Հունվարի 27-ին` Բանակի օրվա առիթով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, ավանդույթի համաձայն,մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ բանակի բարձրագույն սպայական կազմի անդամներ: Արարողության […]
27 Հունվար 2011
«Մեր ներկա ազատությունն ու մեծ հաշվով խաղաղությունը մեզ ոչ ոք նվեր չի տվել: Մենք դրանք նվաճել ենք արյան գնով, մենք դրանք նվաճել ենք դաժանագույն պատերազմում` ազգովի»:
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Բանակի օրվա առթիվ, ինչպես նաև Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած արիության և անձնական խիզախության, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի համար զինված ուժերի մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին: «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրվել են` թիվ 13742 զորամասի հրամանատար, գնդապետ Ալբերտ […]
Գործադիրը «Ազգային համագործակցություն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հիմնադրել է «Ազգային համագործակցություն» հիմնադրամ, որում կամավոր գույքային ներդրում կատարելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացրել է 3500,0 հազար դրամ։ ՀՀ կառավարության որդեգրած ժամանակակից տեղեկատվական հասարակության կազմավորման գործընթացի շրջանակում նախատեսվում է ձևավորել տեղեկատվության և հեռահաղորդակցության ոլորտում բազմակողմանի ծառայություններ մատուցող մի կառույց` «Ազգային համագործակցության ցանց» կայք-պորտալ, որի շնորհիվ մեր հայրենակիցները, […]
Նորաստեղծ «Garabagh.org» պարսկալեզու հայկական կայքէջը, որ հիմնականում ջրի երես էր հանում թուրք-ադրբեջանական կեղծիքը, տեղադրում հետաքրքիր հոդվածներ ղարաբաղյան ազատամարտի եւ, մասնավորապես, Սումգայիթի եւ Բաքվի ցեղասպանությունների ու նաեւ Խոջալուի դեպքերի մասին, հայտնվել է ադրբեջանական հակերների նշանակետում: Կայքէջի խմբագրակազմից մեզ տեղեկացնում են. «Ընդամենը մի քանի օր աշխատած «GARABAGH.ORG-ը աննկատ չմնաց ադրբեջանա-թուրքական լրատվամիջոցների աչքից: Ադրբեջանական «A.TV.»-ին, որը սփռվում է […]
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը դիմել է ներկաներին` ընդգծելով քաղաքացիներին հուզող հարցերին նախարարությունների արագ արձագանքման կարևորությունը։ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նկատի է ունեցել ս.թ. հունվար ամսին կենսաթոշակների վճարման հարցում ծագած խնդիրները, որոնց վերաբերյալ պարզաբանում է տվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (վարչապետի ներածական […]
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի նախնական ծրագծին։ Պետական կառավարման մարմիններին հանձնարարվել է երկաթգծի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման ավարտից հետո մեկամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ ուսումնասիրել և սահմանված կարգով ՀՀ կառավարություն առաջարկություն ներկայացնել ծրագծով նշված հողամասում գտնվող հողերի կատեգորիայի անհրաժեշտ փոփոխություն կատարելու, երկաթգծի շահագործման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու, ինչպես նաև այլ անձանց […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոդոր Ստայկովի հետ, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին` պաշտոնավարման ընթացքում երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների ամրապնդմանն ու բարեկամությանն ուղղված ջանքերի համար: Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է խոսել հայ-բուլղարական առևտրատնտեսական կապերի և երկու […]
Ահմադինեժադը ստիպված եղավ բարձրաձայնել իր ղեկավարած կառավարության ծրագրերը խոչընդոտողների անունները:
Թե ինչո՞ւ եվրոպացի դիվանագետներ Ժոզե Մանուել Բարոզուն, Պիտեր Սեմնեբին, Թյորբերն Յագլանդը մեկը մյուսի ետեւից որոշեցին «պաշտպանել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», պարզ է դառնում երեք «պատասխաններից». նախ` այս երեք պաշտոնյաներից առաջին երկուսը օրեր առաջ Բաքվում էին, իսկ Յագլանդը պատրաստվում է մոտ օրերս մեկնել: Երկրորդ` եվրոպացիներին մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները, հետեւաբար` գուցե եւ մարդիկ այդպես չեն ասել, եւ […]




