2 Մարտ 2011

Մարտ 2, 2011թ. 12:10

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի տրանսպորտի և կապի բաժնի տնօրեն Հոնգ Վանգին: Ողջունելով հյուրերին` վարչապետ Սարգսյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության միջև ծավալված համագործակցության հետագա խորացումն ու ընդլայնումը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին` գոհունակություն հայտնելով ծրագրի նախագծման և իրականացման […]


Մարտ 2, 2011թ. 12:00

Փետրվարի 27-ին Մոսկվայի Ս. Հարություն եկեղեցու բակում տեղադրված Նահատակաց խաչաքարի մոտ Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի Հայոց թեմի առաջնորդ Տ. Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի ունեցավ հոգեհանգստյան կարգ` 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգաիթում ադրբեջանցիների կողմից վայրագորեն սպանված  երեսունից ավելի հայերի հիշատակը ոգեկոչելու համար: Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի մամլո դիվանի փոխանցմամբ, արարողությանը ներկա էին Ռուսաստանում […]


Մարտ 2, 2011թ. 11:23

Փետրվարի 28-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակներում  ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը զեկույցով հանդես է եկել ամերիկյան Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում (CSIS) տեղի ունեցած միջոցառմանը` նվիրված Արցախյան հիմնախնդրին: Իր խոսքում Գեորգի Պետրոսյանը ներկայացրել է Ղարաբաղի իշխանությունների դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Միաժամանակ նա ընդգծել է հակամարտության կարգավորման բանակցություններում Արցախի անմիջական մասնակցության անհրաժեշտությունն ու անխուսափելիությունը: Նախարարն […]


Մարտ 2, 2011թ. 09:44

Պատերազմի հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին. 26-ը նոյեմբերի 1968թ.