26 Հունվար 2011

Հունվար 26, 2011թ. 17:00

Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին հանդիպում է ունեցել հանրապետության արհմիությունների ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: 2010 թվականին կատարված աշխատանքերի, առկա խնդիրների եւ անելիքների մասին զեկուցումներով հանդես են եկել արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Արա Ղահրամանյանը, շրջանային մարմինների ղեկավարները եւ կառույցի տարբեր ոլորտների պատասխանատուներ: Երկրի ղեկավարը կարեւորել է արհմիությունների դերը ժողովրդավարական, սոցիալական ուղղվածությամբ շուկայական  տնտեսություն ունեցող երկրների կյանքում` նշելով, որ […]


Հունվար 26, 2011թ. 15:35

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են համատեղ հռչակագիր երկու երկրների միջև բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի ստեղծման մասին: «Փաստաթղթի նպատակն է ամրագրել Ուկրաինայի և Թուրքիայի միջև հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի դուրս բերումը և հարաբերությունների նոր ձևաչափի` բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի իրականացման մեխանիզմների ստեղծումը»,- հայտնում է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը: ArmAr.am […]


Հունվար 26, 2011թ. 15:20

Իրանը չի աշխատում միջուկային զենքի ստեղծման ուղղությամբ, սակայն նա կարող է ստեղծել այն մեկ-երկու տարում, եթե այդ երկրի ղեկավարությունը որոշի գնալ այդ քայլին: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի ռազմական  հետախուզության ղեկավար Ավիվ Քոչավին: «Հարցն այն չէ, թե երբ Իրանը կունենա ռումբը, այլ նրանում, թե ինչքան ժամանակ կանցնի այն պահից, երբ այդ երկրի ղեկավարները կտան […]


Հունվար 26, 2011թ. 15:00

Վրաստանի և Իրանի միջև սկսել է գործել առանց մուտքի արտոնագրման համակակարգը: «Համաձայն 2010 թ.-ի նոյեմբերի 3-ին կնքած համաձայնագրի` երկու երկրների քաղաքացիները իրավունք ունեն բազմակի անգամ մուտք գործել մյուս երկրի տարածք, դուրս գալ երկրից, տարանցիկ կերպով անցնել միջազգային մաքսային անցակետերը»,- ասվում է պաշտոնական հայտարարության մեջ: ArmAr.am


Հունվար 26, 2011թ. 14:25

Պատերազմից հետո ֆանտաստիկ, հրաշալի պայմաններ էին ստեղծված, որպեսզի կարողանայինք կայանալ իբրեւ ազատ երկիր, ուղղակի պետք էր ապաշնորհ լինել այս հնարավորությունը ձեռքից բաց թողնելու համար»:


Հունվար 26, 2011թ. 13:33

Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը, թե հրադադարի խախտման արդյունքում ադրբեջանցի սպա է զոհվել: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են հարգել հրադադարի ռեժիմը: Դա ադրբեջանական քարոզչության հերթական ապատեղեկատվությունն է: Ավելին ադրբեջանական կողմն է  պարբերաբար խախտում հրադադարի ռեժիմը. օրինակ երեկ եւ անցած գիշեր ադրբեջանական […]


Հունվար 26, 2011թ. 12:50

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արսեն Սհոյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Սոֆիա): Հանրապետության ղեկավարի կարգադրությամբ Արսեն Սհոյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից: ArmAr.am


Հունվար 26, 2011թ. 11:14

Նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ Վարդան Մակարյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության Նախա­գահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Հանրապետության ղեկավարի հրամանագրով Արամազդ Թարվերդյանը նշանակվել է Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ` մինչև 2018 թվականի հունվարի 15-ը:



Հունվար 26, 2011թ. 10:30

Առհասարակ ինչո՞ւ են միջնորդները հանդիպումներ կազմակերպում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, եթե պաշտոնական Բաքուն…