3 Օգոստոս 2010

Օգոստոս 3, 2010թ. 14:48

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այսօր աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ, որտեղ «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «Ջրից դեպի շուկա» բաղադրիչի շրջանակում «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» կազմակերպությունը ֆերմերների աջակցության ծրագրեր է իրականացնում: Արմավիրի մարզ էին այցելել նաեւ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը, «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի տնօրեն Ալեքս Ռասինը, […]


Օգոստոս 3, 2010թ. 14:23

Օրերս Ժնեւյան բանակցությունների 12-րդ փուլի ժամանակ քննարկվել են Աբխազիայում եւ Հարավային Օսիայում կայունության եւ անվտանգության, ինչպես նաեւ բռնի տեղահանված անձանց արժանապատիվ վերադարձի հետ կապված հարցեր: Քննարկումների արդյունքում ընդունված կոմյունիկեում հակամարտության գոտիներում իրադրությունը, չնայած պարբերական խախտումների, գնահատվել է հանգիստ: Փաստաթղթում նաեւ նշվում է, որ քաղաքացիների ազատ տեղաշարժման սկզբունքի իրականացման համար անհրաժեշտ է կողմերի գործողությունների համակարգում: Ժնեւյան […]


Օգոստոս 3, 2010թ. 14:20

«Մեր թշնամու նպատակն է վերահսկողություն հաստատել Վրաստանի նկատմամբ եւ նա ինտենսիվորեն աշխատում է այդ ուղղությամբ»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սաակաշվիլին: Նա ընդգծել է, որ «անհրաժեշտ է կանգնեցնել հակառակորդի հետագա առաջընթացը երկրի ներսում, որի վերջնական քաղաքական նպատակն է Վրաստանի տարածքի ամբողջական դեօկուպացիան»: Սահակաշվիլին Վրաստանի Զինված ուժերի առջև խնդիր է դրել` նախապատրաստվել «համընդհանուր պաշտպանության», ստեղծել քաղաքացիական պաշտպանության […]


Օգոստոս 3, 2010թ. 14:00

Փրոֆ. Օշին Քէշիշեան նոր վերադարձած էր Հայաստանէն, երբ ընկ. Տոքթ. Ռաֆֆի Պալեան, Ռամկավար Ազատական Կուսակցութեան Արեւմտեան Ամերիկայի Շրջանային վարչութեան, Հայ Իրաւանց Խորհուրդի եւ ՙՆոր Օր՚ շաբաթաթերթի անունով առաջարկեց որ ան վերջին իր այցելութեան տպաւորութիւնները բաժնէ կուսակցութեանս անդամակցութեան եւ, առ հասարակ, հայ հասարակութեան հետ։ Փրոֆ. Քէշիշեան չկրցաւ մերժել իր ՙերկրորդ տան՚ խնդրանքը։ Հինգշաբթի Յուլիս 22, 2010, […]


Օգոստոս 3, 2010թ. 13:44

Քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն կարծում է, որ «Ադրբեջանի խնդիրը Երեւանի հետ չէ, այլ` Մոսկվայի»: Սա բավական նուրբ ձեւակերպում է:


Օգոստոս 3, 2010թ. 13:20

Հայկական լրատվամիջոցներից մեկը ապատեկատվություն է տարածել այն մասին, թե ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկից երկու զինծառայողներ են փախել: «Դա ամբողջությամբ ապատեղեկատվություն է, չգիտեմ, թե ովքե՞ր և ինչի՞ հիման վրա են նման տեղեկություններ տարածում: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,-ասել է ԼՂՀ ՊԲ մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը:


Օգոստոս 3, 2010թ. 13:04

Իրանի միջուկային ծրագրի հիմնախնդրի շուրջ բանակցությունների բոլոր մասնակիցները դրականորեն են տրամադրված: Այդ մասին, երեկ   Սինգապուրում հայտարարել Է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Յուկիա Ամանոն: «Իրանը դրականորեն Է տրամադրված, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան դրականորեն են տրամադրված»,- ասել Է Ամանոն: Նա հույս Է հայտնել, որ կողմերի «բովանդակալից ու կառուցողական հանդիպումը» թույլ կտա հաղթահարել այն փակուղին, […]


Օգոստոս 3, 2010թ. 12:40

Ինչպես հայտնի է Լոս Անջելեսում բնակվող ամերիկահպատակ Կարպիս Դավոյանն ու Հրայր Թուրաբյանը հայց են ներկայացրել թուրքական կառավարության դեմ`


Օգոստոս 3, 2010թ. 12:23

Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությա դուստր-ձեռնարկություն TGR Enerji-ն սկսել է էլեկտրաէներգիա ներմոծել Թուրքիա: Ինչպես հայտնել է ընկերության մամուլի ծառայությունը, առաքման ծավալները կկազմեն ամսեկան 12 մլն կՎտ/ժամ առավելագույն արագությամբ մինչեւ 30ՄՎտ: Առաքումների օպտիմալացման համար գարնանն ու ամռանը էլեկտրաէներգիան կմատակարարվի Վրաստանից, աշնանն ու ձմռանը՝ Ռուսաստանից: Էլեկտրաէներգիայի ներմուծումը Ռուսաստանից իրականացվելու է Վրաստանի տարածքով:


Օգոստոս 3, 2010թ. 12:15

Օգոստոսի 2-ին, ժամը 17.00-ին ահազանգ է ստացվել, որ Սեւանա լճի ափամերձ տարածքում մարդ է ջրահեղձվել: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը տեղեկանում է,  որ դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ժամը 17.25-ին ջրասուզակները ջրից դուրս են բերել Սեւան քաղաքի բնակիչ, 14-ամյա Արսեն Ավետիսյանի դին եւ հանձնել շտապօգնության բրիգադին: