12 Հունվար 2011

Հունվար 12, 2011թ. 18:33

Հունվարի 12-ին Ռումինիայի ԱԳՆ գլոբալ հարցերով պետքարտուղար Դորու Կոստեան (Doru Romulus Costea) ընդունեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Զրույցի ընթացքում շոշափվեցին հայ-ռումինական օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաեւ մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ նյութերի շուրջ: Հատուկ ուշադրություն դարձվեց քաղաքական կանոնավոր երկխոսության պահպանմանը, արտաքին գերատեսչությունների միջեւ խորհրդակցությունների շարունակմանը, ինչպես նաեւ եվրոպական ու միջազգային կառույցներում շփումներին` համարելով դրանք […]


Հունվար 12, 2011թ. 17:50

Հունվարի 13-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի երգչախումբը` գլխավորությամբ Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Տ. Հովնան վարդապետ Հակոբյանի և խմբավար Ռուբեն Շարբաթյանի, կմեկնի Մոսկվա` հրավերով Ռուս Ուղղափառ Եկեղեցու: Երգչախումբը մասնակցելու է հունվարի 9-23-ը Մոսկվայի երաժշտության միջազգային տանը անցկացվող հոգևոր երաժշտության Ս. Ծննդյան առաջին փառատոնին` կազմակերպված […]


Հունվար 12, 2011թ. 15:53

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ քարտուղարությունից հայտնում են, որ օրերս Բրատիսլավայի կենտրոնական հրապարակում կազմակերպվել է միտինգ` նվիրված վերջին ժամանակներս հավատի հողի վրա քրիստոնեության դեմ կազմակերպված արշավանքներին: Միտինգի գլխավոր կազմակերպիչը ` Սլովակիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը, հանդես եկավ հայտարարությամբ, որից պարզվեց, որ միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում սպանվել են տասնյակ քրիստոնյաներ Եգիպտոսում, Իրաքում և այլուր` կազմակերպված հակաքրիստոնեական ակտերի […]


Հունվար 12, 2011թ. 14:30

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդն իր ցավակցությունն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, ԻԻՀ ժողովրդին՝ Իրանում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ: Մեր աջակցությունն ենք հայտնում ավիավթարի հետեւանքով զոհված եւ վիրավորված տասնյակ մարդկանց ընտանիքներին: Զոհվածների հարազատներին մաղթում ենք համբերություն եւ կամք, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում: Հայ Արիական Միաբանությունը Իրանին համարում է որպես հարեւան ու բարեկամ […]


Հունվար 12, 2011թ. 14:00

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և BirthLink ՀԿ տնօրեն Քեթի Մելորը հայաստանցի մի խումբ նեոնատոլոգների հետ այցելել են Մարտունու ծննդատուն: Տարբեր պատճառներով նորածինների մահացության ռիսկը մեծ է լինում հատկապես կյանքի առաջին փուլում: Նման դեպքերը կանխելու փորձերը, սակայն, երբեմն ցանկալի արդյունք չեն տալիս` տվյալ պահին պահանջվող միջամտության անհնարինության պատճառով: Ժամանակն ու միջամտության որակը կարևոր նշանակություն ունեն […]


Հունվար 12, 2011թ. 13:11

Ամեն տարի հունվարի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում առավոտյան մատուցվումէ  Սուրբ Պատարագ: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց:  Այդ մասին վկայում է Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, և նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, […]


Հունվար 12, 2011թ. 13:09

Հունվարի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտ-Տերտեր ուղղությամբ: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը/Հունգարիա/ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Անտալ Հերդիչը/Հունգարիա/: Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են դաշտային […]


Հունվար 12, 2011թ. 09:30

Թուրք սյունակագիր Ութքու Չաքըրօզերն անդրադարձել է անցյալ շաբաթ Անկարայում և Կարինում (ներկայիս՝ Էրզրում) կայացած Թուրքիայի դեսպանների 3-րդ համաժողովին՝ նշելով, որ դրա հիմնական թեման եղել է Հայկական հարցը, փոխանցում է HyeTert-ը: «Համաժողովի ընթացքում հիմնականում քննարկվել են Հայոց ցեղասպանությանը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաև ԱՍԱԼԱ–ի առնչվող թեմաները»,-նշում է Չաքըրօզերը և հավելում, որ «150 դեսպանների և դեսպանատների […]