5 Օգոստոս 2010

Օգոստոս 5, 2010թ. 14:24

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին ՀՀ օրենքում փոփոխություն մտցնելու օրենքի նախագծին, որն ընդունվելու դեպքում դատավորի ամենամյա հավելավճարի չափը կսահմանվի նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի 55 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով, հավելավճարի իրավունք տվող դատավորի ստաժը սահմանելով 15 տարի։ Գործադիրն առաջարկել է փոփոխություն կատարել նաև Դատախազության մասին […]


Օգոստոս 5, 2010թ. 14:15

ՀՀ կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Սյունիքի մարզպետարանին հատկացրել 32,279.621.4 դրամ` Հալիձոր և Շինուհայր համայնքներին տրամադրելու նպատակով։ Այդ գումարով բարեկարգվելու են նշված գյուղերը, որոնց սոցիալական կյանքը զգալիորեն կբարելավվի։ Աշխատանքը նախատեսված է Տաթևի ճոպանուղու կառուցման և բացման միջոցառումների շրջանակում։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել […]


Օգոստոս 5, 2010թ. 14:00

Սեպտեմբերի 13-ին Մոսկվայի պուշկինյան թանգարանում կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահի ռուսական եւ հայկական գեղանկարչության ցուցանմուշները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն, նկարիչ Փարավոն Միրզոյանը։ Նույն ամսի 3-ին նկարիչը Սանկտ-Պետերբուրգում կունենա իր անհատական ցուցահանդեսը, որի ժամանակ կներկայացվի հեղինակի մոտավորապես 40-50 ստեղծագործություններ։ Միրզոյանն ասաց, որ իր համար շատ պատվաբեր է անհատական ցուցահանդես ունենալ այն քաղաքում, […]


Օգոստոս 5, 2010թ. 13:58

Վերջերս   իրանական լրատվամիջոցները ահազանգում էին, թե Իսրայելի հատուկ ծառայությունները իրանա-ադրբեջանական սահմանին հարող ադրբեջանական տարածքներում գնում են մեծաքանակ հողատարածքներ Համաձայն տեղեկատվության` Իսրայելի հատուկ ծառայությունները, գնելով վերոնշյալ տարածքները, իրանա-ադրբեջանական սահմանին զբաղվում են հետախուզական տարատեսակ գործունեությամբ: Միաժամանակ, Իրանի Արդեբիլ նահանգի ֆերմերներն անհանգստացած են, որ այդտեղից տարատեսակ գյուղատնտեսական հիվանդություններ կարող են տարածվեն դեպի իրանական բնակավայրեր: ArmAr.am


Օգոստոս 5, 2010թ. 13:30

Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում քուրդ ապստամբները կրկին հարձակվել են թուրքական զինվորական պահակախմբի վրա: Հաղորդում է  CNN Turk-ը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի երեկոյան Շեմդինլիից 15 կմ հեռավորության վրա`Յըգըթլեր գյուղի մոտ: Այս անգամ, հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել:


Օգոստոս 5, 2010թ. 13:00

Սիրահարների այգում, այսօր` օգոստոսի 5-ին կկազմակերպվեն Կոստան Զարյանի ստեղծագործությունների ընթերցումներ եւ քննարկումներ: Միջոցառումը կազմակերպվում է գրողի 125-ամյակի առիթով` մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ: Այգում մասնակիցները կընթերցեն սիրելի հատվածներ Զարյանի գործերից, կկիսեն իրենց տպավորությունները եւ քննարկում կծավալեն իրենց հետաքրքրող հարցերի շուրջ` կապված գրողի ստեղծագործությունների հետ: Այսկերպ կազմակերպիչները նպատակ ունեն ուշադրություն հրավիրելու Զարյանի ստեղծագործություններին եւ նպաստել ընթերցանության կուլտուրայի […]


Օգոստոս 5, 2010թ. 12:30

Կոսովոն ՄԱԿ-ին կոչ է արել ընդունել նոր բանաձեւ իր կարգավիճակի վերաբերյալ, որը հնարավորություն կտա անդամակցել համաշխարհային կազմակերպությանը:


Օգոստոս 5, 2010թ. 12:30

«Եթե Հայաստանը ցանկանում է խաղաղություն հաստատել մի եղբոր հետ, ապա պետք է հաշտվի նաև մյուս եղբոր հետ»:


Օգոստոս 5, 2010թ. 12:26

Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Շեյբանիի հետ քննարկվեցին երկկողմ եւ տարածաշրջանային փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրներ:


Օգոստոս 5, 2010թ. 12:00

Երեւանում 400 մլն դրամի աշխատանքներ կկատարվեն նոր ոռոգման ցանցի ստեղծման եւ ներկայիս ցանցի նորոգման ուղղությամբ:  Երեւանի քաղաքապետարանի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանը տեղեկացրել է, որ  արդեն իսկ ոռոգման ցանց է անցկացվել Դավիթաշեն, Քանաքեռ-Զեյթուն, Ավան-Առինջ վարչական շրջաններում: «Սրանք շարունակական աշխատանքներ են. նախատեսվում է 25 կմ ջրագծի անցկացում մայրաքաղաքում»,- ասաց դենդրոլոգը` շեշտելով, որ ջրագծի անցկացման շնորհիվ հնարավորություն կստեղծվի […]