21 Հունվար 2011

Հունվար 21, 2011թ. 21:47

Հունվարի 22-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին: Այցի շրջանակներում նախատեսվում է  նախագահներ Սերժ Սարգսյանի և Միխեիլ Սաակաշվիլիի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:


Հունվար 21, 2011թ. 18:21

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը մեր երկրի համար չափազանց կարևոր համարելով` Հանրապետության ղեկավարը մասնավորապես նշել է, որ Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության խորացման, օրենքի գերակայության ապահովման բնագավառում առանձնահատուկ դեր ունի: «Մենք համարում ենք, որ անցած քսան տարիների ընթացքում մեր երկրում հսկայական աշխատանք […]


Հունվար 21, 2011թ. 16:06

Այսօր կառավարությունում, համաձայն աշխատակարգի, շարունակվել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2010թ. գործունեության հաշվետվությունների լսումները: 2010թ. ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է ներկայացրել 5 նախարարություն: Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, էկոնոմիկայի, մշակույթի և առողջապահության նախարարները: Նրանք վարչապետին զեկուցել են տրված հանձնարարականների կատարողականների, հաշվետու տարում իրականացված միջոցառումների ու արձանագրված թերացումների պատճառների մասին: Վարչապետ […]


Հունվար 21, 2011թ. 16:00

Այսօր երեկոյան Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը  կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու ԵԽԽՎ ձմեռային նիստին: Վրացական պատվիրակությունը կրկին առաջ է քաշելու Ռուսաստանի կողմից ստանձնած պարտավորությունների իրականացման և երկրի տարածքի դեօկուպացման հարցը: Ինչպես նշել է պատվիրակության անդամ Գեորգի Կանդելակին, իրենց նպատակն է հասնել Եվրոպայի Խորհրդի որոշման իրականացմանը:  Նիստին զեկույցով հանդես է գալու խորհրդարանի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիդ Դարչինաշվիլին: ArmAr.am


Հունվար 21, 2011թ. 15:30

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գարնանը կմեկնի Մոսկվա` մասնակցելու բարձրաստիճան համագործակցության խորհրդի երկրորդ նիստին: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ տրված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք այսօրվա հանդիպմանը հնարավորություն ունեցանք վերանայելու մեր երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային զարգացումները: Խորհրդի երկրորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում […]


Հունվար 21, 2011թ. 14:45

Եվրախորհրդարանը հաստատել է սևծովյան ավազանի երկրների նկատմամբ նոր ռազմավորությունը: Սա Եվրախորհրդարանի առաջին փաստաթուղթն է, ուր Աբխազիան և Ցխինցալիի շրջանը անվանվում են օկուպացված տարածքներ: «Եվրախորհրդարանը առաջին անգամ իր որոշման մեջ Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքական և իրավական կարգավիճակը հաստատում է որպես «օկուպացում»,-ասել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն: Նա հայտնել է նաև, որ որոշման ընդունումը […]


Հունվար 21, 2011թ. 13:04

«Ադրբեջանի ղեկավարության փորձերը` միջամտելու հարևան Արցախի Հանրապետության շահերին դիպչող գործընթացներին անհիմն են և պետք է դիտվեն որպես մեր երկրի հանդեպ թշնամանքի հերթական դրսևորում»:


Հունվար 21, 2011թ. 12:56

Հունվարի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն:


Հունվար 21, 2011թ. 12:38

Լիբանանեան քաղաքական լարուած իրավիճակը, ու մանաւանդ մօտ ապագային նկատմամբ տիրող անորոշութիւնը տագնապի մատնած են լիբանանցի քաղաքացին։