1 Մարտ 2011

Մարտ 1, 2011թ. 13:31

Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն մարտի 1-2-ը կայցելի Եգիպտոս` հայտնել է  այս երկրի  ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն: Նախատեսված են հանդիպումներ  Եգիպտոսի ԱԳ նախարարի և Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարի հետ: «Վաշաձեն պատրաստ է կիսվել փորձով և խորհուրդներ տալ, թե ինչպես է կարելի անցում կատարել ներկա իրադրությունից դեպի ժողովրդավարության ճանապարհ»,- ասել է Քալանդաձեն: Եգիպտոսից հետա […]


Մարտ 1, 2011թ. 13:00

Այս շաբաթ Սլովենիայի պաշտպանության նախարար Լյուբիցա Ելուշիչը կայցելի Ադրբեջան: Վերջինս Բաքվում մի շարք հանդիպումներ կունենա, որոնց ընթացքում կքննարկվի երկու երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում: Նախատեսվում է ստորագրել համաձայնագիր Ադրբեջանի և Սլովենիայի միջև պաշտպանության և ռազմական համագործակցության հարցերով: ArmAr.am


Մարտ 1, 2011թ. 12:02

ԱՄՆ պետքարտուղար Հիլլար Քլինթոնը մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում մերձավորարևելյան հուզումներին զուգահեռ նախատեսում է իրականացնել ավելի վաղ ծրագրված այցը Թուրքիա: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Զաման»-ը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ, այն պետք է իրականացվեր փետրվարի սկզբներին` մյունխենյան խորհրդաժողովի ավարտից հետո, սակայն այցը հետաձգվել էր Եգիպտոսում ծավալված իրադարձությունների պատճառով: ArmAr.am


Մարտ 1, 2011թ. 11:00

Իրանը հայտնել է Բուշերի ԱԷԿ-ի ռեակտորից վառելիքի բեռնաթաման իր մտադրության մասին: «Ռուսական կողմի պահանջով վառելիքը կբեռնաթափվի ռեակտորի ներքին տարրից` որոշ փորձարկումներ և տեխնիկական աշխատանքներ իրականացնելու համար»,- հայտնում է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի Աշգար Սոլթանիեն: Նրա խոսքերով դա ժամանակավոր քայլ է , և  փորձարկուների ավարտից հետո վառելիքը նորից կլիցքավորվի ռեակտորի մեջ: ArmAr.am


Մարտ 1, 2011թ. 10:25

«Քաղաքական կառույցները, տեսնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, հանձինս նախագահ Գագիկ Ծառուկյանի, տարիներ շարունակ կատարած հսկայածավալ աշխատանքը, և համոզվելով, որ «Միասին կառուցենք բարգավաճ երկիր» ԲՀԿ կարգախոսը` խոսքի ու գործի ակնհայտ համադրություն է ի բարօրություն Հայաստանի Հանրապետության, ցանկանում են իրենց գործունեությունը ծավալել «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության հետ` նրա կազմում»:


Մարտ 1, 2011թ. 10:20

Մարտի 1-ից ուժի մեջ կմտնի Վրաստանի և Եվրամիության միջև հեշտացված արտոնագրման համակարգը: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Քալանդաձեն: Նրա խոսքերով այդ համաձայնագիրը կարևոր քաղաքական նշանակություն ունի և մեծապես կհեշտացնի Վրաստանի քաղաքացիների մուտքը եվրոպական երկրները: «Մենք ողջունում ենք այդ փաստը: Դա լուրջ քաղաքական հայտ է Եվրամիության կողմից»,- ասել է Քալանդաձեն: ArmAr.am


Մարտ 1, 2011թ. 10:00

Սկսել խորհրդակցություններ այն երկրների խորհրդարանների հետ, որոնք գտնվում են ԱՄՆ – ի նախագահ Վուդրո Վիլսոնի կայացրած իրավարար վճիռն ի կատար ածելու պարտավորության ներքո:


Մարտ 1, 2011թ. 09:51

Ցեղասպանությունը, անկախ նրանից կատարվում է խաղաղ, թե պատերազմական պայմաններում, ըստ միջազգային իրավունքի հանցագործություն է, որը…


Մարտ 1, 2011թ. 09:30

Ապրիլի 2-ին, ժ. 19:00-ին, Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի կունենա հոբելյանական միջոցառում` նվիրված Մեծ Հայորդու` Սողոմոն Թեհլերյանի ծննդյան 115-ամյակին և նրա արդարահատույց գործողության 90-ամյակին: Միջոցառումը կազմակերպվել են «Կարին» ազգագրական պարի համույթը, «Վան-Վասպուրական» և «Սողոմոն Թեհլիրյան» հայրենասիրական հասարակական կազմակերպությունները: ArmAr.am