Trend գործակալության հաղորդմամբ, այսօր Ադրբեջանի Միլի Մեջլիսի միջխորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում քննարկվել է «Ադրբեջանի ու Թուրքիայի միջեւ բարձր մակարդակով ռազմական համագործակցության խորհրդի ստեղծման» մասին օրինագիծը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագիրը ստորագրվել էր դեռ սեպտեմբերի 6-ին` Ստամբուլում:
Դեկտեմբեր 2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը Անկարայում հանդիպում է ունեցել Պաղեստինի Ազգային Վարչության նախագահ Մահմուդ Աբբասի հետ: Հանդիպումը տևել է շուրջ մեկ ժամ փակ դռների ետևում: ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ևս մասնակցել է հանդիպմանը: Քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, իրավիճակը Մերձավոր Արևելքում, Պաղեստինի ներքին միասնականությունը, նրա հարաբերությունները տարածաշրջանի պետությունների հետ: Այցի շրջանակներում սպասվում […]
Դեկտեմբերի 5-ին Դամասկոսի Ս. Սարգիս Առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցավ 1988թ. երկրաշարժի զոհերի ոգեկոչմանը նվիրված Ս. Պատարագ: Պատարագին մասնակցել են Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը, դեսպանության անձնակազմը, դամասկահայ համայնքի հոգեւոր, աշխարհիկ, կուսակցական եւ միութենական ղեկավարությունը: Պատարագի ավարտից հետո կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ, որի ընթացքում ելույթ են ունեցել Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը եւ Դամասկոսի Հայոց թեմի […]
Դեկտեմբերի 2-ին Սբ.-եր Կիրիլլի եւ Մեթոդիոսի անվան Ազգային գրադարանում տեղի է ունեցել 2010թ. «Բուլղարիայում Հայաստանի մշակութային տարի» փառատոնի շրջանակներում Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ բուլղարերեն եւ հայերեն թարգմանությամբ հրատարակված Վահագն Կրբեկյանի «Հայերի մասնակցությունը ռուս – թուրքական պատերազմին» գրքի, Հրանտ Մաթեւոսյանի «Աստված էս ինչ սիրուն աշխարհ է» եւ Վանյա Պետկովայի «Հայկական երգեր» վիպակների եւ բանաստեղծությունների ժողովածուների, «Սասունցի […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հանրային խորհրդի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Հանրապետության ղեկավարի և Հանրային խորհրդի անդամների քննարկման թեմաների առանցքում եղել են առավելապես կրթության ոլորտի հիմնախնդիրները: Նախագահն արդյունավետ է համարել նման ձևաչափով հանդիպումները, երբ հիմնական ուշադրությունը բևեռվում է ընտրված որոշակի մեկ-երկու հարցի վրա` բացառելով […]
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է 2010թ. աշնանային զորակոչի նախապատրաստման ու անցկացման դիտարկման հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովը, որը բաղկացած է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից, դեկտեմբերի 6-ից 27-ը դիտարկելու է աշնանային զորակոչի գործընթացը: Կարևորելով հանձնաժողովի աշխատանքը` ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ ամեն ինչ պետք է անել զորակոչի ընթացքում ի հայտ […]
Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին, «Եկամտահարկի մասին», «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին […]
Դեկտեմբերի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչների` սուրբ Թադեոս և սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 3-ին, մինչ երեկոյան ժամերգությունը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար բերվեցին Մայր Աթոռի Գանձատանը պահվող սբ. Թադեոս և սբ. Բարդուղիմեոս առաքյալների մասունքները: Ժամերգության ընթացքում հոգևորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդն իրենց […]
Դեկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի հետ: Հանդիպման սկզբում Սամվել Մկրտչյանը տեղեկացրեց իր պաշտոնավարման ավարտի վերաբերյալ եւ շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար: Գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակություն հայտնեց վերջին տարիներին Դաշինքի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների նշանակալից առաջընթացի առնչությամբ եւ հուսաց, որ այն երկուստեք կկրի հետեւողական եւ […]
Դեկտեմբերի 4-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման հեռանկարները: Նշվել է բաձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների եւ միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային, ինչպես նաեւ Լիբանանի ներքաղաքական զարգացումներին վերաբերող խնդիրներին: ArmAr.am




