3 Մարտ 2011

Մարտ 3, 2011թ. 22:19

Հայտնի են դարձել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի` Իրան կատարվելիք այցի ժամկետները: Այն տեղի կունենա մարտի 7-ին` հայտնում է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Իսկանդերին: Նախատեսված են հանդիպումներ Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհիի, նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Մամեդյարովը նաև կմասնակցի տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին: ArmAr.am


Մարտ 3, 2011թ. 20:01

Հայոց սակավաթիվ բանակը դուրս եկավ մեծաքանակ պարսից զորքի դեմ և կենաց ու մահու պայքարում նրանց մարտիրոսությունը դարձավ հայոց հավատի պահ-պանման և հավերժության երաշխիք:


Մարտ 3, 2011թ. 19:08

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հեռահաղորդակցության ոլորտի զարգացման հարցերին: Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդումների հեռարձակման տարածքի ընդլայնմանը, այդ թվում՝ Սփյուռքում: Երկրի ղեկավարը նշել է, որ այդ գործընթացն ունի ռազմավարական նշանակություն մեր հանրապետության համար, քանի որ նպաստում է եւ արտերկրում Արցախի ճանաչելության գործընթացին, եւ ներհայկական կապերի […]


Մարտ 3, 2011թ. 17:15

Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին հանրապետության հարավում տեղակայված զորամիավորումներից մեկում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ պաշտպանության բանակի բարձրագույն հրամանատարական կազմի մասնակցությամբ: Խորհրդակցությանը քննարկվել են բանակի մարտական պատրաստվածությանն առնչվող հարցեր: Նախագահն ընդգծել է, որ պաշտպանության բանակի բոլոր ստորաբաժանումները պետք է մշտապես պահպանեն բարձր մարտունակությունը եւ դրանով նպաստեն հանրապետության անվտանգության, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանը: Այնուհետեւ […]


Մարտ 3, 2011թ. 16:20

Մարտի 2-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում ունեցավ Սիրիայի բարձրագույն կրթության նախարար դոկտոր Ղիյաս Բարաքաթի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Բարաքաթին է փոխանցել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Հայաստան այցելելու հրավերը, որը սիրով ընդունվել է: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել այցն իրականացնել այս տարվա մայիսի վերջին կամ հունիսի առաջին շաբաթվա ընթացքում: […]


Մարտ 3, 2011թ. 15:55

Այսօր առավոտյան ոստիկանները` կոպտորեն խախտելով «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքը, բիրտ ուժի կիրառմամբ ցրել են Կառավարության շենքի մոտ բացօթյա առեւտրի իրավունքից զրկված քաղաքացիների բողոքի խաղաղ ցույցը: Պատժիչ գործողության ընթացքում հասարակական կարգի պահապանները` Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ եւ անմիջական մասնակցությամբ, պահելով իրենց սովորական փողոցային խուլիգանների պես, իրականացրել են […]


Մարտ 3, 2011թ. 13:52

«Սարդարապատ» շարժումն այսօր հայտարարություն էր տարածել` ցավով նշելով, որ ՀԱԿ-ի ղեկավարությունը նպատակահարմար չգտավ «Սարդարապատ» շարժման ներկայացուցչին ելույթի հնարավորություն ընձեռելու: Տեղեկացնենք,  որ փետրվարի 28-ին «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչները մասնակցել էին Տիգրան Կարապետյանի հրավիրած հանրահավաքին, իսկ Ժիրայր Սեֆիլյանը նաև ելույթ էր ունեցել հանրահավաքի ժամանակ: «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը հրապարակավ ասել էր, որ մարտի 1-ին, ՀԱԿ-ի կազմակերպած հանրահավաքի ժամանակ շարժումը […]


Մարտ 3, 2011թ. 12:00

Բացօթյա առեւտրով զբաղվողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի առջեւ: Ոստիկաններ փորձել են ցրել ցուցարարներին, նույնիսկ ուժ կիրառելով ցույցին միացած «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ: Լրատվամիջոցների տեղեկացմամբ,  ոստիկանները` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա: Փոխոստիկանապետ Մելքոնյանն իրեն թույլ է տվել անգամ հարվածներ հասցնել Զարուհի Փոստանջյանին: […]


Մարտ 3, 2011թ. 10:49

Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի միակ նպատակը բանակցությունները ձախողելով պատասխանատվությունը բարդելն է մյուս կողմերի վրա:


Մարտ 3, 2011թ. 10:35

Մարտի 2-ին շարունակվեց Հայաստանի արտգործնախարարի պաշտոնական այցելությունը Ավստրիա: Աշխատանքային առաջին հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոյի հետ էր: Զրուցակիցները քննարկեցին ԵԱՀԿ գործունեության տարբեր ոլորտներին առնչվող հարցեր, մտքեր փոխանակեցին կազմակերպության բարեփոխումների շուրջ: Նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է ԵԱՀԿ դերը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության ապահովման գործում, եւ շարունակելու է գործուն մասնակցությունը կազմակերպության գործունեության […]