18 Օգոստոս 2010

Օգոստոս 18, 2010թ. 14:18

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 17-ին այցելել է Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտակայքում տեղակայված <<Հայրենյաց պաշտպան>> երիտասարդական կազմակերպության ռազմահայրենասիրական ճամբար: Երկրի ղեկավարը ընդգծել է պաշտպանության բանակի հովանու ներքո կազմակերպվող նման ճամբարների կարեւորությունը՝ այն համարելով երիտասարդների ֆիզիկական պատրաստվածության եւ հայրենասիրական դաստիարակության կարեւոր միջոցներից մեկը: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս […]


Օգոստոս 18, 2010թ. 12:13

Այսօր կառավարությունում  տեղի է  ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստ, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Օրակարգի առաջին հարցով  խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել «Քենդլ» նախագծի իրականացման ուղղությամբ միջազգային համագործակցության հնարավորությունների ու արդյունքների մասին տեղեկատվությունը։ Նիստում քննարկվել են «Քենդլ» նախագծի իրականացման նախապատրաստական փուլում այն ֆինանսավորելու  պատրաստ շահագրգիռ միջազգային գիտական կազմակերպությունների ու  փորձագետների […]


Օգոստոս 18, 2010թ. 11:24

Թուրքական իշխանությունների իրական նպատակը Եվրամիությունից և Միացյալ Նահանգներից քարոզչական միավորներ շահելն է…


Օգոստոս 18, 2010թ. 11:17

Նախագահ Բակո Սահակյանի օգոստոսի 18-ին ստորագրած հրամանագրով <<Արցախ Ֆոնդ>> /Լիբանանի Հանրապետություն/ կազմակերպությունը պարգեւատրվել է <<Երախտագիտություն>> մեդալով` սոցիալական ոլորտի վերականգնման ու զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար:


Օգոստոս 18, 2010թ. 10:18

Չինաստանի տարածքում կործանվել է Հյուսիսային Կորեայի ռազմաօդային ուժերին պատկանող օդանավը, հավանաբար կործանիչ: Այդ մասին հաղորդում են ճապոնական ԶԼՄ-ները, հղում անելով Հոնկոնգի եւ Հարավային Կորեայի աղբյուրներին: Օդանավը կործանվել է Հյուսիսային Կորեայի սահմանից 150 կմ հեռավորության վրա: Այդ մասին գրում է Իտար-Տասը:


Օգոստոս 18, 2010թ. 09:09

Դուք հնարավորություն եք ստանում ոլորտի պատասխանատուների հետ քննարկել կրթական բարեփոխումների ձեր տեսլականը։


Օգոստոս 18, 2010թ. 09:00

Հայտնի է դարձել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ` Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրության նախագիծը: