նշանակալից իրադարձությունների շարքում հատկապես առանձնացրել է մինարեթների հարցով Շվեյցարիայում անցկացված հանրաքվեն: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նրա հոդվածը որոշ կրճատումներով. «Շվեյցարիան իր 7.6 մլն ազգաբնակչությամբ գտնվում է Եվրոպայի սրտում: Շվեյցարիացիների հիմնական մտահոգությունն իրենց ձեռք բերած բարեկեցությունը կորցնելու վախն է և շրջակա […]
Այս մասին տեղեկացնում է Թուրքական «Milliyet» օրաթերթի էլ-կայքը: Աղբյուրի համաձայն` հունվարի 10-12-ը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին պաշտոնական այցով գտնվելու է Թուրքիայում, որի ժամանակ էլ ստորագրվելու է վիզային ռեժիմի հանման պայմանագիր: Լիբանանի վարչապետը Թուրքիա է ժամանելու մեծ պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկված են լինելու նախարարներ, գործարարներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Լիբանանի վարչապետը Անկարայում հանդիպելու է իր թուրք պաշտոնակցի […]
Հակիրճ, թերևս, այսպես կարելի է բնորոշել Հայաստանի և Թուրքիայի դրացիական ներկայիս կարգավիճակը: Ընդորում երկու պետությունների միջև այդօրինակ հարևանությունը շարունակվում է արդեն ավելի քան մեկուկես տասնամյակ: Օրեցօր, ամիս առ ամիս և տարեցտարի մոլորակի աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական քարտեզները մանրումեծ փոփոխությունների են ենթարկվում: Ժամանակի պահանջով վերանայվում են պաշտոնական դիրքորոշումները, սրբագրվում միջպետական մարտավարություններն ու լրամշակվում ապագայի տեսլականները: Այս փոփոխությունների […]
Աջակցություն հայ գրողին. Այս վերտառությամբ հրապարակված տեղեկատվությունում թուրքական «Sabah» օրաթերթը հայտնում է, որ 30 թուրք մտավորականներ նամակով դիմել են Հայաստանի Հանրապտության նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ նամակով թուրք մտավորականները խնդրում են ներում շնորհել և ազատ արձակել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ձերբակալված և 3.5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանին: «Հավատում ենք, որ կօգնեք մեր ընկերոջը վերադառնալ […]
Թուրքական «Milliyet» օրաթերթի տեղեկացմամբ`Սահմանադրական դատարանի վճռով լուծարված «Ժողովրդավարական հասարակություն» (ԺՀԿ) քրդական կուսակցության պատգամավորների` դատարանում ցուցմունքներ տալու լարվածությունը ավելի է սրվում: Անկարայի ծանր հանցագործությունների N11 դատարանի նոյեմբերի 14-ի որոշմամբ` «ԺՀԿ»-ական 4 պատգամավորներ պետք բերման ենթարկվեին: «Անկարան ճակատագրական պահեր է ապրում» վերտառությամբ լրատվությունում նշվում է, որ ոստիկանները պատգամավորական անձեռնմխելիությունից զրկված նախկին կուսակցապետ Ահմեթ Թյուրքին, Այսել Թուղլուքին և […]
Երեկ ամերիկյան հեղինակավոր «The Washington Times» կայքն իր ընթերցողներին է ներկայացրել Արամ Բախշյանի «Գրքեր. Հայաստանի երեխաները» խորագրով հոդվածը, որը պատմում է Մայքլ Բոբելյանի` «Հայաստանի երեխաները. մոռացված ցեղասպանություն և հարյուր տարվա պայքար՝ արդարության համար» նորընծա գրքի մասին: Գիրքը տպագրվել է Նյու Յորքի «Սիմոն և Շուստեր» հրատարակչության կողմից, 2009 թվականին: Մինչ գրքին անդրադառնալը, Արամ Բախշյանն իր ընթերցողներին […]
Շարունակվում են թուրք քրդական բախումները: Թուրքիայի` միաժամանակ մի քանի քաղաքներում, տեղի են ունեցել էթնիկ քրդերի բողոքի ակցիաներ, որոնք ավարտվել են թուրք ոտիկանության հետ բախումներով: Ցույցերի առիթը Քրդական ազգային շարժման 23 ակտիվիստների բանտարկությունն էր: Նրանք` Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում են ահաբեկչական գործողությունների մեջ: Քուրդ ցուցարարաները թուրք ոստիկանների վրա քարեր ու շշեր են նետել, հրդեհել անվադողեր և […]




