Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին մեկնել էր Տրապիզոն: «Արսինի» կենտրոնական մզկիթում ուրբաթօրյա նամազից հետո` մզկիթից դուրս գալու պահին, Էրդողանը զրուցել է իրեն շրջապատած հայրենակիցների հետ: Այդ պահին քաղաքացիներից մեկը բղավելով` կշտամբել է Թուրքիայի կառավարության ղեկավարին: Ինչպես հաղորդում է «Ihlas» լրատվական գործակալությունը, նա մոտենալով Էրդողանին ասել է. «Քաղցած ենք: Երկու տարի է քաղցած ենք: Ի°նչ […]
Թուրքիա
ArmAr.am-ի թղթակիցը Պոլսո «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալջիի հետ խոսել է պոլսահայության ներկայիս վիճակի մասին: Արիս Նալջին գտնում է, որ այսօր որոշակի` դրական տեղաշարժեր են նկատվում Թուրքիայում ապրող հայերի իրավունքների հարցում. «1955-ից հետո պոլսահայերը պատգամավոր չունեին Թուրքիայի մեջլիսում: 2007-ի ընտրությունների ժամանակ հայերն ասացին, որ իրենք պետք է քվեարկեն իրենց նախընտրած անկախ թեկնածուների օգտին: Իհարկե, այդ […]
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում գտնվող թուրքական առաջատար լրատվամիջոցների լրագրողներին: Ողջունելով թուրքական ԶԼՄ ներկայացուցիչներին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ սա լավ առիթ է լրատվամիջոցների եւ նրանց միջոցով թուրքական հասարակության համար առաջին ձեռքից տեղեկանալու տարբեր հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումներին եւ դիրքորոշումներին: Թուրք լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին հայ–թուրքական հարաբերություններին եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: Պատասխանելով հարցերին` նախարար […]
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում հանդիպել են Թուրքիայի և Իսրայելի նախագահները, որոնք մասնակցում էին ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի երկրների համաժողովին: Թուրքական «Զաման»-ի հաղորդմամբ, Աբդուլլահ Գյուլ-Շիմոն Պերես դռնփակ հանդիպումը տևել է մոտ մեկ ժամ: Ստացված տեղեկությունների համաձայն` Թուրքիայի նախագահը ցանկություն է հայտնել, որ Իսրայելի դադարեցնի բնակավայրերի ընդարձակումն ու նոր բնակավայրերի հիմնելը պաղեստինյան գրավյալ տարածքներում: Գյուլն Իսրայելի իր պաշտոնակցին […]
Թուրքիայի Սահմանադրական դատարանի դեկտեմբերի 11-ի որոշմամբ լուծարված քրդական «Ժողովրդավարական հասարակություն կուսակցությունը» մեջլիսում ներկայացված էր 21 պատգամավորով: Դատարանի վճռով կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքն ու «ԺՀԿ»-ական պատգամավոր Այսել Թուղլուքը զրկվել էին պատգամավորական մանդատից: Մնացած 19 խորհրդարանականներն ակամա հայտնվում էին անկախ պատգամավորների կարգավիճակում: Սակայն կուսակցությունը փակվելուն պես վերջիններս որոշում էին ընդունել հրաժարվել իրենց մանդատներից: «CnnTurk» լրատվական կայքի տեղեկացմամբ, […]
Կիպրացի երեք հույն (Միհալիս Թումազու, Նիկոլաս Կաջիլարիս և Մարուլա Տոմբազի) Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանային դատարանում դատական հայց են ներկայացրել Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դեմ (ՀԿԹՀ)` պահանջելով 400մլն դոլարի փոխհատուցում Կիպրոսում իրենց կրած նյութական կորուստների համար: Դրան ավելացնելով նաև բարոյական վնասի փոխհատուցման ծավալը` մեղադրող կողմը Թուրքիայից և ՀԿԹՀ-ից պահանջում է գանձել 1 տրլն դոլար: […]
«Եթե Ղարաբաղյան հարցում, թեկուզև Մինսկի խմբի շրջանակներում, որևէ առաջընթաց չլինի, ես չեմ կարծում, որ Թուրքիան արձանագրությունների հետ կապված, որևէ քայլ անի»,- ասում է Ստամբուլի մշակութային համալսարանի Գլոբալ քաղաքական գործընթացների կենտրոնի տնօրեն Մենսուր Ակգյուն, ով հայ և թուրք լրագրողների եռօրյա հանդիպման կազմակերպիչներից մեկն է: Այսօր հանդիպման առաջին օրն էր և արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ […]
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում ներկայացվել է հայտնի իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնի «Արդյոք եղե՞լ է Հայոց Ցեղասպանությունը» զեկույցը (իրավական կարծիքը): Հանդիպումը կազմակերպել էին Բրիտահայկական համակուսակցական խորհրդարանական խումբը, Իրավական նախաձեռնության հայկական խումբը, Ուելսի միջազգային հարաբերությունների կենտրոնը եւ «Նոր Սերունդ» հրատարակչությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՄԹ խորհրդարանից, Ֆորին Օֆիսից, […]
«Արձանագրությունները կվավերացվեն ոչ թե իրական քայլի դեպքում, այլ նաև այն դեպքում, եթե գոնե հույս հայտնվի, որ Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ որևէ իրական քայլ է սպասվում»,- ասում է թուրքական «Cumhurriet»-ի լրագրող Օգզուր Ուլուսովը: Վերջինս մի շարք թուրք լրագրողների հետ միասին մասնակցում է «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի (Հայաստան) և Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի (Թուրքիա) կազմակերպած հայ եւ թուրք […]
Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայն այսօր իր ղեկավարած գերատեսչութունում մամուլի ասուլիս է հրավիրել, որի ժամանակ ներկայացրել է Թուրքայի ուժային կառույցների գործունեությունը` կապված վերջին օրերի զանգվածային բախումների հետ: Ըստ թուրքական «Zaman» օրաթերթի` Բեշիր Աթալայը վերահաստատել է քրդական ազգային փոքրամասնության հետ առկա խնդիրները «Ազգային միասնության և եղբայրության» ճանապարհով հարթելու թուրքական կառավարության վճռականությունը: Անդրադառնալով վերջին օրերին Թուրքիայի […]




