15 Մարտ 2011

Մարտ 15, 2011թ. 16:09

Այսօր «Ժառանգություն» կուսակցության հրավիրած բաց համաժողովում ելույթով հանդես եկավ այդ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը` ահազանգ հնչեցնելով երկրում ստեղծված անհանդուրժելի իրավիճակի կապակցությամբ: Ելույթի վերջում Հովհաննիսյանը հայտարարեց, որ այսօրվանից սկսում է անժամկետ հացադուլ: Նա այն անվանեց «ԾՈՄ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ»: Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլը սկսել է Ազատության հրապարակում: ArmAr.am


Մարտ 15, 2011թ. 16:00

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Պարագվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարսիալ Բոբադիլյա Գիլյենը (նստավայրը` Մոսկվա): Նախագահը  շնորհավորել է դեսպանին` մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու  կապակցությամբ և հույս հայտնել, որ լինելով Հայաստանում Պարագվայի առաջին դեսպանը, պարոն Մարսիալ Բոբադիլյա Գիլյենն իր գործունեությամբ կնպաստի հայ-պարագվայական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն […]


Մարտ 15, 2011թ. 15:42

Առանց հայկական կողմի մասնակցության և համաձայնության, Կարսի մարզը և Սուրմալուի գավառը որոշեցին նվիրաբերել Թուրքիային, իսկ Նախիջևանի երկրամասը` որպես ինքնավար «տերիտորիա», հանձնել Ադրբեջանի խնամակալությանը:


Մարտ 15, 2011թ. 13:25

Մարտի 11-ին Վաշինգտոնում ՀՀ դեսպանությունը «Embassy Series» հայտնի կազմակերպության հետ համատեղ Վաշինգտոնի դիվանագիտական շրջանակների երաժշտասերների համար կազմակերպել է հայաստանցի թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգը։ Նարեկ Հախնազարյանը միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր է, ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս-Անջելեսում, Բոստոնում, Նյու-Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաեւ Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաներում։ Այդ համերգին Պագանինիի, Բրամսի, […]


Մարտ 15, 2011թ. 12:33

Տեղի ունեցածն ուշադիր ուսումնասիրելու դեպքում կարելի է մի շարք փաստեր ի հայտ բերել, որոնք պաշտոնական Բաքվի մեղադրանքների կեղծ լինելու մասին են վկայում:


Մարտ 15, 2011թ. 12:32

Իրանի մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնախումբը դեմ է արտահայտվել Հորդանանի թագավորի` Թեհրան  ծրագրվող այցին: «Հորդանանի թագավոր Մալիք Աբդուլլահի այցը և հրավերը այս պահին և առկա պայմաններում դեմ է մեր ազգային շահերին»,- հայտարարել է հանձնախմբի ղեկավար Ալաեդդին Բորուժերդին,- «Ազգային անվտանգության հանձնախմբի անդամների կարծիքը այցի վերաբերյալ բացասական է, և մեջլիսի մեծամասնությունը ևս նման կարծիքի է»:


Մարտ 15, 2011թ. 09:59

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր եռօրյա աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն: Այցի շրջանակներում կողմերն անդրադառնալու են առանց մուտքի արտոնագրման համակարգի անցման հարցերին: Էրդողանին ուղեկցում են 7 նախարարներ, մի շարք գործարարներ և պետական պաշտոնյաներ: Մարտի 16-ին Էրդողանը մասնակցելու է ռուս-թուրքական բարձրաստիճան խորհրդակցական հանձնաժողովի նիստին: Նա նաև հանդիպելու է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին, ինչից հետո […]


Մարտ 15, 2011թ. 09:30

Ռուսիոյ արտաքին գործոց նախարարին կատարած յայտարարութիւնը Թուրքիոյ ժողովրդավարութեան հաշուոյն կը տեղաւորուի վարչապետ Էրտողանի Մոսկուա կատարելիք այցելութեան նախորդող անմիջական ժամանակահատուածին մէջ։