Հատված Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնած «Սիվիլիթաս» հիմնադրամի «Հայաստան 2010. անորոշության տարի» զեկույցից. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ Եթե 2010 թվականի ղարաբաղյան բանակցային գործընթացը նկարագրելու լինենք մեկ նախադասությամբ, ապա կարելի է ասել, որ այն մտել է անորոշության, անկանխատեսելիության և վտանգավոր մի փուլ: Անորոշության պատճառը պայմանավորված է մի իրավիճակով, երբ վերջին հինգ տարիների ընթացքում առաջին անգամ […]




