Հարգելի բարեկամներ, մեծարգո հյուրեր, Այս օրերին աշխարհասփյուռ համայն հայությունը, մեր բարեկամներն ու համախոհները նորից ոտքի են ելել՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության՝ Մեծ եղեռնի, 96-րդ տարելիցը: Այս օրերին հայությունը համախմբվում է ոչ միայն սգալու և հիշելու, այլև ողջ աշխարհին ցույց տալու արժանապատիվ ապրելու իր կամքը, մեր ժողովրդի դեմ կատարված մեծագույն հանցագործությունը ճանաչված և պատժված տեսնելու իր անսասան […]
26 Ապրիլ 2011
Հարգելի պարոն քաղաքապետ. Մամուլից տեղեկացանք, որ այսօր` ապրիլի 26-ին, Երևանի քաղաքապետարանի չինովնիկները թողնելու են իրենց ծառայողական մեքենաներն ու շրջելու են հասարակական տրանսպորտով: Իհարկե, ողջունելի է, որ տաք կաբինետներին սովոր չինովնիկները երթևեկելու են «սովորական մահկանացուների» հետ միասին, սակայն շատ ավելի լավ կլիներ, եթե քաղաքի բոլոր պաշտոնյաները` այդ թվում և Դուք, պարբերաբար նման քայլ կատարեիք` հասարակական տրանսպորտի […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 26-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 2011 թվականի առաջին եռամսյակում հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման հարցերի շուրջ: Խորհրդակցության ընթացքում հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքների մասին տեղեկություններ են հաղորդել շրջվարչակազմերի ղեկավարները: Նախագահը կարեւորել է ընթացիկ աշխատանքների պատշաճ մակարդակով կազմակերպումը եւ համապատասխան հանձնարարականներ տվել շրջվարչակազմերի եւ շահագրգիռ մարմինների ղեկավարներին: Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա […]
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ Ժնեւի արվարձան Տրուանեի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցվեց հիշատակի եւ հոգեհանգստի սուրբ պատարագ: Ռեքվիեմը կատարեց Գյումրիի “Տիրամայր Հայաստանի կենտրոնի” երգչախումբը: Ծաղկեպսակ զետեղվեց Ցեղասպանության զոհերի հիշատակի կոթողին: Արարողությանը մասնակցում էին Շվեյցարիայի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչները, հասարակական եվ քաղաքական գործիչներ: Նույն օրը ավելի քան 1000 հայ երիտասարդներ Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Իսպանիայից, […]
Ապրիլի 24-ին Մոսկվայի Սբ. Հարություն եկեղեցու տարածքում կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակ դնելու արարողությունն՝ ի հիշատակ 1915թ. Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությանը զոհ դարձած 1.5 անմեղ հայերի: Արարողությանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցները` արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի գլխավորությամբ, ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը, Մոսկվայում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, մոսկովյան բուհերի հայ ուսանողները, մշակույթի եւ […]
Զարուհի Փոստանջյանի բողոքն ուղղված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամներին, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի դեսպաններին
Հանդիպեցին Հայաստանի եւ Վրաստանի ԱԳ նախարարները Ապրիլի 26-ին Երեւանում կայացան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի բանակցությունները: Ողջունելով իր վրացի գործընկերոջը Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ երկու երկրների միջեւ բարձր մակարդակով կանոնավոր շփումները հնարավորություն են ընձեռում վերահսկելու պայմանավորվածությունների իրականացումը, մշակելու համագործակցության նոր ուղղություններ եւ այս ամենը երկու հարեւան եւ […]
Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սբ. Գևորգ մայր եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցեց Ս.Հարության պատարագ, որին ներկա էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Պատարագից հետո կայացավ երթ դեպի Թբիլիսիի Հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջևանքի պանթեոն` վիրահայ համայնքի ներկայացուցիչների եւ դեսպանության աշխատակիցների մասնակցությամբ` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի: Վրաստանում […]
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 26-ին ստորագրել է կարգադրություն` 2011 թվականի ապրիլին անցկացված մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժությունների ընթացքում ցուցաբերած ակտիվության եւ ձեռք բերած բարձր արդյունքների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի մի խումբ զինծառայողների արժեքավոր նվերներ հանձնելու մասին:
Բրիտանական Sky-ը, հղում անելով WikiLeaks սկանդալային կայքէջին, գրում է, որ «Ալ-Ղայիդա» ահաբեկչական ցանցի հիմնական պատասխանատուներից մեկը` Ադիլ Հադի ալ Ջազաիրին հանդիսանում է բրիտանական հատուկ ծառայությունների գործակալ: «Այս ահաբեկիչը սպանում էր ամերիկացիներին և բրիտանացիներին` միևնույն ժամանակ համագործակցելով այդ երկրների կառվարությունների հետ»,-գրում է WikiLeaks-ը: ArmAr.am




