Դեկտեմբեր 2010

Դեկտեմբեր 30, 2010թ. 10:51

Յուրաքանչյուր էթնոս ստեղծեց իր տոմարը, որով հայտարարում էր նոր աշխարհի ստեղծման գաղափարը:


Դեկտեմբեր 30, 2010թ. 09:46

Ամանորը հեթանոսական տոն է: Այս տոնը մեր ազգի գլխավոր տոներից է, որն ունի մեռնող-հառնող բնության խորհուրդ:


Դեկտեմբեր 29, 2010թ. 15:48

Бывший пресс-секретарь посольства Турции в Азербайджане Тургут Эр обвинил власти Азербайджана в создании авторитарного режима, эксплуатирующего свой народ и ресурсы страны.


Դեկտեմբեր 29, 2010թ. 09:30

Ազգութեանց փլատակների վրայ ճշմարիտ մշակոյթ չի՜ կարող ծաղկել: Տուեալ ազգութիւնից դուրս` կեղծ են մարդն ու մարդկութիւնը:


Դեկտեմբեր 28, 2010թ. 16:09

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը` ղեկավարվելով ԼՂՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով և հիմք ընդունելով ԼՂՀ կառավարության նախաձեռնությունը, դեկտեմբերի 28-ին ստորագրել է որոշում 2010թ. դեկտեմբերի 29-ին, ժամը 16.00-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու մասին։ Նստաշրջանը հրավիրվում է ԼՂՀ կառավարության սահմանած  հետևյալ օրակարգով՝ ՙԼՂՀ պետական և հանրային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ օրենքի […]


Դեկտեմբեր 28, 2010թ. 15:57

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի մահվան կապակցությամբ: Երիցյանների ընտանիքին ուղղված ցավակցական հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խոր վշտով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Կիմ Երիցյանի մահվան մասին: Տասնամյակներ շարունակ սիրված դերասանի մարմնավորած կերպարները լավատեսության և բարության զգացումներ էին արթնացնում հայ հանդիսատեսի սրտում: Կիմ Երիցյանն ապրեց արտիստական բեղմնավոր մի կյանք, […]


Դեկտեմբեր 28, 2010թ. 13:32

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, քաղաքամայր Երևանի եկեղեցիներում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում, Ամանորյա գիշերը` ժամը 2400-ին, կկատարվի գոհաբանական մաղթանք:


Դեկտեմբեր 28, 2010թ. 13:20

Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին: Շնորհավորելով լրագրողներին գալիք տոների կապակցությամբ` Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է. «Հարգելի լրագրողնե՛ր և լրատվամիջոցների ներկայացուցիչնե՛ր, Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակ­ցու­թյամբ: Ուրախ եմ այս ավանդական հանդիպման և Հայաստանի Հանրապետության Նա­խագահի […]


Դեկտեմբեր 28, 2010թ. 12:55

Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի հիմնած «Սիվիլիթաս» հիմնադրամի ամենամյա զեկույցն անցնող տարին Հայաստանի համար բնորոշել է որպես «անորոշության» ու «լճացման» տարի, որի ընթացքում «ղարաբաղյան բանակցությունները մտան անորոշության, անկանխատեսելիության և վտանգի փուլ»: Այսօր ներկայացված հիմնադրամի արդեն երրորդ` «Հայաստան 2010. անորոշության տարի» զեկույցն անդրադառնում է Հայաստանի քաղաքական և տնտեսական իրադարձություններին` տարածաշրջանային և համաշխարհային զարգացումների համատեքստում: Եթե […]


Դեկտեմբեր 28, 2010թ. 11:13

Վարչապետ Տիգրան Սարգսյանն երեկ ներկա է գտնվել «Գլաձոր» կառավարման համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը։ Տիգրան Սարգսյանը  կառավարության անունից շնորհավորել է համալսարանին` 20-ամյակի առթիվ` հոբելյանը կարևորելով նախևառաջ համալսարանի` մասնավոր կրթական հաստատություն  լինելու հանգամանքով, և այն առումով,  որ  20 տարիների ընթացքում կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները և կայանալ որպես համալսարան` ի շնորհիվ դասախոսական կազմի, ուսանողների։ […]