14 Մարտ 2011

Մարտ 14, 2011թ. 22:25

Ի կատարումն ս.թ. մարտի 5-ին Սոչիում Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պայմանավորվածության` մարտի 14-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի ղեկավարին է փոխանցվել հայկական կողմի պատրաստակամությունը` ԿԽՄԿ աջակցությամբ ադրբեջանական կողմին հանձնել հայկական կողմում գտնվող ադրբեջանցի ռազմագերիներին:


Մարտ 14, 2011թ. 20:35

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հյուրընկալվել էր Լիբանանի երկու ամենահեղինակավոր բուհերում` Բեյրութի Հայկազյան համալսարանում և Գիտության և տեխնոլոգիաների ամերիկյան համալսարանում: Ինտերակտիվ քննարկման հիմնական թեմաները դարձան գործարար մշակույթը, արտադրողականության` ՎիվաՍել-ՄՏՍ-ում կիրառվող մոդելը, ինչպես նաև այն ուղիները, որոնք թույլ են տալիս մասնագիտական պրակտիկա անցնողներին և կամավորներին Հայաստան այցելելու և հայաստանյան կյանքին ավելի ակտիվ ներգրավվելու միջոցով պահպանել ազգային […]


Մարտ 14, 2011թ. 20:30

«Ավելի խիստ ենք լինելու անընդունելի երևույթների հանդեպ` կաշառակերությունից, այսպես կոչված «բարձր հովանավորությունների ինստիտուտից» մինչև ոչ հարիր վարքագիծ և պաշտոնեական դիրքի չարաշահում»:


Մարտ 14, 2011թ. 20:11

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որի ընթացքում, ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հաշվետվություն է ներկայացրել  ՀՀ-ում հանցավորության դեմ տարվող պայքարի և հասարակական կարգի ապահովման վիճակի մասին, իսկ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը զեկուցել է ՀՀ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011թթ. բարեփոխումների ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի մասին: Ներկայացված հաշվետվությունների կապակցությամբ Հանրապետության […]


Մարտ 14, 2011թ. 17:02

Հայաստանում Պարագվայի առաջին դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց արտգործնախարարին Մարտի 14-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Պարագվայի նորանշանակ դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր նոր առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ ՀՀ-ում Պարագվայի առաջին դեսպանի հավատարմագրումը կնպաստի հայ-պարագվայական կապերի խորացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց հետագա […]


Մարտ 14, 2011թ. 16:02

Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի (16 մարտի, 1921թ.) փորձաքննությունն ըստ միջազգային իրավունքի


Մարտ 14, 2011թ. 14:19

Ադրբեջանական քարոզչամեքենան կատաղի վայնասուն է բարձրացրել ավստրիացի, սլովակ և չեխ գործարարների Արցախի Հանրապետություն կատարած այցի դեմ


Մարտ 14, 2011թ. 12:51

ԱՄՆ-ի արդարադատության նախարարության տվյալները վկայում են, որ Թուրքիան 2010 թվականին 3,3 մլն դոլար է փոխանցել ԱՄՆ-ում Թուրքիայի օգտին լոբբիստական գործունեություն իրականացնող կազմակերպություններին։ Գրում է  news.am-ը: Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը՝ վկայակոչելով ԱՄՆ արդարադատության նախարարության տվյալները, գրել է, որ Թուրքիան ամբողջ 2010-ի ընթացքում 4 լոբբիստական եւ 3 հասարակական կազմակերպությունների 3,3 մլն դոլար է փոխանցել։ Նշվում է, […]


Մարտ 14, 2011թ. 11:54

ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին Հարց. Այսօր Հյուրիեթ պարբերականը հրապարակել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալի հարցազրույցը, որտեղ նա խոսում է իբրեւ թե Բաքվի եւ Անկարայի կողմից ներկայացված եւ քննարկման առարկա հանդիսացող ղարաբաղյան կարգավորման իրենց համատեղ վարկածի մասին: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ: Պատասխան. Պարոն Ազիմովի ներկայացրած կարգավորման սցենարը հիվանդ երեւակայության […]


Մարտ 14, 2011թ. 11:06

Մարտի 13-ին սկսվեց Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են պատգամավորներ Արման Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Կարեն Ավագյանը, Արայիկ Գրիգորյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Լոնդոնում ՀՀ ԱԺ նախագահի առաջին հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ էր: Ողջունելով ներկաներին եւ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Հովիկ Աբրահամյանը […]