11 Հունվար 2011

Հունվար 11, 2011թ. 18:01

Հետաքրքիր է, թե ինչ նոր զարգացումներ կարող են տեղի ունենալ Իրան-Ադրբեջան հարաբերություններում, քանզի հայտնի է Ադրբեջանի ընդգծված հարաբերությունները Իսրայելի հետ։


Հունվար 11, 2011թ. 17:02

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված միջոցառումները նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստում ներկայացվել է Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Հաջորդիվ ծավալված մտքերի փոխանակության ընթացքում հնչել են առաջարկություններ հիշյալ նախագծով նախատեսվող, ինչպես նաև նոր միջոցառումների իրականացման վերաբերյալ: Ամփոփելով քննարկման արդյունքները` վարչապետը […]


Հունվար 11, 2011թ. 16:55

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին`  կիրակի օրը Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ: Ինչպես հայտնի է ավիավթարի հետևանքով զոհվել էր 77 մարդ, վիրավորների թիվը հասնում է մի քանի տասնյակի: ՀՀ նախագահի հեռագրում ասված է. «Ձերդ Գերազանցություն, մեծ ցավով տեղեկացա Իրանում տեղի ունեցած ավիավթարի մասին, որի հետևանքով զոհվել ու […]


Հունվար 11, 2011թ. 16:30

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) Հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Մինչ նիստի օրակարգին անցնելը վարչապետը շնորհավորել է բոլորին Նոր տարվա առթիվ` նշելով. «Քանի որ FREDA-ն նորաստեղծ կառույց է, ուզում եմ ցանկանալ, որ 2011թ. FREDA-ի համար լինի բեկումնային տարի, որ կարողանանք արդեն […]


Հունվար 11, 2011թ. 16:09

Հին տոմարով նոր տարին նշվում է հունվարի 14-ին, որը համարժեք է հունվարի 1-ին: Հին և նոր տոմարների միջև տարբերությունը 13 օր է: Հունվարի 13-ը համարժեք է դեկտեմբերի 31-ին: Նոր` Գրիգորյան տոմարը, հաստատվել է 1582թ. հոկտեմբերին: Հռոմի Գրիգոր 13-րդ պապը նկատեց, որ Հուլյան (հին) տոմարը մինչև 16-րդ դարը տվել է 10 օրվա տարբերություն: Այդ տարբերությունը հայտնի […]


Հունվար 11, 2011թ. 15:35

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակի ուսումնական նոր փուլի մեկնարկի կապակցությամբ այսօր այցելել է զինված ուժերի հրետանային զորամասերից մեկը: Կարևորելով յուրաքանչյուր զինծառայողի գիտելիքներն ու մարտական պատրաստությունը` պաշտպանության նախարարն ասել է, որ դրանից է կախված մեր զինված ուժերի մարտունակությունը: Սեյրան Օհանյանը շնորհավորել է զինծառայողներին ուսումնական նոր փուլի կապակցությամբ և նշել, որ ուսումնական գործընթացը, հանդիսանալով զինված […]


Հունվար 11, 2011թ. 13:32

Վրաց Պատրիարք Իլիա Բ մեկ անգամ եւս իր հարգանքը եւ բարեկամական սերը արտահայտեց համայն հայության հանդեպ …


Հունվար 11, 2011թ. 12:25

Հունվարի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ուր հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու նրանց կողմից ստանձնած Մայր Աթոռի ծրագրերի ընթացքը: Վեհափառ Հայրապետին ուղեկցում է գավազանակիր Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:


Հունվար 11, 2011թ. 11:40

Այսօր պիտի հասկանանք, պետականորեն պիտի հասկանանք, որ Արցախի ազատագրումը մեր համաժողովրդական պայքարի վերջնակետը չէ, այլ սկիզբը:


Հունվար 11, 2011թ. 10:15

Այսօր հազարների է հասնում մանավանդ, Սասունի ու Մուշի երբեմնի կորուսյալ, այժմ իրենց արմատներին վերադարձող հայերի թիվը: