Բրյուսելում ՀՀ վարչապետի եռօրյա աշխատանքային այցի շրջանակներում այսօր կայացել է երկու երկրների` Հայաստանի Հանրապետության և Բելգիայի Թագավորության վարչապետերի` Տիգրան Սարգսյանի և Իվ Լեթերմի հանդիպումը։ Հանդիման ընթացքում հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունների և ԵՄ շրջանակներում համագործակցության վերաբերյալ հարցեր։ Երկկողմ հարաբերությունների տեսանկյունից կարևորվել է գույքի, եկամուտների երկակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիրը, որն ավելի բարենպաստ պայմաններ կստեղծի երկու […]
16 Մարտ 2011
Ի կատարումն մարտի 5-ին Սոչիում ՌԴ նախագահի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածության` հայկական կողմը մարտի 17-ին, ժամը 14:00-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի երևանյան գրասենյակի աջակցությամբ ադրբեջանական կողմի ներկայացուցիչներին կհանձնվի ԼՂՀ տարածքում ձերբակալված Ադրբեջանի Հանրապետության սահմանախախտ քաղաքացուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից: ArmAr.am
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին: Նախագահը շնորհավորել է մեր երկրում Շվեյցարիայի առաջին ռեզիդենտ դեսպան Կ.Օբոլենսկուն և մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը ողջունել է Հայաստանում լիարժեք դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու` Շվեյցարիայի իշխանությունների որոշումը: Ընդգծելով, որ հայ-շվեյցարական երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են` Սերժ Սարգսյանը նշել […]
Մարտի 17-19-ին տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան կայցելի ԵԱՀԿ գործող նախագահ Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը (Audronius Ažubalis): ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում նախատեսված են Աուդրոնիուս Աժուբալիսի հանդիպումները Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև ԱԺ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Երևանյան հանդիպումների ժամանակ նախատեսվում է քննարկել ԵԱՀԿ […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (ՌԴ) և Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) արդեն ժամանել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ պատրաստվում է նրանց հանդիպումը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատանքային այցով գտնվում են տարածաշրջանում: Այսօր նրանց հանդիպել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի […]
Էրդողանը Մոսկվա էր մեկնել նշելու հայ ազգի համար խիստ բացասական հետևանքներ ունեցած Մոսկվայի պայմանագիրը, որը կնքվել էր քեմալիստների և բոլշևիկյան Ռուսաստանի կողմից:
Երեքշաբթի օրը իսրայելական զինվորականների կողմից բռնագրավված մեծ քանակությամբ զենքը իրանական ծագում ունի և նախատեսված է եղել Գազայի հատվածի համար: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Զենքի աղբյուրը Իրանն է, որը ձգտում է զինել Գազայի հատվածը»,- ասել է նա: Բռնագրավված զենքի տեսակների և քանակության մասին չի տեղեկացվում: ArmAr.am
Քանի որ չհաջողվեց Մայր աթոռին ներքաշել երկպառակտչական, կործանարար «քաղաքականության» մեջ, այդ թերթերն ու նրանց հովանավորները որոշեցին…
Իրանի ԱԳ նախարար Ալի Ակբար Սալեհին հեռախոսազրույցի ընթացքում ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի հետ քննարկել է Բահրեյնում տիրող իրավիճակը: Մասնավորապես, Սալեհին խնդրել է Պան Գի Մունին միջամտել տեղի ունեցող դեպքերին և պաշտպանել Բահրեյնի ժողովրդի օրինական պահանջները:
Երեխաների դեմ գործողությունները չեն տեղավորվում հայ զինվորի բարոյական կերպարի մեջ:Տվյալ միջադեպի դեպքում մեղադրանքն առավել քան սին է, որովհետև նշված տեղանքում այդպիսի դեպքն անգամ տեխնիկապես անհնարին է:




