Օգոստոս 2010

Օգոստոս 7, 2010թ. 13:30

Die Welt Գերմանական թերթն իր էջերում քննարկում է Աֆղանստանից հոլանդական զինված ուժերի դուրս բերման հարցն ու դրա քաղաքական հետեւանքները: «Այդպիսի սկիզբը կարող է ձնագնդի ազդեցություն ունենալ, քանի որ հոլանդացիներին կհետեւեն կանադացիները: Այնուհետեւ կայծը կհասնի Մեծ Բրիտանիային, Գերմանիային` աֆղանական պատերազմում զինվորականների երկրորդ, երրորդ մատակարարներին»: Թերթը, միաժամանակ, նկատում է, որ Արեւմուտքը, մասնավորապես, ԱՄՆ-ը, պետք է ընդունի, որ […]


Օգոստոս 7, 2010թ. 12:44

Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթթաքին ասել է, որ տարածաշրջանի երեք պարսկախոս երկրներ պետք է վերականգնեն Մետաքսի ճանապարհը` իրար կապելով իրենց երկաթուղիները: Այս մասին հաղորդում է Deutsche-Welle-ն: «Նախագիծը Աֆղանստանի միջոցով միացնում է Տաջիկստանի երկաթուղիները Իրանին: Այնպես որ Մետաքսի ճանապարհը կվերականգնվի, եթե Չինաստանն իր երկաթուղիները միացնի Տաջիկստանին` Ղազախստանի միջոցով», –  ասել է ԱԳ նախարար: Մոթթաքին միաժամանակ նշել […]


Օգոստոս 7, 2010թ. 12:05

Չորս պետությունները` Իրանը, Սուդանը, Կուբան և Սիրիան, նախկինի պես ԱՄՆ-ի կողմից դիտվում են որպես «ահաբեկչության հովանավորներ»: Այս պետությունները ներառված են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կողմից կազմված համապատասխան ցուցակում` 2009թ. աշխարհում ահաբեկչության վերաբերյալ զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ Իրանը առավել ակտիվ կերպով աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին` Լիբանանում, Պաղեստինյան տարածքներում, Իրաքում եւ Աֆղանստանում: Զեկույցում ընդգծվում է, որ նախկինի պես […]


Օգոստոս 7, 2010թ. 11:55

«Հեծանիվ+»-ը Թեղուտի պաշտպանության խմբի հետ համատեղ կազմակերպում է հեծանվաBOOM նվիրված բնապահպանական շարժման ակտիվիստ, էկոհերոս Սերժ Թանգյանի ժամանմանը: Աշխարհահռչակ հայ երաժիշտը, որ նաև System of a Down ռոք խմբի սոլո կատարողն է, առաջին անգամ է հանդես գալու երևանյան բեմում` Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սերժ Թանգյանը տարբեր բեմերից բազմիցս հնչեցրել է իր վերաբերմունքը ԲՆՈՒԹՅԱՆ, առողջ կենսակերպի […]


Օգոստոս 7, 2010թ. 11:31

Թուրքիայի ընդդիմությունը շարունակում է  քննադատել երկրի կառավարությանը` վարչապետի նոր խորհրդականի նշանակման առնչությամբ: Հիշեցնենք, որ հունիսին կառավարությունը Ալի Յուկսելին հաստատել էր որպես վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանի խորհրդական: Շատերի կարծիքով, Ալի Յուկսելին, իշխող կուսակցության «ընտանեկան արժեքների» մասին իր հռետորությունը հասցրել է ծայրահեղության. Նրան քննադատողները նկատում են, թե Յուկսելին մի անձ է, ով   կրոնական արարողությամբ ամուսնացել է երեք […]


Օգոստոս 7, 2010թ. 11:00

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը սեպտեմբերին կժամանի Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է Apa գործակալությունը: Լրատվամիջոցի փոխանցմամբ, այցի գլխավոր նպատակը հանդիսանում է մասնակցությունը միջազգային կոնֆերանսին` նվիրված Եվրոպայի երիտասարդության խնդիրներին: Գլխավոր քարտուղարը հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ կքննարկի երկրում ժողովրդավարության եւ բարեփոխումների, նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստության հետ կապված հարցեր: ArmAr.am


Օգոստոս 7, 2010թ. 10:28

1982 թվականի օգոստոսի 7-ին Անկարայի Էսանպողա օդանավակայանում Զոհրապ Սարգսյանը եւ Լեւոն Էքմեչյանը իրականացրեցին Կարին գործողությունը, որի ընթացքում զոհվեց Զոհրապը, իսկ Լևոնը ձերբակալվեց և կախաղան հանվեց: Այս օրը նշվում է Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի նահատակների հիշատակի օր:


Օգոստոս 7, 2010թ. 10:00

Օրերս Թեհրանում տեղի ունեցավ պարսկախոս երկրների ղեկավարների մեկօրյա գագաթաժողով, որին մասնակցեցին Իրանի, Աֆղանստանի եւ Տաջիկստանի նախագահները: Գագաթաժողովի շրջանակներում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը  Աֆղանստանին եւ Տաջիկստանին կոչ է արել միանալ Իրանին` Ասիայում ՆԱՏՕ-ի ազդեցության դեմ պայքարում: «ՆԱՏՕ եվրոպական երկրները ցանկանում են ճնշում գործադրել Չինաստանի, Ռուսաստանի եւ Հնդկաստանի վրա: Սակայն եթե նրանք իրենց ճանապարհին բախվեն երեք անկախ, […]


Օգոստոս 7, 2010թ. 09:10

Այս երկիրը շարունակում է գնել սպառազինության ամենաժամանակակից տեսակներ, ինչպես նաեւ` արտադրել դրանք:


Օգոստոս 6, 2010թ. 21:10

«Որոշ զորամասերի հրամանատարների անբարեխղճությունը հանգեցնում է դժբախտ դեպքերի, սակայն հայ սպայի արժանապատվությունը մշտապես պետք է բարձրության վրա լինի»: