Ըստ իրանական ԶԼՄ-ների օգոստոսի 4-ին տարածած տեղեկատվության` Իրանը ձեռք է բերել հակաօդային պաշտպանության S-300 համալիրի չորս հրթիռներ, ընդ որում երկու հրթիռ Իրանին տրամադրել է Բելառուսը, իսկ եւս երկուսը գնվել են անհայտ վաճառողից: Այս տեղեկատվությունն անմիջապես հերքվել է Բելառուսի կողմից. «Գոսկոմվոենպրոմ»-ը կարող է պաշտոնապես հայտարարել, որ S-300 համալիրի մատակարարման վերաբերյալ իրանական կողմի հետ որեւէ բանակցություն չի […]
Օգոստոս 2010
Այսօր ՀՀ կառավարությունը լրացում է կատարել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ի կանոնադրության մեջ: Փոփոխության նպատակն է` ամրագրել վտանգավոր թափոնների վերամշակմամբ, վնասազերծմամբ, պահպանմամբ, փոխադրմամբ և տեղադրմամբ զբաղվելու գործունեության տեսակը։ Իսկ կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համալսարանի հիվանդանոցները և բժշկական երկու այլ հաստատություններ ընդգրկվել են ՀԲ կողմից ֆինանսավորվող բժշկական թափոնները գնահատելու […]
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նրա առաջարկությամբ կառավարությունը լսել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղեկությունը անտառային հրդեհների մարման գործում Ռուսաստանի Դաշնությանը օգնություն ցույց տալու վերաբերյալ։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք երեկ և այսօր աղետի վայր են ուղարկվել հրշեջների ջոկատներ և համապատասխան տեխնիկա, անհրաժեշտության դեպքում կցուցաբերվի այլ օգնություն […]
Toshiba ընկերությունը Հայաստանում պաշտոնական ներկայացուցչություն է բացում։ Այս մասին օգոստոսի 5-ին կայացած ասուլիսում տեղեկացրեց Toshiba Europe-ի ԱՊՀ եւ Բալթյան երկրների տարածաշրջանի գլխավոր մենեջեր Իգոր Սնիտկոն։ Ըստ նրա՝ ընկերությունը հայաստանում կներկայանա համակարգիչների՝ մասնավորապես, նոութբուք համակարգիչների շուկայում։ «Մեր համակարգիչներն ավելի թանկ են, քան մյուս ընկերությունների համանման արտադրանքներինը, սակայն Հայաստանում ապառիկ վաճառք ենք նախատեսում իրականացնել, եւ կարծում ենք, […]
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում փոփոխություն է կատարել աղետի գոտում պետական աջակցությամբ իրականացվող բնակարանաշինությանը վերաբերող որոշման մեջ: Նպատակը` կարգավորել սահմանված կարգով բնակարան (բնակելի տուն) ստանալու համար հաշվառված, սակայն բացակա անդամ (անդամներ) ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման հետ կապված խնդիրները։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին ՀՀ օրենքում փոփոխություն մտցնելու օրենքի նախագծին, որն ընդունվելու դեպքում դատավորի ամենամյա հավելավճարի չափը կսահմանվի նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար ստացած աշխատավարձի 55 տոկոսի և պետական կենսաթոշակի տարբերության չափով, հավելավճարի իրավունք տվող դատավորի ստաժը սահմանելով 15 տարի։ Գործադիրն առաջարկել է փոփոխություն կատարել նաև Դատախազության մասին […]
ՀՀ կառավարությունը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Սյունիքի մարզպետարանին հատկացրել 32,279.621.4 դրամ` Հալիձոր և Շինուհայր համայնքներին տրամադրելու նպատակով։ Այդ գումարով բարեկարգվելու են նշված գյուղերը, որոնց սոցիալական կյանքը զգալիորեն կբարելավվի։ Աշխատանքը նախատեսված է Տաթևի ճոպանուղու կառուցման և բացման միջոցառումների շրջանակում։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել […]
Սեպտեմբերի 13-ին Մոսկվայի պուշկինյան թանգարանում կցուցադրվի Հայաստանի ազգային պատկերասրահի ռուսական եւ հայկական գեղանկարչության ցուցանմուշները։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային պատկերասրահի տնօրեն, նկարիչ Փարավոն Միրզոյանը։ Նույն ամսի 3-ին նկարիչը Սանկտ-Պետերբուրգում կունենա իր անհատական ցուցահանդեսը, որի ժամանակ կներկայացվի հեղինակի մոտավորապես 40-50 ստեղծագործություններ։ Միրզոյանն ասաց, որ իր համար շատ պատվաբեր է անհատական ցուցահանդես ունենալ այն քաղաքում, […]
Վերջերս իրանական լրատվամիջոցները ահազանգում էին, թե Իսրայելի հատուկ ծառայությունները իրանա-ադրբեջանական սահմանին հարող ադրբեջանական տարածքներում գնում են մեծաքանակ հողատարածքներ Համաձայն տեղեկատվության` Իսրայելի հատուկ ծառայությունները, գնելով վերոնշյալ տարածքները, իրանա-ադրբեջանական սահմանին զբաղվում են հետախուզական տարատեսակ գործունեությամբ: Միաժամանակ, Իրանի Արդեբիլ նահանգի ֆերմերներն անհանգստացած են, որ այդտեղից տարատեսակ գյուղատնտեսական հիվանդություններ կարող են տարածվեն դեպի իրանական բնակավայրեր: ArmAr.am
Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլիի շրջանում քուրդ ապստամբները կրկին հարձակվել են թուրքական զինվորական պահակախմբի վրա: Հաղորդում է CNN Turk-ը: Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 4-ի երեկոյան Շեմդինլիից 15 կմ հեռավորության վրա`Յըգըթլեր գյուղի մոտ: Այս անգամ, հարձակման արդյունքում ոչ ոք չի տուժել:




