Թուրք հայտնի քաղաքագետ Մուրաթ Սունգարը թուրքական «Milliyet» թերթին տված հարցազրույցի ժամանակ ասել է, որ 2010 թվականը, մասնավորապես ապրիլ ամիսը, չափազանց դժվար ու բարդ տարի է լինելու Թուրքիայի արտաքին քաղաքականության համար: «Մեզ վրա կամաց-կամաց սկսելու են ճնշում գործադրել Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունները վավերացնել համար` առանց ղարաբաղյան հիմնախնդրի հետ կապելու»,- կարծիք է հայտնել Սունգարն ու ընդգծել, որ […]
Թուրքիա
Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը հայտարարել է, թե ղարաբաղյան հարցում Թուրքիայի իշխանություններն աջակցում են Ադրբեջանին` բոլոր մակարդակներում և կիսում վերջինիս դիրքորոշումները: Պոլուխովը տեղեկացրել է, թե թուրքական մեջլիսի խոսնակ Մեհմեդ Ալի Շահինը վստահեցրել է, որ առանց ղարաբաղյան հարցում առաջընթացի` հայ-թուրքական արձանագրությունները մեջլիսի կողմից չեն վավերացվի: Պոլուխովը նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումները` տարածաշրջանային ու […]
Թուրքական «Zaman» թերթի տեղեկացմամբ` Դիարբեքիրի հանրապետական դատախազությունը քրեական գործ է հարուցել Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրի նկատմամբ, ով նախորդ շաբաթ, քուրդ քաղաքապետերի զանգվածային ձերբակալություններից զայրացած, մամուլի ասուլիս էր հրավիրել և կոպտորեն արտահայտվել թուրքական իշխանությունների հասցեին: Ըստ թուրքական լրատվամիջոցների` նա նույնիսկ իր հրապարակային ելույթում հայհոյել էր: Բայդեմիրը մեղադրվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով. «Թուրքական ինքնությունը, […]
Իսրայելի կառավարությունը վերահաստատել է Սիրիայի հետ բանակցություններում Թուրքիայի միջնորդական առաքելությանը դեմ լինելու իր դիրքորոշումը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը` վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցներին: Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելը ցանկանում է Սիրիայի հետ բանակցել ոչ թե միջնորդավորված ձևաչափով, այլ` ուղղակիորեն: Այսպիսի հայտարարությամբ Ավիգդոր Լիբերմանը հանդես է եկել Երուսաղեմում Իսրայելի դեսպանների հետ […]
ԱՄՆ-ում Թուրքիայի պաշտոնին հրաժեշտ տված Նաբի Շենսոյին այդ պոստում փոխարինել է Նամիգ Թանը: ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպանը մինչ այդ աշխատել է որպես Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Նշենք, որ Նամիգ Թանը նախկինում զբաղեցրել է նաև Իսրայելում Թուրքիայի դեսպանի պաշտոնը: ArmAr.am
«Չեմ կարծում, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը ձախողվել է, այն ընթացքի մեջ է, սակայն կողմերից յուրաքանչյուրը ձգտում է առավելագույն օգուտ քաղել այդ գործընթացի»: Այս մասին ասել է ադրբեջանցի քաղաքագետ Արիֆ Յունուսը: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ. «Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է դեռ երկար ձգձգվել: Դա իսկական աշխարհաքաղաքական խաղ է: Ադրբեջանցիները չպետք է հույսեր փայփայեն, որ Թուրքիան […]
«Քրդական բանվորական կուսակցության» (ՔԲԿ) առաջնորդ, Թուրքիայի Իմրալի կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանը հանդես է եկել կտրուկ հայտարարությամբ: Թուրքական «Haber 1» լրատվական կայքը, հղում տալով «ANF» լրատվական գործակալությանը, հրապարակել է Օջալանի հայտարարությունը: Աղբյուրի հաղորդմամբ, քրդերի առաջնորդն ընդգծել է, որ քրդական հարցը մի ամբողջ հասարակության խնդիր է: «Եթե ցանկանում եք դա չճանաչել, ուրեմն պատերազմը թող շարունակվ: 50 […]
«Թուրքիան վաճառել են 1000 եվրոյով»` Թուրքական մամուլում այսպես է բնութագրվել ազգի դավաճան թուրքերի արածը: Ինչպես հայտնի է, թուրքական հատուկ ծառայությունները նախօրեին Իզմիրում ձերբակալել էին Հունաստանի օգտին լրտեսություն անող երեք թուրքերի: Այս մասին հղում անելով «Haber 1» (Հաբեր 1) էլեկտրոնային պարբերականին տեղեկացնում է Panorama.am կայքէջը: Տեղեկատվության համաձայն ձերբակալվածները փաստեր են հավաքել Իզմիրի թուրքական զորամասերի տեղակայման վայրերի, […]
Թուրքական կառավարության և զինվորականության միջև ճգնաժամ է հասունանում: Այս մասին հայտնում է թուրքական «CnnTurk» լրատվական գործակալությունը: Կառավարության ու Գլխավոր շտաբի տարաձայնությունները վերաբերում են «Զենքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին: Էրդողանի կառավարությունը ցանկանում է փոփոխություններ կատարել այդ օրենքում և Թուրքիայի ոստիկանության ու Ազգային հետախուզական ծառայության (MIT) զինամթերքը ներմուծելու իրավասություն ստանալ: Գործող օրենքով` միակ իրավասուն այդ հարցում Գլխավոր […]
Այսպիսի տեսակետ է հրապարակվել թուրքական «Haber 1» լրատվական կայքում: Պաշտոնական վերջին տվյալներով, խոզի գրիպից Թուրքիայում մահացել է 458 մարդ: «Եվրոպայում խոզագրիպի համաճարակին զոհ գնաց 1470 մարդ, որից 458-ը` Թուրքիայում: Եթե հիշում եք, А/Н1N1 գրիպից մահվան առաջին դեպքը Թուրքիայում արձանագրվեց հոկտեմբերի 24-ին: Եվ ուրեմն հարց. Ինչո՞ւ եվրոպական երկրներից ավելի ուշ գրիպի ներխուժմանը ենթարկված Թուրքիայում երկու ամսում […]




