8 Մարտ 2011

Մարտ 8, 2011թ. 20:42

Նախագահ Սերժ Սարգսյանը, Լատվիայի Հանրապետության նախագահ Վալդիս Զատլերսի հրավերով, մարտի 9-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Լատվիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի, խորհրդարանի խոսնակ Սոլվիտա Աբոլտինայի և վարչապետ Վալդիս Դոբրովսկու հետ: Ռիգայում Նախագահ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-լատվիական գործարար համաժողովի բացմանը, կհանդիպի Լատվիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Մարտ 8, 2011թ. 17:30

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական ծրագրերի Ֆրանսիական ինստիտուտում կազմակերպված <<1994 թ. զինադադարից 17 տարի անց. ո՞ւր է հասել Լեռնային Ղարաբաղն այսօր>> կոնֆերանսին եւ հանդես եկել ելույթով: Երկրի ղեկավարը անդրադարձել է արցախյան հիմնախնդրի նախապատմությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախում պետականաշինության գործընթացին, ինչպես նաեւ շոշափել է ԼՂՀ միջազգային […]


Մարտ 8, 2011թ. 17:14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 8-ին այցելել է Ֆրանսիայի Ազգային ժողով եւ հանդիպել մի խումբ պատգամավորների հետ: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Ազգային ժողովի դերակատարությունը մեր երկու ժողովուրդների միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում՝ այն համարելով կարեւոր թե քաղաքական եւ թե մարդասիրական տեսանկյուններից: Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան […]